«Արցախյան ազատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Խորհրդային զորքերը սեպտեմբերին հեռացել են Շահումյանի շրջանից, ինչից օգտվելով՝ ինքնապաշտպանության շրջանային ուժերը սեպտեմբերի 14–18-ին կարողացել են ազատագրել Բուզլուխ, Մանաշիդ ու Էրքեջ գյուղերը և դիրքեր գրավել Մարտունաշենից մոտ 4 կմ հեռավորության վրա։ Այս և 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Հադրութի շրջանի Տող գյուղի ադրբեջանական թաղամասի ռազմական հենակետերի վնասազերծումն ազատամարտիկների առաջին նշանակալի հաջողություններն էին։
 
==== 1991 թվականի նոյեմբեր ====
Նոյեմբերին, հիմնականում [[Հադրութ]]ի և [[Մարտունի]]ի շրջաններում ծավալված մարտերի ընթացքում, ճնշվել են Հալիֆշա (6.11.1991), Հախլլու ([[7.11.1991]]), [[Սալաքյաթին]] ([[7.11.1991]]) և Խոջավենդ ([[19.11.1991]]) բնակավայրերի կրակակետերը, ազատագրվել Սարինշեն, Ծամձոր ([[15.11.1991]]) ու Քարագլուխ ([[20.11. 1991]]) գյուղերը։ Այդ մարտերի հիմնական նշանակությունն այն էր, որ նախ ազատագրվել են բռնազավթված բնակավայրերը, հայ ազատամարտիկները ձեռք են բերել ռազմական գործողություններ պլանավորելու և վարելու որոշակի փորձ և, որ պակաս կարևոր չէր, հայկական գյուղերում արագ թափով վերաբնակեցվող ադրբեջանցի զավթիչներն արժանի հակահարված են ստացել, որով խափանվել են նրանց Արցախում արմատավորելու [[Ադրբեջան]]ի իշխանությունների ծրագրերը։
 
Դեկտեմբերի 25-ին և 26-ին Արցախից դուրս է բերվել ԽՍՀՄ ներքին զորքերի հատուկ նշանակության դիվիզիան, և միանգամից անպաշտպան են մնացել Արցախի բազմաթիվ բնակավայրեր և ժողովրդատնտեսական կարևոր օբյեկտներ, իսկ սահմանագծի ողջ երկայնքով ակտիվացել են ադրբեջանական զինված խմբավորումների խժդժությունները։ Ադրբեջանցիների ակտիվացումը պայմանավորվել է Բաքվից և [[Աղդամ]]ից 300-ական զինյալներ ընդգրկող 18 գումարտակների, ինչպես նաև ռազմական տեխնիկայի և մեկ [[Միլ Մի-24|ՄԻ–24 ուղղաթիռի]] Արցախ տեղափոխման հանգամանքով։ Տագնապալից իրավիճակի թելադրանքով ՀՀ ՊԿ-ից Արցախ է գործուղվել [[Արկադի Տեր-Թադևոսյան]]ը, որին հանձնարարվել է անհապաղ ավարտել կանոնավոր զինված ջոկատների կազմավորումը։ Տարբեր ժամանակներում Արցախի զինված ուժերի իրենց գործընկերներին օգնել են բազմաթիվ հայազգի կադրային զինվորականներ՝ Ռ. Գզողյանը, Ք. Իվանյանը, Հ. Հարոյանը, Ռ. Մաղաուզյանը, Ն. Հարությունյանը, Ա. Զինևիչը և ուրիշներ։ Հադրութի և Մարտունիի շրջանների զինված ջոկատներում ներգրավվել են 400-ական, իսկ [[Ասկերան]]ում, [[Մարտակերտ]]ում և [[Ստեփանակերտ]]ում՝ 500-ական մարտիկ։
 
==== 1992 թվականի հունվար ====
1992 թվականի հունվարի 19–20-ին ազատագրվել է Ստեփանակերտի արվարձան Կրկժանը, որից հետո հայ մարտիկները դիրքեր են զբաղեցրել տիրապետող բարձունքների վրա։
Հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը [[Շուշի]]ի սարահարթից հակառակորդը հարձակման է անցել [[Քարինտակ]]ի ուղղությամբ։ Սակայն հարևան գյուղերից և մայրաքաղաքից օգնության հասած ինքնապաշտպանական ջոկատների ճնշման տակ հակառակորդը հետ է քաշվել (տես [[Քարինտակի ինքնապաշտպանություն]])։
 
Փետրվարի 17-ին և 22-ին Ղարադաղլուի և Վերին Վեյսալուի ռազմական գործողությունները կարևոր հաղթանակներ էին Մարտունիի շրջանում միասնական ճակատ ու ապահով թիկունք ստեղծելու, ինչպես նաև այդ ուղղության ռազմաճակատն ամրացնելու առումով։
 
1992 թվականի փետրվարի 24-ին Արցախի Հանրապետության ԳԽ-ի նախագահությունը որոշում է ընդունել պետական համապատասխան կարգավիճակ շնորհել մինչ այդ տարերայնորեն ձևավորված կամավորական-ինքնապաշտպանական ջոկատներին։
 
Հերթական փայլուն հաջողությունը Խոջալուի կրակակետերի ճնշման ռազմագործողությունն էր (տես [[Խոջալուի ազատագրում]])։ Խոջալուի ազատագրումով վերականգնվել է հաղորդակցությունը Ասկերան ավանի հետ, հակառակորդից առգրավվել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, շրջափակման մեջ գտնվող արցախահայության համար վերականգնվել է արտաքին աշխարհի հետ հուսալի օդային կապը, կանխվել հակառակորդի՝ [[Ասկերան]]ի կողմից [[Ստեփանակերտ]] ներխուժելու վաղեմի ծրագիրը, ծանր հարված է հասցվել Ադրբեջանի ռազմական մեքենային, էլ ավելի են սրվել Բաքվի իշխանությունների և ընդդիմության ներհակությունները։
 
==== 1992 թվականի մարտ ====
1992 թվականի մարտ ամիսը նշանավորվել է Ադրբեջանի զինված կազմավորումների կողմից Արցախի խաղաղ բնակավայրերի մշտական հրթիռահրետակոծություններով և զրահատեխնիկայի ու ռազմական ուղղաթիռների կիրառմամբ լայնածավալ հարձակումներով։ Միաժամանակ չեն դադարել նաև օտարերկրյա միջնորդական առաքելությունները, իսկ որոշ տերությունների կողմից՝ նույնիսկ բացահայտ սպառնալիքները։
 
[[1992]] գարնանայինթվականիգարնանային պատերազմաշրջանի սկզբներին հակառակորդին հաջողվել է ռազմաճակատի առանձին տեղամասերում ժամանակավոր հաջողության հասնել։ Օրեցօր սաստկացող մարտական գործողությունները հրամայաբար պահանջել են կատարելագործել ոչ միայն ինքնապաշտպանական ուժերի կառուցվածքային ու մարտական որակները, այլև կառավարման համակարգը։ Այդ խնդիրները մասնագիտական բարձր մակարդակով լուծելու համար անհրաժեշտ էր ունենալ ԻՊՈւ փորձառու հրամանատար և պաշտպանության խորհուրդ։ Հաշվի առնելով [[Արկադի Տեր-Թադևոսյան]]ի, ռազմական գործողությունների ղեկավարման ընթացքում ձեռք բերած հեղինակությունը՝ կադրային սպայի ու աֆղանական պատերազմի հարուստ փորձառությունը և մինչ այդ ԻՊՈւ հրամանատարի պարտականությունների հաջող կատարումը, Արցախի Հանրապետության ԳԽ Նախագահությունը [[1992]] թվականի [[մարտի 4]]-ին նրան նշանակել է Արցախի ԻՊՈւ հրամանատար։ Նույն օրը հաստատվել է նաև Արցախի պաշտպանության խորհրդի կազմը, որում ընդգրկվել են [[Վ. Բալայան]]ը, [[Օլեգ Եսայան]]ը, [[Արկադի Կարապետյան]]ը, [[Արթուր Մկրտչյան]]ը (նախագահ), [[Սերժ Սարգսյան]]ը, [[Արկադի Տեր-Թադևոսյան]]ը, [[Ռոբերտ Քոչարյան]]ը:
[[Մարտի 11]]-ին [[Ասկերան]]ի ինքնապաշտպանության շրջանային ուժերը ռազմագործողություն են ձեռնարկել մինչ այդ զիջած դիրքերը վերադարձնելու նպատակով։ Ծավալված մարտերի արդյունքում հակառակորդի խմբավորումը գլխովին ջախջախվել է։ Նույն օրը ԻՊՈւ ռազմագործողություն են սկսել նաև Սրխավենդի կրակակետերի վնասազերծման նպատակով։ Սրխավենդի ու շրջակա գյուղերի ազատագրումով ապահովվել է շրջանը Արցախը կենտրոնի հետ կապող Խաչենագետի կամրջի և [[Կիչան]] գյուղով անցնող ավտոճանապարհի անվտանգությունը, առգրավվել է զգալի քանակով ռազմամթերք։
 
==== 1992 թվականի ապրիլ ====
1992-ի ապրիլին առավել ցայտուն են արտահայտվել Ադրբեջանի որդեգրած «բնաջնջողական պատերազմի» քաղաքականության տարրերը։ Ուժեր ու միջոցներ կենտրոնացնելով Արցախի սահմանագծի ողջ երկայնքով՝ առանձին տեղամասերում հակառակորդը փորձել է բացահայտել ԻՊՈւ պաշտպանության համեմատաբար թույլ օղակները, մշտական հրետակոծությունների միջոցով ավերել խաղաղ բնակավայրերը և հոգեբանորեն ընկճել բնակչությանը։ Բոլոր ռազմական գործողություններին ներգրավել են նաև ԽՍՀՄ 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի ([[Կիրովաբադ]]ում տեղակայված) սպաներին։
 
