«Մակընթացություն և տեղատվություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Hendaye 64 Flux et reflux.jpg|մինի]]
[[Պատկեր:Nutrient flux.png|մինի|աջից]]
'''Մակընթացություն և տեղատվություն''', Երկրի [[ծովերԾովակ|ծովերի]]ի մակարդակների ու [[մթնոլորտային ճնշում|մթնոլորտային ճնշման]] պարբերական [[տատանումներ]], ինչպես նաև պինդ մասի [[դեֆորմացիա]]ներ, որոնք պայմանավորված են [[Լուսին|Լուսնի]] ու [[Արեգակ]]ի [[ձգողականություն|ձգողականությամբ]]։ Երկրի՝ Լուսնից տարբեր հեռավորությունների վրա գտնվող մասերը Լուսնի կողմից ձգվում են տարբեր չափով, որի պատճառով ստանում են տարբեր արագացումներ։ Դրա հետևանքով Երկրի՝ Լուսնին ամենամոտ և նրանից ամենահեռու մասերը, կենտրոնական մասի նկատմամբ, գրեթե նույն չափով բարձրանում են. Երկրի այդ մասերում տեղի է ունենում մակընթացություն։ Ընդհակառակը, մեր [[մոլորակ]]ի Երկիր-Լուսին ուղղությանն ուղղահայաց մասերում տեղի է ունենում մակերևույթի իջեցում՝ տեղատվություն։ Այսպիսով, Երկրի [[Ջրոլորտ|ջրային թաղանթթաղանթն]]ն ընդունում է [[էլիպս]]ոիդի ձև, որի մեծ առանցքն ուղղված է Երկիր-Լուսին ուղղությամբ։
 
Լուսնի շարժմանը գուգընթաց տեղափոխվում են նաև մակընթացային [[ալիքներ]]ը։ Քանի որ Երկրի տվյալ [[միջօրեական]]ում Լուսինը լինում է 24 ժ 52 ր պարբերությամբ, ապա այդ ժամանակամիջոցում տվյալ վայրում երկու անգամ տեղի է ունենում մակընթացություն և երկու անգամ՝ տեղատվություն։
 
Մակընթացություն և տեղատվություն առաջանում են նաև Արեգակի ձգողականության շնորհիվ, սակայն Արեգակի շատ մեծ հեռավորության պատճառով դրանք, միջին հաշվով, 2, 16 անգամ ավելի թույլ են։ [[Օվկիանոսներ]]ում, սովորաբար, ջրի մակարդակի տատանումը մեկ, իսկ ափերին 2-3 մ է (առավելագույնը՝ 18 մ)։ Ներքին [[ծովերԾովային կաթնասուններ|ծովերում]]ում՝՝ մի քանի սմ։ Մակընթացային ալիքների բարձրությունը կախված է նաև հատակի ու ափի [[ռելիեֆ]]ից և զանգվածային խտացումներից։
 
[[ՆավահանգիստներՆավահանգիստ|Նավահանգիստներում]]ում չվացուցակներ կազմելիս հաշվի են առնվում մակընթացությունը և տեղատվությունը։ Որոշ երկրներում այդ երևույթներն օգտագործում են [[Էլեկտրական հոսանք|էլեկտրաէներգիա]] ստանալու և հողեր ոռոգելու նպատակով։ Մակընթացություն և տեղատվություն առաջանում են նաև Երկրի մթնոլորտում, որի պատճառով փոքր չափով փոփոխվում է [[մթնոլորտային ճնշում]]ը. այն [[եղանակ]]ի փոփոխության վրա որոշիչ ազդեցություն չի ունենում։ Մակընթացություն և տեղատվություն դիտվում են նաև Երկրի կեղևում, դրա արտաքին շերտերը մինչև 50 սմ-ով պարբերաբար բարձրանում և իջնում են։
 
Դեռևս հին [[Անտիկ հունական փիլիսոփայություն|հունական փիլիսոփաներփիլիսոփաների]]ի մի մասը նկատել էր մակընթացության և տեղատվության կախումը Լուսնի դիրքից։ Հայ իրականության մեջ [[Անանիա Շիրակացի]]ն (7-րդ դ.) առաջինն էր, որ մակընթացությունը և տեղատվությունը համարում էր Լուսնի ազդեցության հետևանք։ Մակընթացության և տեղատվության առաջացման գիտական բացատրությունը տվեց [[Իսահակ Նյուտոն]]ը (տիեզերական ձգողության օրենքի հայտնագործումից հետո, 17-րդ դ.), որը հետագայում (19-րդ դ.) զարգացրեց [[Ջ.Չարլզ Դարվին|Չ. Դարվինը]]ը։։
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=178}}