«Մողեսներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 42.
 
== Մարմինը ==
Մողեսների մարմինը (երկարությունը՝ 3,5 սմ–4 մսմ) իլիկաձև է կամ գլանաձև՝ պատված թեփուկներով ու վահանիկներով, որոնց ձևն ու դասավորությունն ունեն կարգաբանական նշանակություն։ Մեծամասնության առջևի և հետևի վերջավորությունները հնգամատ են ու լավ զարգացած, որոշ տեսակներինը բացակայում են, և մարմինը նմանվում է օձի (անոտ մողեսներ)։ Ատամներն ամրացած են ծնոտների ներսի մակերևույթին (պլևրոդոնտ) կամ արտաքին եզրին (ակրոդոնտ)։ Լսողությունը և տեսողությունը լավ են զարգացած, շատ տեսակներ ունեն երրորդ կամ գագաթնային աչք։ Կոպերը սովորաբար շարժուն են, որոշ խմբերինը ձուլվել են և վերածվել թափանցիկ թաղանթի կամ թաքնված են մաշկի տակ։ Պոչը, աստիճանաբար նեղանալով, վերջանում է սուր ծայրով, հաճախ գերազանցում է մարմնի երկարությունը։ Վտանգի դեպքում, մկանների կծկման շնորհիվ, հաճախ թողնում են պոչն ու փախչում, որը մի քանի շաբաթ անց վերականգնվում է։ Գունավորումը խիստ բազմազան է և լավ ներդաշնակվում է շրջակա միջավայրին։ Ծառաբնակ տեսակները հաճախ կանաչ գունավորում ունեն, անապատում ապրողները բաց գույնի են։ Որոշ տեսակներ կարողանում են գունափոխվել և հարմարվել միջավայրին։ Մեծ մասը ցամաքային կյանք է վարում, կան ծառաբնակ, հողում և ավազում ապրողներ։ Որոշ տեսակներ հարմարվել են մարդամերձ տեղանքում գոյատևելուն հանդիպում են բնակավայրերում և դրանց շրջակայքում (դեղնափորիկ և ժայռային մողեսներ)։ Սնվում են միջատներով և այլ անողնաշարավորներով, ավելի խոշորները՝ մանր ողնաշարավորներով։
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մողեսներ» էջից