Իսկ [[Շուշի]]ի ռազմական գործողությանն անմիջապես նախորդել է 1992 թվականի ապրիլի 29-ին Ստեփանակերտի մատույցներում տեղի ունեցած մարտը։ Արցախի ԻՊՈւ-ի ակտիվ գործողություններին սպասող հակառակորդը հոգեբանական լարված իրավիճակում կորցրել է հավասարակշռությունը և նախահարձակ եղել։ Կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը և կենդանի ուժի մեծ կորուստներ պատճառելով՝ հայ մարտիկները հաջողությամբ հետ են մղել բոլոր գրոհները։ Դա Շուշիից ու [[Ջանհասան]]ից հակառակորդի ձեռնարկած ցամաքային վերջին հարձակումն էր։
 
Այդպիսով, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը նոր թափ ու ծավալներ էր ընդունել։ Ադրբեջանական կողմն առաջինն է կիրառել մարտական ծանր տեխնիկա, այդ թվում՝ [[Տ–72 տանկ]]եր, «[[Գրադ]]» հրթիռահրետանային համազարկային կայանքներ։ Արցախի ԻՊՈւ թվապես ու սպառազինությամբ գերակշռող հակառակորդին արժանի հակահարված են հասցրել, ոչ միայն պաշտպանելով հանրապետության սահմանները, այլև վնասազերծելով Ադրբեջանի ռազմական հենակետերը։ Գարնանային պատերազմաշրջանի կեսերին Արցախում հակառակորդի գլխավոր զինադաշտը շարունակել է մնալ Շուշին, որի հետ ռազմավարական գիծ էին կազմում Քյոսալար, Ջանհասան, Կարագյավ գյուղերը։
 
=== Շուշիի ազատագրում ===
Շուշիի ազատագրման գործողության նախապատրաստումը կատարվել է մի քանի փուլով՝ դիվանագիտական, լրատվաքարոզչական և ռազմական։ [[1992]] թվականի [[մայիսի 8]]-ին ժամը 2:30-ին ԻՊՈւ շուրջ 1200 մարտիկներից կազմված գրոհային 4 խմբեր ձեռնամուխ են եղել կենդանի ուժով ու միջոցներով գերազանցող հակառակորդի ջախջախմանը [[Շուշի]]ի և [[Ստեփանակերտ]]ի շրջակա հենակետերում։ Մարտական գործողությունները ծավալվել են «26»-ի (հյուսիսային), [[Շոշ]]ի (արևելյան), [[Լաչին]]ի (հարավային) և [[Ջանհասան]]-[[Քյոսալար]]ի (հյուսիսարևմտյան) ուղղություններում։
 
Ռազմական գործողության մանրակրկիտ նախապատրաստության, հմուտ ղեկավարման, բոլոր աստիճանների հրամանատարների հնարամիտ փոխհամագործակցության, հայ ազատամարտիկների վճռական գործողությունների շնորհիվ երկու օրում հաջողվել է ճնշել հակառակորդի դիմադրությունը և ազատագրել ռազմավարական տեսակետից կարևոր Շուշի քաղաքը։ Շուշիի ազատագրմամբ հնարավոր է դարձել նաև Լաչինի ռազմագործողությունը՝ Արցախի շրջափակման օղակի ճեղքումը (տես [[Լաչինի մարդասիրական միջանցքի բացում]]ը)։
Շուշիի հաղթանակը հիմք է հանդիսացել ԻՊՈւ ջոկատները Արցախի Հանրապետության ՊԲ-ի վերակազմավորելու նախապատրաստության համար։
Շուշիի ռազմահանգրվանի կորստից հետո հակառակորդը մեծ ուժերով ու միջոցներով հարձակումներ է ձեռնարկել Արցախի Հանրապետության սահմանների մի քանի հատվածներում։ Մայիսի 10-ին հարձակում է սկսել [[Աղդամ]] - [[Ասկերան]] - [[Ստեփանակերտ]] ռազմավարական գծով։ Մասնավորապես, Աղդամի հենակետից գրոհել է [[Սառնաղբյուր]], [[Արանզամին]], [[Փրջամալ]], [[Նախիջևանիկ]], [[Դահրազ]] գյուղերը և ժամանակավորապես զավթել այդ բնակավայրերը։ Դեռևս մայիսի 8-ին, Ասկերանի շրջանի Ջանհասան_Քյոսալար գյուղերի վրա հարձակումից ԻՊՈւ հրամանատարության ուշադրությունը շեղելու մտադրությամբ, հակառակորդը զրահատեխնիկայի ուղեկցությամբ գրոհել էր Քարագլուխը։ Պահակակետերում գտնվող [[Նորագյուղ]]ի վաշտի մարտիկները և նրանց օգնության հասած Սարդարաշենի և Խնձրիստանի ինքնապաշտպանական ջոկատները, զգալի կորուստներ պատճառելով, ստիպել են հակառակորդին թողնել Արցախի սահմանները։
 
