«Դափնեվարդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 30.
{{լեգենդ2|գույն|Տարածվածություն}}
}}
'''Դափնեվարդ''', '''ճփնի''',({{lang-lat|Nerium}}), [[Շնամեռուկազգիներ|շնամեռուկազգիների]] (''Apocinaceae'') ընտանիքի բույսերի ցեղ։ Հայրենիքը [[Փոքր Ասիա|Փոքր Ասիան]] և [[Հարավային Եվրոպա|Հարավային Եվրոպան]] է (Միջեկրականի ծովեզերք)։ Մշտադալար բարձր թուփ է, իր հայրենիքում աճում է գետերի ափերին, բարձրությունը հասնում է 4-5 մետրի։ Ծաղիկները բուրավետ են,սպիտակ, կարմիր, վարդագույն և դեղին երանգներով։ Պտուղը բազմասերմ տերևապտուղ է։ Հայտնի է 3 տեսակ։ Մշակության մեջ հաճախ կարելի է հանդիպել սովորական ճփնուն ({{lang-lat|N․ oleander}}) և նրա լիաթերթ ծաղկավոր այլատեսակին (N. o. fl. pl.):
 
Ծաղիկները փնջերով աճում են միամյա ճյուղերի ծայրերին։ Կաշվեկերպ տերևները նեղ են, երկարավուն-նշտարաձև, փայլատ-կանաչավուն։ Լիաթերթ այլատեսակի ծաղիկները նման են վարդին։ Արձակում է յուրահատուկ բուրմունք, որը վտանգավոր է մարդու համար, հատկապես գիշերը՝ փակ սենյակում։ Այդ բուրմունքը մարդկանց մոտ ուժեղ գլխացավ և գլխապտույտ է առաջացնում։ Ընդհանրապես ամբողջությամբ վերցրած բույսը թունավոր է, անասունները տերևները կամ ծաղիկները ուտելու դեպքում թունավորվում, սատկում են։ Պատահել են դեպքեր, երբ կտրոններ մթերելիս բույսի հյութը աչքի մեջ ընկնելով մարդուն զրկել է տեսողությունից։ Ահա թե ինչու բույսի հետ գործ ունենալուց հետո անհրաժեշտ է ձեռքերը լավ լվանալ օճառով։ Այլ վայրերում աճեցվում է որպես սենյակային բույս։ Թունավոր է․ պարունակում է [[գլիկոզիդներ]] ([[օլեանդրին]], [[կորներին]])։ Տերևներից ստացվում են [[ներիոլին]], [[կորներին]], որոնք հաբերի և լուծույթների ձևով օգտագործվում են սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ։