«Խորհրդա-գերմանական պայմանագիր (1939)»–ի խմբագրումների տարբերություն

 
===Գաղտնի քննարկումների սկիզբ===
Ապրիլից հուլիս խորհրդային և գերմանացի պաշտոնյաները հայտարարություններով հանդես եկավ, որով պատրաստակամություն հայտարարեցին սկսելու քաղաքական բանակցությունները, սակայն իրական բանակցություններ այդ ընթացքում տեղի չունեցան{{Sfn|Nekrich|Ulam|Freeze|1997|pp=107–11}}: Քննարկումների հիմնական թեման պետպետք է լիներ տնտեսական բանակցությունների վերականգնումը, քանի որ քաղաքական և դիվանագիտական հարաբերությունները հիմնված էին դրանց վրա{{Sfn|Ericson|1999|p=46}}: Մայիսին Ստալինը պաշտոնանկ արեց արտգործնախարար [[Մաքսիմ Լիտվինով]]ին, ում համարում էին արևմտամետ և ով նաև [[հրեա]] էր: Նրան փոխարինեց [[Վյաչեսլավ Մոլոտով]]ը, ում թույլատրվեց բացի Ֆրանսիայից և Բրիտանիայից բանակցություններ վարել նաև այլ կողմի հետ{{Sfn|Nekrich|Ulam|Freeze|1997|pp=109–10}}:
 
1939 թվականի հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին խորհրդային և գերմանացի պաշտոնյաները համաձայնության հասան նախագծվող տնտեսական համաձայնագրի դրույթների մեծամասնության շուրջ{{Sfn|Fest|2002|p=588}} և հիմք դրեցին հավանական քաղաքական համաձայնագրի համար{{Sfn|Ulam|1989|pp=509–10}}{{Sfn|Shirer|1990|p=503}}{{Sfn|Roberts|1992a|p=64}}, որը ԽՍՀՄ-ը պետք է կնքեր միայն տնտեսական համաձայնագիրը կնքելուց հետո{{Sfn|Ericson|1999|pp=54–5}}: