«Հոնդա»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 1.
[[Պատկեր:Honda Logo.svg|մինի|Տարբերանշան [[Մոտոցիկլետ|մոտոցիկլետների]] համար]]
[[Պատկեր:Honda stojan.JPG|մինի|Տարբերանշան ավտոմեքենաների համար]]
'''Honda Motor Co''', միջազգային արդյունաբերական ընկերություն, որը զբաղվում է մոտոցիկլետների արտադրությամբ։ Ընկերությունը գտնվում է աշխարհի [[Ավտոմեքենա|ավտոմեքենաներ]] արտադրող առաջին տասնյակի մեջ: Հիմնական արտադրական ներուժները գտնվում են Ճապոնիայում, ԱՄՆ -ում, Հնդկաստանում և Բրազիլիայում, հիմնական շուկաներն են [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ-]]<nowiki/>ն և [[Հարավարևելյան Ասիա]]<nowiki/>ն։ Honda ընկերությունը հիմնադրվել է 1948 թվականին գյուտարար և ձեռնարկատեր [[Սոիտիրո Հոնդա|Սոիտիրո Հոնդայի]] և Տակեո Ֆուդզիսայի կողմից: Ընկերության կարգախոսը՝ "The Power of Dreams" («Երևակայության ուժը»):
==
Սոիտիրո Հոնդայի ձեռնարկատիրական գործունեության առաջին փորձը [[Մխոցային օղակ|մխոցային օղակների]] արտադրությունն էր, որը նա հիմնել էր ավտոտնակում՝ 1938 թվականին։ Երկու տարի անց նա խոշոր պատվեր ստացավ [[Տոյոտա]] ընկերության կողմից, որի կատարման համար ստիպված է եղել նոր գործարան կառուցել։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ համաշխարհային պատերազմից]] հետո նա իր գործարանը վաճառեց Տոյոտա ընկերությանը և Ֆուձիսավայի օգնությամբ սկսեց զբաղվել մոտոցիկլետների արտադրությամբ, որն ապահովում էր նոր ընկերության ֆինանսավորումը, ինչպես նաև զբաղվում էր [[Մարքեթինգային ռազմավարություն|մարքեթինգային ռազմավարությամբ]]։ 1946 թվականին ստեղծվեց «Honda Technical Research Institute»-ը (Հոնդայի տեխնիկական հետազոտական ինստիտուտ), 1948 թվականի սեպտեմբերի 24-ին այն գրանցվեց որպես ընկերություն, որտեղ այդ ընթացքում կար 20 աշխատակից<ref name=":0">{{cite web|url=https://www.britannica.com/topic/Honda-Motor-Company-Ltd|title=Honda Motor Company, Ltd.|publisher=Encyclopædia Britannica, Inc.|language=en|accessdate=2016-08-01}}</ref><ref name="Motorbooks">{{cite web|url=https://books.google.com.ua/books?id=CArfq7tV0OIC&pg=PA52&redir_esc=y#v=onepage&q&f=false|title=Six Men Built the Modern Auto Industry|publisher=Motorbooks|language=en|accessdate=2016-08-04|author=Richard Alan Johnson}}</ref>։ 1950 թվականին Հոնդային հաջողվեց մշակել [[Քառակտային շարժիչ|քառակտային շարժիչ]]՝ կրկնակի ավել հզորությամբ, քան մինչ այդ էր, ինչի շնորհիվ Honda-ի մոտոցիկլետներն արագորեն մեծ համբավ սկսեցին ձեռք բերել։ 1954 թվականին Ճապոնիայում նրանք ձեռք բերեցին15 տոկոս շուկայական մասնաբաժին: Բացի այդ, մինչև 1950-ականների վերջը, Հոնդայի կողմից մշակված մոտոցիկլետները հաղթել են աշխարհի բոլոր մոտոարշավները<ref name="funding">{{cite web|url=http://www.fundinguniverse.com/company-histories/honda-motor-company-limited-history/|title=History of Honda Motor Co., Ltd|publisher=Funding Universe|language=en|accessdate=2016-07-30}}</ref>:
1958 թվականին ընկերությունը ներկայացրել է «<nowiki/>[[Honda Super Cub|Super Cub»]] մոտոցիկլետի մոդելը, որը հիմնականում ուղղված էր փոքր ձեռներեցներին, որոնց համար այն փոխարինեց հեծանիվին. այն էժան էր, հեշտ կառավարվող և անվտանգ։ Նոր մոդելի պահանջարկն այնքան մեծ էր, որ կառուցվեց ամսական 30 հազար մոտոցիկլետ արտադրող նոր գործարան։ 1959 թվականին Honda-ն դարձավ առաջատար՝ ճապոնական մոտոցիկլետների արտադրության ծավալներով։ Վաճառքի ծավալը կազմում էր 55 մլն դոլար, մեկ տարվա ընթացքում վաճառվում էր 285 հազար մոտոցիկլետ, որոնցից 168 հազարը Super Cub մոդելներն էին: Նույն թվականին ԱՄՆ-ում հիմնադրվել է «Honda Motor Company»-ի