Մայիսի 10-ին վերստին հարձակման անցած հակառակորդը որոշակի հաջողության է հասել Սառնաղբյուրում։ Ասկերանի պաշտպանական շրջանի ուժերը երեկոյան ձեռնարկած սրընթաց հակագրոհով ազատագրել են ինչպես Սառնաղբյուր, այնպես էլ վերոհիշյալ գյուղերը և հակառակորդին դուրս մղել Արցախի տարածքից՝ խափանելով Շուշի հասնելու նրա ծրագրերի իրականացումը։
Մայիսի 10-ին իրավիճակը կտրուկ սրվել է նաև Մարտակերտի շրջանում։ Վեց միավոր տեխնիկայի աջակցությամբ հարձակման է ենթարկվել ու զավթվել [[Մարաղան]], 1 տանկի ու 3 ՀՄՄ-ի ուղեկցությամբ՝ [[Չայլու]]ն: Մինչ Չայլուում համառ մարտեր էին ընթանում, ստացված պահեստազորի ու մարտական տեխնիկայի օգնությամբ հայ մարտիկները մայիսի 12-ին ազատագրել են Մարաղան։
Մայիսի 11-ի երեկոյան Շուշիում դիրքերն ամրապնդելուց և Արցախի սահմանների մի քանի հատվածներում հակառակորդի հարձակումները հետ մղելուց հետո ԻՊՈւ նախաձեռնել են [[Բերդաձորի ռազմական գործողություն]]ը: Մայիսի 12-ին վերահսկողության տակ է առնվել [[Զառըսլու]] գյուղը, քանի որ ԻՊՈւ շտաբն օպերատիվ տեղեկություններ էր ստացել հակառակորդի հարձակման անցնելու մտադրության վերաբերյալ։ ԻՊՈւ ստորաբաժանումները հուսալիորեն փակել են դեպի Շուշի հակառակորդի հնարավոր սողանցքերը։ [[Լիսագոր]] - Զառսլու ուղեհատվածը նախօրոք ականապատվել էր։ Մայիսի 13-ին հակառակորդի մարտական տեխնիկան ու հետևակը հարձակման է անցել՝ Զառսլու ներխուժելու նպատակով, սակայն ականի վրա տանկը պայթել է, զրահամեքենան նռնականետով խոցվել և կանխվել է զրահատեխնիկայի հետագա առաջխաղացումը։ Ծայր առած փոխհրաձգության ընթացքում կորցնելով շուրջ 40 զինվոր՝ հակառակորդը նահանջել է։ Լիսագոր-Բերդաձոր գծով ռազմական գործողությունն սկսվել է հիմնականում երկու ուղղություններով՝ խճուղու աջ ու ձախ կողմերով և Ջանհասան_ Քյոսալար գյուղերից։ Ճնշելով հակառակորդի դիմադրությունը միայն 2 գյուղում՝ վերահսկողության տակ է առնվել Շուշիի շրջանի շուրջ 17 գյուղ։ Այնուհետև հարվածային զորախմբերը դուրս են եկել [[Լիսագոր]]ից աջ և ձախ ընկած բարձունքները, որոնցից հատկապես հեռուստաաշտարակի բարձունքի գրավումը կանխորոշել է հենակետի վերածված այդ բնակավայրի հետագա ճակատագիրը։ Լիսագոր - [[Մեծշեն]] - [[Հինշեն]] գծով հարձակումը շարունակել են [[Ակնաղբյուր]]ի, [[Ավետարանոց]]ի, [[Շոշ]]ի, [[Սղնախ համայնք|Սղնախի]], ՀՀԴ վաշտերը և այլ ստորաբաժանումներ, որոնք էլ ազատագրել են Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը։ Մայիսի 18-ի առավոտյան, հրետանային նախապատրաստությունից հետո, ԻՊՈւ կազմավորումները հարձակման են անցել Լաչինի ուղղությամբ և վերահսկողության տակ առել այն։
 
