«Կոմիտաս»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1 բայտ ,  1 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (141.136.91.23 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել CommonsDelinker մասնակցի վերջին տարբերակին։)
Պիտակ: Հետշրջում SWViewer [1.2]
Պիտակ: Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
}}
{{Աուդիո հոդված|Hy-Կոմիտաս (Komitas).ogg|Սեպտեմբերի 28|4569091}}
'''Կոմիտաս''' ('''Սողոմոն Գևորգի Սողոմոնյան''', [[սեպտեմբեր 26]], [[1869]], [[Քյոթահիա]] - [[հոկտեմբեր 22]], [[1935]], [[Փարիզ]]), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր:1881-1893 թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1894 թ. ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թ. Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թթ., ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտ համալսարան) և ՌիխարդՌիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում:
 
Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն), այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր: Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»<ref>[Կոմիտաս Վարդապետ, «Հայը ունի ինքնուրոյն երաժշտութիւն», տե՛ս Կոմիտաս Վարդապետ, Ուսումնասիրութիւններ եւ յօդուածներ, երկու գրքով, գիրք Բ, աշխատասիրութեամբ Գուրգէն Գասպարեանի եւ Մարինէ Մուշեղեանի, «Սարգիս Խաչենց-փրինթինֆո» էջ 83-88:]</ref>:
Անանուն մասնակից