«Նոբելյան մրցանակ»–ի խմբագրումների տարբերություն

== Պատմություն ==
[[File:AlfredNobel adjusted.jpg|thumb|upright|Ալֆրեդ Նոբելի համար տհաճ անակնկալ է եղել ֆրանսիական թերթում իր մահվան վերաբերյալ նյութը, որ վերնագրված էր «Մահ վաճառողը մահացել է»]]
[[Ալֆրեդ Նոբել]]ը ({{Audio|Sv-Alfred Nobel.ogg|listen}}) ծնվել է 1833 թվականի հոկտեմբերի 21-ին Ստոկհոլմում (Շվեդիա), ինժեներների ընտանիքում<ref name="Levinovitz5">[[#Levinovitz69|Levinovitz]], p. 5</ref>։ Նա եղել է քիմիկոս, ինժեներ և գյուտարար։ 1894 թվականին Նոբելը գնել է [[Bofors]] մետաղամշակման գործարանը, որը դարձրել է զենքի խոշորագույն արտադրող։ Նոբելը հայտնագործել է նաև [[բալիստիտ]]ները, որորոնք դարձել են բազմաթիվ ռազմական անծուխ պայթուցիկ նյութերի, մասնավորապես Բրիտանական կորդիտ անծուխ վառոդի նախորդը։նախորդները։ Իր ողջ կյանքի ընթացքում Նոբելը հավաքել է հսկայական կարողություն. դրա մեծ մասը նա վաստակել է իր 355 գյուտերի շնորհիվ, որոնցից ամենահայտնին [[դինամիտ]]ն է<ref name="Levinovitz11">[[#Levinovitz69|Levinovitz]], p. 11</ref>։
 
1888 թվականին Ալֆրեդ Նոբելը զարմանքով կարդացել է իր մահախոսականը, որ տպագրվել էր ֆրանսիական թերթում «Մահ վաճառողը մահացել է» խորագրով։ Ռուսաստանում մահացել էր նրա եղբայրը՝ [[Լյուդվիգ Նոբել|Լյուդվիգը]], և լրագրողները սխալմամբ հայտարարել էին հենց Ալֆրեդ Նոբելի մահվան մասին։ Հոդվածն ազդել է Նոբելի վրա և ստիպել մտածել այն մասին, թե ինչպես են իրեն հիշելու մահվանից հետո։ Դա նրան դրդել է փոխել իր կտակը<ref name="Time">{{cite news |first= Frederic |last= Golden |title= The Worst And The Brightest |date= 16 October 2000 |publisher= Time Warner |url= http://www.time.com/time/magazine/article/0,9171,998209,00.html |work=Time |accessdate=9 April 2010}}</ref>։ 1896 թվականի դեկտեմբերի 10-ին Ալֆրեդ Նոբելը մահացել է Իտալիայի [[Սան Ռեմո]] քաղաքում գտնվող իր տանը ուղեղի արյունազեղումից, 63 տարեկան հասակում<ref name="Sohlman13">[[#Sohlman69|Sohlman]], p. 13</ref>։