[[Լաչին]]ից ԻՊՈւ կամավորները դուրս են եկել ՀՀ սահմանը, միաժամանակ հետապնդել [[Քելբաջար]]ի ու [[Կուբաթլու]]ի ուղղությամբ նահանջող հակառակորդին։ Այդպիսով մաքառող Արցախն անմիջական ցամաքային կապ է հաստատել [[Հայաստան]]ի հետ, ինչը նշանակում էր կյանքի ճանապարհի բացում, արհեստականորեն մասնատված ժողովրդի երկու հատվածների գործնական վերամիավորում։ Լաչինում կրած պարտությունն ավելի է սրել Ադրբեջանի ներքաղաքական լարվածությունը և միջազգային հանրությանը կանգնեցրել փաստի առաջ՝ ստիպելով վերանայել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ առկա մոտեցումները։
Հայկական կողմի այս ակնառու հաջողություններին հետևել է պարտադրված կարճատև հրադադար, ինչը սակայն խախտվել է 1992 թվականի մայիսի վերջերին ու հունիսի սկզբներին, երբ [[Ռուսաստան]]ն [[Ադրբեջան]]ին հանձնել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք (մոտավոր տվյալներով 150 [[տանկ]], 120 [[ՀՄՄ]], 170 զրահափոխադրիչ, մոտ 150 ականանետ, 90 զենիթահրետանային կայանք, [[ՍՈւ-25]] և [[ՄԻԳ]] տեսակի ինքնաթիռներ)։ Միաժամանակ, Ադրբեջանում տեղակայված ռուսական բանակի զորամասերի զինվորների ու սպաների համար ստեղծվել են որպես վարձկան մարտական գործողություններին մասնակցելու բոլոր պայմանները։ Այդ ամենը Ադրբեջանին հնարավորություն է տվել որոշակիորեն փոխել իրավիճակը արցախյան ռազմաճակատում։
Այդպիսով մաքառող Արցախն անմիջական ցամաքային կապ է հաստատել [[Հայաստան]]ի հետ, ինչը նշանակում էր կյանքի ճանապարհի բացում, արհեստականորեն մասնատված ժողովրդի երկու հատվածների գործնական վերամիավորում։ Լաչինում կրած պարտությունն ավելի է սրել Ադրբեջանի ներքաղաքական լարվածությունը և միջազգային հանրությանը կանգնեցրել փաստի առաջ՝ ստիպելով վերանայել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ առկա մոտեցումները։
 
Հայկական կողմի այս ակնառու հաջողություններին հետևել է պարտադրված կարճատև հրադադար, ինչը սակայն խախտվել է 1992-ի մայիսի վերջերին ու հունիսի սկզբներին, երբ [[Ռուսաստան]]ն [[Ադրբեջան]]ին հանձնել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք (մոտավոր տվյալներով 150 [[տանկ]], 120 [[ՀՄՄ]], 170 զրահափոխադրիչ, մոտ 150 ականանետ, 90 զենիթահրետանային կայանք, [[ՍՈւ-25]] և [[ՄԻԳ]] տեսակի ինքնաթիռներ)։ Միաժամանակ, Ադրբեջանում տեղակայված ռուսական բանակի զորամասերի զինվորների ու սպաների համար ստեղծվել են որպես վարձկան մարտական գործողություններին մասնակցելու բոլոր պայմանները։ Այդ ամենը Ադրբեջանին հնարավորություն է տվել որոշակիորեն փոխել իրավիճակը արցախյան ռազմաճակատում։
1992 թվականի հունիսի առաջին տասնօրյակում նկատելիորեն ակտիվացել են հակառակորդի գործողությունները Արցախի Հանրապետության սահմանագծի ողջ երկայնքով. բնակավայրերի հրթիռահրետակոծություններին զուգահեռ՝ ուժեր և միջոցներ են կենտրոնացվել արցախա-ադրբեջանական զինված կազմավորումների շփման գծում։ [[1992]]-ի [[հունիսի 2]]-ին ադրբեջանական բանակը [[Քելբաջար]]ից ուշադրություն շեղող հարձակում է սկսել։
 
Հունիսի 12-ի օրվա երկրորդ կեսին Արցախի սահմանամերձ շրջաններում կուտակված կազմավորումները մեծաքանակ զրահատեխնիկայի, հրետանու և ռազմաօդային ուժերի աջակցությամբ լայնածավալ հարձակում են ձեռնարկել ռազմաճակատի ողջ երկայնքով։ Ճնշման ծանրության կենտրոնը տեղափոխվել է հատկապես դեպի [[Ասկերան]]ի, [[Մարտակերտ]]ի, ապա և [[Շահումյանի շրջան]]ների ուղղություններ։
Ասկերանի ճակատում հակառակորդը հարձակվել է [[Ասկերան]] ավանի, [[Խանաբադ]]ի ու Նախիջևանիկի ուղղություններով։ Հարձակմանը նախորդել է ուժգին հրթիռահրետանային նախապատրաստությունը. կրակի տակ պահելով հատկապես Խոջալու-Ասկերան խճուղին և պաշտպաններին թիկունքից օգնությունը խափանելու նպատակով՝ ՍՈւ–24-ով ռմբակոծել են Նորագյուղ, Խանաբադ գյուղերը, Ասկերան ավանը և ԻՊՈւ մարտիկների պաշտպանական դիրքերը։ Հակառակորդը մարտի է նետել մեծաթիվ կենդանի ուժ և տեխնիկա (շուրջ 20 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկեր)։ Միայն մի հատվածում հակառակորդի գերակշիռ ուժերին հաջողվել է ճեղքել պաշտպանական գիծը և զավթել Սառնաղբյուր, Արանզամին, Փրջամալ, Նախիջևանիկ և Դահրազ գյուղերը։ Այդուհանդերձ, ԻՊՈւ մարտիկներին հաջողվել է կասեցնել հակառակորդի մեծաթիվ ուժերի առաջխաղացումը դեպի Ստեփանակերտ։ Աղդամ-Ասկերան մայրուղին հսկող 4-րդ պահակակետի վրա հակառակորդը գրոհել է 2 տանկի և 1 ՀՄՄ-ի, իսկ Խանաբադի վրա՝ մեկական տանկի ու ՀՄՄ-ի աջակցությամբ։ Հակառակորդին հաջողվել է գրավել 4-րդ պահակակետը։ Հայ մարտիկները դիմադրությունը շարունակել են երկրորդ բնագծից։ Այլևս նահանջելու տեղ չկար, հետևում Ասկերանն էր, Ստեփանակերտը։ Օգնության են հասել ԻՊՈւ 2-րդ և 4-րդ, Քյաթուկի և Նորագյուղի վաշտերը։ Ժամանակին հայ սակրավորների տեղադրած ականների վրա պայթել են հակառակորդի երկու ծանր տանկեր, խփվել է նաև մեկ ՀՄՄ–2: Դրանից հետո հակառակորդի հարձակման թափը կոտրվել է, առաջխաղացումը կասեցվել։ Հունիսի 13-ի առավոտյան հայ մարտիկները հակահարձակման են անցել, հետ վերցրել 4-րդ պահակակետը, և հակառակորդը հետ է շպրտվել Ասկերան_Ստեփանակերտ կենտրոնական ուղղությունից։
 
Արցախի Հանրապետության ԳԽ նախագահության և Նախարարների խորհրդի համատեղ որոշմամբ՝ [[1992]] թվականի [[հունիսի 20]]-ին հանրապետության տարածքում անցկացվել է մասնակի [[զորահավաք]]: Զորակոչի ենթակա էին 18-ից 40 տարեկան զինապարտ սերժանտները, զինվորները և զինակոչիկները, մինչև 50 տարեկան սպաները, հատուկ պատրաստություն ունեցող 19-ից 30 տարեկան կանայք։
Հունիսի 23-ին ադրբեջանական կողմը գրոհել է [[Մարտակերտ]] քաղաքը՝ [[Մադաղիս]]ի, [[Կարմիրավան]]ի և [[Ներքին Հոռաթաղ]]ի ուղղություններով։ Դժվարությամբ է հաջողվել դիմագրավել հակառակորդի գերակշիռ ուժերին։ Այդուհանդերձ, հունիսի 25-ին կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը, ԻՊՈւ կազմավորումները հակահարձակման են անցել և ազատագրել Կարմիրավան ու Քաջավան գյուղերը, իսկ հաջորդ օրը, «աքցանի» մեջ առնելով վերստին հարձակման անցած հակառակորդին, կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով նրան, դուրս են մղել Մադաղիսից։
 
Մարտակերտի ճակատում ձեռնարկված այդ հակահարձակումների շնորհիվ նկատվել են դրությունը կայունացնող միտումներ։ Սակայն ԻՊՈւ հրամանատարության ուշադրությունը Մարտակերտի ճակատից շեղելու և այնտեղ վճռական հաջողության հասնելու նպատակով ադրբեջանցիները հարձակողական գործողություններ են ծավալել Ասկերանի շրջանում և կարողացել են զավթել մի քանի պահակակետեր։
 
Մարտունիի շրջանում հակառակորդը ընդհուպ մոտեցել է [[Ճարտար]] և [[Մաճկալաշեն]] գյուղերին, ներխուժել [[Կարմիր Շուկա]]: Հայ մարտիկները հունիսի 28-ին, Մ. Մելքոնյանի ընդհանուր ղեկավարությամբ, հետ են մղել հակառակորդին, ինչը վերջ է դրել պաշտպանական գիծը գոնե մեկ ուղղությամբ ճեղքելու հակառակորդի ցանկությանը։ Այդ հաղթանակը ինքնավստահության նոր լիցք է հաղորդել ազատամարտիկներին, հակառակորդին խոցելու հնարավորությունը վերստին դարձել է առարկայական։
 
