«Կոննոտացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 17.
 
Չնայած կոննոտացիայի համապարփակ և ընդհանուր սահմանման բացակայությանը, այն մեծ ազդեցություն ունի ուսումնասիրության ամենատարբեր ոլորտների վրա, ինչպիսիք են [[Հոգեբանություն|հոգեբանությունը]], [[Մաթեմատիկա|մաթեմատիկան]], լեզվաբանությունը[[լեզվաբանություն]]ը, գրականության տեսությունը` այսպիսով հանգեցնելով բավական տարբեր և հաճախ հակասական սահմանումների։ Բեթրիս Գարսա-Սուարոն «Կոննոտացիա և նշանակություն» (Connotation and meaning) (1991) աշխատության մեջ կոննոտացիայի սահմանումների քննարկման բազմակողմանի և ժամանակագրական ընդհանուր պատկերն է տալիս` ներառելով ուսումնասիրության տարաբնույթ ոլորտներ։ Խոսակցական համատեքստում կոննոտացիան սովորաբար սահմանվում է որպես դենոտացիայի հակադրություն, որն էլ իր հերթին հաճախ դիտարկվում է որպես բառի բառարանային իմաստ։ Այս առումով կոննոտացիա կարող է լինել այն ամենը ինչը ասոցացվում է բառի բառարանային իմաստից դուրս եկող հստակ բառի հետ։
«Դենոտացիան բառի հստակ սահմանված իմաստն է, որը ընդունվում է լեզվաբանների խմբի կողմից, բառարանային իմաստը` իր կիրառման բարձր մակարդակով, որը իր մեջ կրում է բառի մեջ պահվող հիմնական տեղեկատվությունը։ Կոննոտացիան բառի փոփոխական իմաստն է, որը ամրագրված է մշակույթում, կախված է կոնտեքստից և խոսքային իրավիճակից, կարող է նորմայից շեղվել, ունի կիրառման ավելի ցածր մակարդակ»։