«Դարձելի ռեակցիաներ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (հայերեն անվանում)
'''Դարձելի ռեակցիաներ''', [[քիմիական ռեակցիաներ]], որոնք տվյալ ջերմաստիճանում ընթանում են միաժամանակ և իրար հակառակ ուղղություններով՝ A+B+C+D։ Քիմիական ռեակցիայի արագությունը ուղիղ համեմատական է փոխազդող նյութերի [[խտություն]]ների արտադըրյալին (տես [[Զանգված]]ների, ներգործության օրենք)։ Ռեակցիայի սկզբում A և В նյութերի [[խտություն]]ներն ավելի մեծ են, քան ստացվող С և D նյութերինը, որի պատճառով աջ ընթացող ռեակցիայի (А+В) արագությունը՝ V1, մեծ է, իսկ ձախ ընթացողինը՝ V2,փոքր։ Այս դեպքում համակարգը հավասարակշռված չէ, և նրա բաղադրությունը ժամանակի ընթացքում փոխվում է՝ փոքրանում ևն A և В նյութերի խտությունները, մեծանում՝ С և D նյութերինը։ Զուգահեռաբար փոքրանում է ևաև V1-ը և մեծանում V2-ը Երբ, վերջապես, v1-ը հավասարվում է V2-ին ստեղծվում է քիմիական հավասարակշռություն։ Այնուհետև համակարգի բաղադրությունը մնում է անփոփոխ։ Գազերի առկայությամբ ընթացող դարձելի ռակցիաների արագությունների հարաբերությունը կախված է ևաև ճնշումից։ Բոլոր քիմիական ռեակցիաները սկզբունքորեն դառձելիդարձելի են։ Սակայն, երբ ռեակցիայի [[հավասարակշռություն]]ը խիստ շեղված է (աջ կամ ձախ), ռեակցիան համարվում է ոչ դարձելի։ Տես նաև Ոչ դարձելի ռեակցիաներ։
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=316}}
25 472

edits