Հունիսի 28-ին հակառակորդը, Հադրութի շրջանում գրավելով [[Հողեր]] և [[Տող]] գյուղերի պահակակետերը, ներխուժել է Տողի գինեգործարան և 4 կմ խորացել գյուղի տարածքում։ Հայ մարտիկներին հաջողվել է հակառակորդին հետ մղել և երեկոյան ազատագրել բոլոր պահակակետերը՝ բացի Ցորից։
Հունիսի 28-ին հակառակորդը, Հադրութի շրջանում գրավելով [[Հողեր]] և [[Տող]] գյուղերի պահակակետերը, ներխուժել է Տողի գինեգործարան և 4 կմ խորացել գյուղի տարածքում։ Հայ մարտիկներին հաջողվել է հակառակորդին հետ մղել և երեկոյան ազատագրել բոլոր պահակակետերը՝ բացի Ցորից։ Այս ճակատներում ԻՊՈւ մարտիկների հաջող դիմադրությունը, խափանելով ադրբեջանական հրամանատարության ծրագրերի իրագործումը, նպաստավոր պայմաններ է ստեղծել Մարտակերտի շրջանում լայնածավալ հակահարձակման համար։ Սակայն հունիսի 29-ին Լենինավանի, Չայլուի, Ջրաբերդի բարձունքների ուղղությամբ ձեռնարկված հակահարձակումը ձախողվել է։ Նույնը կատարվել է նաև հակահարձակման գլխավոր՝ Մարտակերտի ուղղությունում։
 
Հարվածի գլխավոր ուղղություններում ուժերը վերախմբավորելով և միջոցների գերակշռություն ստեղծելով՝ Արցախի ԻՊՈւ ստորաբաժանումները Մարտակերտի շրջանում անցել են հակահարձակման։ Հուլիսի 11-ին, կեսօրից հետո, նրանք շարժվել են Ջանյաթաղ, Գյուլաթաղ և Մանիքլու գյուղերի ուղղությամբ։ Հուլիսի 12-ին արդեն Ջանյաթաղ, Գյուլաթաղ, Մեհմանա և Կուսապատ գյուղերն անցել են հայ ազատամարտիկների վերահսկողության տակ։ Դրանից հետո նրանք դիրքեր են գրավել Կուսապատ-Դրմբոն գոտում, որի ազատագրման ժամանակ տիրել են հակառակորդի 6 միավոր զրահատեխնիկայի և 1 «Գրադ» կայանքի, սպանվել են ադրբեջանական մի քանի տասնյակ զինվորներ։
ԻՊՈւ ստորաբաժանումները հուլիսի 14-ի երեկոյան անցել են Թարթառի ձախափնյակը, դժվարին մարտերով ազատագրել Չափար գյուղն ու ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Գետավանի կամուրջը, միաժամանակ հաջողվել է մոտենալ [[Սարսանգի ջրամբար]]ին:
Հուլիսի 14-ին հակառակորդը հարձակվել է Կուսապատի բարձունքում տեղաբաշխված ԻՊՈւ պահակակետի վրա։ Հայկական ջոկատը արժանի հակահարվածով հետ է մղել հակառակորդի գրոհը և հուլիսի 15-ի գիշերը վերագրավել է Սարսանգի հիդրոհանգույցի ամբարտակը։ Նույն օրն ադրբեջանցիները հարկադրված թողել են նաև Գետավան գյուղը՝ կրելով կենդանի ուժի և տեխնիկայի նոր կորուստներ։
Հուլիսի 16-ի առավոտյան Արցախի ԻՊՈւ ստորաբաժանումները լայնածավալ հարձակում են ձեռնարկել Ներքին Հոռաթաղ, Մեծշեն և Մոխրաթաղ գյուղերի ուղղությամբ։ Կատաղի մարտերից հետո հայ մարտիկներն ազատագրել են ռազմավարական կարևոր նշանակության մի քանի բարձունքներ։
Հուլիսի 20-ի երեկոյան հայ մարտիկներն ազատագրել են նաև Մարտակերտի շրջանի [[Մաղավուզ]] և [[Զագլիկ]] գյուղերը՝ վերահսկողության տակ պահելով Սարսանգի ջրամբարի ողջ ավազանը։
 
ԻՊՈւ ստորաբաժանումները հուլիսի 14-ի երեկոյան անցել են Թարթառի ձախափնյակը, դժվարին մարտերով ազատագրել Չափար գյուղն ու ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Գետավանի կամուրջը, միաժամանակ հաջողվել է մոտենալ [[Սարսանգի ջրամբար]]ին: Հուլիսի 14-ին հակառակորդը հարձակվել է Կուսապատի բարձունքում տեղաբաշխված ԻՊՈւ պահակակետի վրա։ Հայկական ջոկատը արժանի հակահարվածով հետ է մղել հակառակորդի գրոհը և հուլիսի 15-ի գիշերը վերագրավել է Սարսանգի հիդրոհանգույցի ամբարտակը։ Նույն օրն ադրբեջանցիները հարկադրված թողել են նաև Գետավան գյուղը՝ կրելով կենդանի ուժի և տեխնիկայի նոր կորուստներ։ Հուլիսի 16-ի առավոտյան Արցախի ԻՊՈւ ստորաբաժանումները լայնածավալ հարձակում են ձեռնարկել Ներքին Հոռաթաղ, Մեծշեն և Մոխրաթաղ գյուղերի ուղղությամբ։ Կատաղի մարտերից հետո հայ մարտիկներն ազատագրել են ռազմավարական կարևոր նշանակության մի քանի բարձունքներ։ Հուլիսի 20-ի երեկոյան հայ մարտիկներն ազատագրել են նաև Մարտակերտի շրջանի [[Մաղավուզ]] և [[Զագլիկ]] գյուղերը՝ վերահսկողության տակ պահելով Սարսանգի ջրամբարի ողջ ավազանը։
Այսպիսով, Արցախի ԻՊՈւ ստորաբաժանումների հուլիսյան հակահարձակման արդյունքում [[Մարտակերտ]]ի շրջանի մեծ մասն ազատագրվել է։
 
