«Չիչկան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Վերահղվում է դեպի Չիչխան (գետ)
 
Removed redirect to Չիչխան (գետ)
Պիտակ՝ Վերահղման վերացում
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Չիչխան (այլ կիրառումներ)}}
#ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Չիչխան (գետ)]]
{{Տեղեկաքարտ Գետ}}
 
'''Չիչկան''', ''Չիչխան'', գետ [[Հայաստան]]ի [[Շիրակի մարզ|Շիրակի]] և [[Լոռու մարզ]]երում, [[Փամբակ (գետ, Լոռու մարզ)|Փամբակի]] ձախ վտակը։ Սկիզբ է առնում [[Շիրակի լեռնաշղթա]]յի հյուսիսարևելյան լանջերից՝ 2250&nbsp;մ բարձրությունից։ Երկարությունը 29&nbsp;կմ է, ջրհավաք ավազանը՝ 192&nbsp;կմ²։ Վերին հոսանքում հոսում է ընդարձակ գետահովտով։ [[Թռչկանի ջրվեժ]]ից ներքև ընդունում է կիրճի տեսք և բացվում [[Շիրակամուտ (Լոռու մարզ)|Շիրակամուտ]] գյուղի շրջանում։ Սնումը հալոցքային (42 %) և ստորերկրյա (35 %) է, վարարումը՝ մարտ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 62 %-ը։ Տարեկան միջին ծախսը 1,74 մ³/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Չիչխանի հովտում էր 1988 թվականի [[Սպիտակի երկրաշարժ]]ի վերնակենտրոնը<ref>{{Գիրք:ՀԲ|163}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:Լոռու մարզի գետեր]]
[[Կատեգորիա:Շիրակի մարզի գետեր]]
[[Կատեգորիա:Փամբակ գետի վտակներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Չիչկան» էջից