«Բաստեր Քիթոն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
|||
Տող 29.
}}
'''Բաստեր Քիթոն''' ({{lang-en|Buster Keaton}}, իսկական անունը՝ Ջոզեֆ Ֆրենսիս, [[Հոկտեմբերի 4]] [[1895]],
== Կենսագրություն ==
Բաստեր Քիթոնը ծնվել է 1895 թվականի հոկտեմբերի 4-ին Պիկուեյում (Կանադա): Ծագումով իռլանդացի և շոտլանդացի ծնողների հետ, երեք տարեկան հասակից ակրոբատիկ համարներով հանդես է եկել մյուզիք-հոլլերում: 1917 թվականին Նյու Յորքում հանդիպում է հայտնի կոմիկ Ռոսկո Արբյուկլին, որը նրան առաջարկում է միասին հանդես գալ Ջոզեֆ Շենկի արտադրած ֆիլմերում: Մի շարք ֆիլմերում նկարահանվելուց հետո նա զորակոչվում է բանակ և Ֆրանսիայում մասնակցում առաջին համաշխարհային պատերազմին: Նկարահանվել է կարճամետրաժ և լիամետրաժ համր և հնչուն ֆիլմերում, որոնցից են՝Ջոզեֆ Շենկի «Անապատի հերոսը» (1917), Հերբերտ Բլեյկի «Էլեկտրական բնակարանը» (1922), Էդուարդ Սեջուիկի «Օպերատորը» (1928), Մաք Սենթի «Ամաչկոտ երիտասարդը (1936), Ռոբերտ Թանսեի «Աստվածների քաղաքը» (1946), Բիլլի ուայլդերի «Մթնշաղի ծառուղին» (1950) Սեմյուել Բեկետի «Ֆիլմ» (1964), Չարլզ Չապլինի «Բեմեզրի յույսերը» (1952), Մայքլ Անդերսոնի «Ութսուն օր աշխարհի շուրջը» (1956), Ստենլի Կրամերի «Խելակորույս, խելակորույս, խելակորույս աշխարհ» (1963), Մաքս Նոսեկի ֆչանսիական «Շանզ Էլիզեի արքան» (1934), Էդրիեն Բրունելի՝ անգլիական «Ներխուժողները» (1934), Ջերալդ Պոտերտոնի՝ կանադական «Երկաթուղայինը» (1964), Լուիջի Սկատինիի՝ իտալական «Երկու նավաստի և մեկ գեներալ» (1965)։ Համաշխարհային ճանաչում ունեն Քիթոնի «Երեք դարաշրջան», «Մեր հյուրընկալությունը» (երկուսն էլ՝ [[1923]] թվականին), «Շեռլոկ-կրտսեր», «Ծովագնացը» (երկուսն էլ՝ [[1924]] թվականին), «Գեներալ» ([[1926]]), «Հոլիվուդյան առևանգում» կատակերգական ֆիլմերը, որոնցում խաղում էր նաև գլխավոր դերերը։
Հեռանալով ԱՄՆ-ից Կիտոնը իր բախտը փորձում է նաև Եվրոպայում, սակայն ապարդյուն: Մեկ տաիր հոգեբուժարանում բուժվելուց հետո, նա «Մետրո-Գոլդվին-Մեյեր»կինոստուդիայում աշխատում է որպեսսցենարիստ՝ մասնավորապես կատակերգական ֆիլմերի, միևնույն ժամանակ նկարահանվում է կարճամետրաժ ժապավեններում: Նկարահանվել է նաև անգլիական հեռուստատեսությունում, ինչպես նաև եվրոպական կրկեսներում, մասնավորապես ֆրանսիական «Մեդրանոյում» (1952 և 1954): 1957 թվականին Հոլիվուդը նկարահանում է «Բաստեր Քիտոնի պատմությունը» (1957, ռեժիսոր՝ Սիդնեյ Շելդոմ): 1959 թվականին Քիթոնը պարգևատրվեց «Օսկար» հատուկ մրցանակով:
Քիթոնը հեղինակ է «Ֆարսի իմ հրաշալի աշխարհը» (1960) գրքի:
Բաստեր Քիթոնը մահացավ 1966 թվականին, Հոլիվուդում:
== Արտաքին հղումներ ==
Տող 46 ⟶ 50՝
[[Կատեգորիա:Կինոգործիչներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Ամերիկացի դերասաններ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի կինոռեժիսորներ]]
[[Կատեգորիա:1896 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Հոկտեմբերի 4 ծնունդներ]]
|