«Կիմ Չեն Ըն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 18.
Նրա հայրը սկզբից [[Կիմ Ջոնդ Նամ]]ին (իր ավագ որդուն) էր նախընտրում որպես ժառանգորդ: Սակայն վերջինը [[2001]] թվականին Ճապոնիայի սահմանապահների կողմից ձերբակալվել է կեղծ անձնագրի պատճառով: Թեև քիչ անց ազատվել է, Կիմ Ջոնգ Իլը փոխեց իր նախագիծը և հավանաբար իր միջնեկ որդի [[Կիմ Ջոնգ Չուլ]]ին ընտրեց որպես հաջորդ ժառանգորդ: Բայց ըստ Կիմ Ջոնգ Իլի նախկին խոհարար Կենջի Ֆուջիմոտոյի, Կիմ Ջոնգ Չուլը չափազանց «աղջկաբարո» էր համարվում երկիրը ղեկավարելու համար:
 
[[2008]] թ. օգոստոսին ու կրկին նոյեմբերին, ըստ հետախուզական տեղեկությունների, Կիմ Ջոնգ Իլը ուղեղի կաթված է ստացել: Հետագայում պետական տոնակատարություններին ավելի հազվադեպ էր երևում: Ըստ դիվանագիտական աղբյուրների, [[2009]] թվականին Կիմ Ջոնգ Իլը Կիմ Ջոնգ Ունին ներկայացրեց երկրի պետական մարմիններին, որպես հաջորդող: Կիմ Ջոնգ Իլի երրորդ որդին ներկայացվում էր որպես «Ճաճանչավառ Ընկեր» (영명한 동지, ''Յոնգմյոնգհան ՏոնջիՏոնգջի''):
 
[[2010]] թ. [[սեպտեմբերի 28]]-ին գումարվեց Հյուսիսային Կորեայի կոմունիստական կուսակցության խորհրդաժողովը և Կիմ Ջոնգ Ունն ընտրվել է Կենտրոնական Կոմիտեի անդամ: 17 տարեկան ընդմիջումից հետո, գումարվեց նաև Կենտրոնական Կոմիտեի լիագումար նիստը, որպեսզի Կիմ Ջոնգ Ունը նշանակվի Կենտրոնական Զինվորական Հանձնաժողովի փոխնախագահ: 2010 թ. [[հոկտեմբերի 10]]-ին Կիմ Ջոնգ Ունը իր հայրի կողքին մասնակցեց կոմկուսի 65-ամյակի տոնակատարմանը, ինչը ժառանգորդության միանշանակ արտահայտություն էր համարվում: