«Մակընթացություն և տեղատվություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Hendaye 64 Flux et reflux.jpg|մինիՄակնթացություն և տեղատվություն լողափում. [[Վերին Պիրենեյներ]], [[Ֆրանսիա]]]]
[[Պատկեր:Nutrient flux.png|մինի|Օվկիանոսներում և նստվածքներում նյութերի հոսքի գրաֆիկական ուրվագիծ]]
'''Մակընթացություն և տեղատվություն''', Երկրի [[Ծովակ|ծովերի]] մակարդակների ու [[մթնոլորտային ճնշում|մթնոլորտային ճնշման]] պարբերական [[տատանումներ]], ինչպես նաև պինդ մասի [[դեֆորմացիա]]ներ, որոնք պայմանավորված են [[Լուսին|Լուսնի]] ու [[Արեգակ]]ի [[ձգողականություն|ձգողականությամբ]]։ Երկրի՝ Լուսնից տարբեր հեռավորությունների վրա գտնվող մասերը Լուսնի կողմից ձգվում են տարբեր չափով, որի պատճառով ստանում են տարբեր արագացումներ։ Դրա հետևանքով Երկրի՝ Լուսնին ամենամոտ և նրանից ամենահեռու մասերը, կենտրոնական մասի նկատմամբ, գրեթե նույն չափով բարձրանում են. Երկրի այդ մասերում տեղի է ունենում մակընթացություն։ Ընդհակառակը, մեր [[մոլորակ]]ի Երկիր-Լուսին ուղղությանն ուղղահայաց մասերում տեղի է ունենում մակերևույթի իջեցում՝ տեղատվություն։ Այսպիսով, Երկրի [[Ջրոլորտ|ջրային թաղանթն]] ընդունում է [[էլիպս]]ոիդի ձև, որի մեծ առանցքն ուղղված է Երկիր-Լուսին ուղղությամբ։