Օգոստոսի 12-ին հակառակորդի Թարթառի և Քելբաջարի բրիգադները միաժամանակյա հարձակման են անցել Մարտակերտի ռազմաճակատի ողջ երկայնքով։
Այսպիսով, Արցախի ԻՊՈւ ստորաբաժանումների հուլիսյան հակահարձակման արդյունքում [[Մարտակերտ]]ի շրջանի մեծ մասն ազատագրվել է։ Օգոստոսի 12-ին հակառակորդի Թարթառի և Քելբաջարի բրիգադները միաժամանակյա հարձակման են անցել Մարտակերտի ռազմաճակատի ողջ երկայնքով։ Այդ փուլում կարևոր նշանակություն է ունեցել [[Վազգեն Սարգսյան]]ի նախաձեռնությամբ կազմավորված «[[Արծիվ-մահապարտներ]]» կամավորական գումարտակի մասնակցությունը ռազմական գործողություններին։ Ռազմական գործողությունների հետագա ընթացքը ցույց տվեց, որ Արցախի ԻՊՈւ-ի, բանակային ենթակառույցների ու ծառայությունների ձևավորման, կենտրոնացված հրամանատարության ու շտաբների համակարգված աշխատանքը ճիշտ ժամանակին էր և զինվորների համընդհանուր հերոսության ու տոկունության հետ վճռորոշ դեր է խաղացել։
Ռազմական գործողությունների հետագա ընթացքը ցույց տվեց, որ Արցախի ԻՊՈւ-ի, բանակային ենթակառույցների ու ծառայությունների ձևավորման, կենտրոնացված հրամանատարության ու շտաբների համակարգված աշխատանքը ճիշտ ժամանակին էր և զինվորների համընդհանուր հերոսության ու տոկունության հետ վճռորոշ դեր է խաղացել։
Արդեն զգալի էր նաև թիկունքի աջակցությունը։ 1992-ի ապրիլի 15-ից մինչև նոյեմբերի 1-ը նորոգման վերականգնողական հենակետի անձնակազմը նորոգել է մեծ թվով S–72 տանկեր, ՀՄՄ-ներ, հակաօդային պաշտպանության զինտեխնիկա, քարշիչներ և այլ միջոցներ։
 
1992 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին ԻՊՈւ մարտիկները ոչնչացրել են 1 ՍՈւ–24, 2 ՍՈւ–24 Ռ, 1 ՍՈւ–25, 2 ՄԻԳ–25 ինքնաթիռներ, 5 ՄԻ–24 և 3 ՄԻ–8 ուղղաթիռներ։ Հակաօդային պաշտպանության անձնակազմի այդ գործողությունների շնորհիվ կասեցվել են հակառակորդի նշանառու հարվածները ԻՊՈւ-ի դիրքերին և խաղաղ բնակավայրերին։
 
Նոյեմբեր ամսվա մարտերում սպառելով առաջխաղացման հնարավորությունները Մարտակերտի շրջանում՝ դեկտեմբերին հակառակորդը փոխել է հարվածի ուղղությունները՝ նպատակ ունենալով հաջողության հասնել Մարտունիի, Լաչինի, Հադրութի և նույնիսկ ՀՀ Զանգեզուրի շրջաններում։ Ստեղծված իրավիճակում Արցախի ԻՊՈւ հրամանատարությունը Մարտունիի ՊՇ ստորաբաժանումների ակտիվ զորաշարժերով ստիպել է հակառակորդին մեծ ուժեր կենտրոնացնել Ժդանովի, Ֆիզուլիի շրջաններում՝ դրանով շեղելով նրա ուշադրությունը գլխավոր հարվածի՝ Մարտակերտի ուղղությունից։
 
Այսպիսով, [[1992]] թվականի վերջին փաստորեն հակառակորդը սպառել էր իր հարձակողական հնարավորությունները, ստեղծվել էր ուժերի հավասարակշռություն։
 
=== 1993-ի հայկական լայնածավալ առաջխաղացում և Արցախի ամբողջական ազատագրում ===
3618

edits