դուստր ընկերությունը, որը սկսել է ճապոնական մոտոցիկլետների վաճառքը, որոնք զգալիորեն ավելի էժան էին, քան ամերիկյանը (250$-ը ՝ 1000-1500 $-ի դիմաց), բայց միաժամանակ երկու անգամ ավելի հզոր։ 1960-ին ԱՄՆ-ում վաճառքն աճում է 500 հազար դոլարից (1960 թվական) մինչև 77 մլն. դոլարի (1965 թվական): Դրան մեծապես նպաստել է ակտիվ գովազդային արշավը (միայն 1961 թվականին արշավի վրա ծախսվել է 150 հազար դոլար), որը կոչված է քանդելու մոտոցիկլիստ-[[Բայքեր|բայքերի]] ամերիկյան բացասական կարծրատիպը: Այս գովազդային արշավի կարգախոսն էր՝ «You meet the nicest people on a Honda» («Լավագույններն ընտրում են Honda»), ինչի արդյունքում 1964 թվականին ԱՄՆ-ում յուրաքանչյուր երկրորդ վաճառված մոտոցիկլետը պատկանում էր Honda-ին<ref name="funding" /><ref name="gear">{{cite web|url=http://gearheads.org/history-of-honda-motor-company/|title=The History of Honda Motor Company|publisher=Gearheads.org.|language=en|accessdate=2016-07-31}}</ref>:
1967 թվականին Honda-ն դարձավ մոտոցիկլետների աշխարհում խոշորագույն արտադրողը և սկսեց ընդլայնել արտադրանքի տեսականին։1963 թվականին սկսվեց Honda-ի առաջին մեքենաների՝ [[փիքափ]]<nowiki/>ի և սպորտային մեքենայի արտադրությունը։ Հետագա տարիներին ներկայացվել են մարդատար ավտոմեքենաների և փիքափների այլ մոդելներ, սակայն դրանք ունեցան սահմանափակ պահանջարկ, ինչպես Ճապոնիայում, այնպես էլ ԱՄՆ-ում: Բեկումնային դարձավ 1973 թվականին ներկայացված Honda Civic-ը: Այս տնտեսական մոդելի հաջողությանը մեծապես նպաստեց 1973 թվականի նավթային ճգնաժամը, որի ազդեցության տակ այլ ավտոարտադրողներ կրճատեցին թողարկումը: Այն տարի, երբ ընկերությունը նշում էր իր 25-ամյակը, Սոիտիրո Հոնդան հեռացավ նախագահի պաշտոնից և այդ ժամանակից ի վեր ընկերության գործերին գրեթե չի մասնակցել<ref name="astrum">{{cite web|url=https://astrumpeople.com/soichiro-honda-biography-a-great-history-of-japanese-car-manufacturer/|title=Soichiro Honda Biography: A Great History of Japanese Car Manufacturer|publisher=Astrum People|language=en|accessdate=2016-08-02}}</ref>: Երեք տարի անց [[Honda Civic Tour|Honda Civic]]-ի վաճառքները գերազանցեցին 1 միլիոնը, իսկ այդ ժամանակ ներկայացվեց [[Accord]]-ի ավելի թանկ մոդելը, որը նույնպես մեծ պահանջարկ էր վայելում, հատկապես ԱՄՆ-ում: 1982 թվականին այդ մոդելի արտադրության համար [[Օհայո]] նահանգում բացվեց գործարան<ref name="astrum" />։ Նույն տարում մոտոցիկլետների վաճառքը հասավ 3,5 մլն-ի։ 1986 թվականից սկսած Honda-ն սկսել է զբաղվել ռոբոտների մշակմամբ և արտադրությամբ։ Նույն թվականին հիմնադրվել է նաև [[Acura]] ստորաբաժանումը, որը սկսել է թողարկել պրեմիում դասի ավտոմեքենաներ, ինչը Honda-ին թույլ է տվել 1980-ականների վերջին մտնել ավտոմեքենաների արտադրության խոշորագույն ընկերությունների թվի մեջ։ 1990-ից մինչև 1992 թվականը Acura մակնիշի ավտոմեքենաները եղել են ԱՄՆ-ում ամենավաճառվողը, իսկ Honda-ն վաճառված մեքենաների թվով երրորդ ընկերությունը: Միևնույն ժամանակ, 1990-ականների սկզբին ԱՄՆ -ի ավտոշուկան հագեցած էր, և 1993-ից ի վեր ԱՄՆ-ում ավտոմեքենաների վաճառքներն սկսեցին նվազել, ինչը Honda-ին ստիպեց աշխարհում ընդլայնել իր ներկայությունը. միայն 1997-ին գործարաններ բացվեցին Հնդկաստանում, Վիետնամում, Թուրքիայում, Ինդոնեզիայում և Բրազիլիայում, 1992-ին համատեղ ձեռնարկություն հիմնադրվեց Չինաստանում՝ մոտոցիկլների արտադրության համար, 1998-ին ՝ ևս մեկը<ref name="funding" />։
2004 թվականին ԱՄՆ-ում հիմնադրվել է դուստր ընկերություն։ Աշխատանքի հիմնական ուղղությունը GE-ի հետ համատեղ մշակված ռեակտիվ շարժիչների արտադրությունն էր։ Այս ընկերության գլխավոր գրասենյակը և առաջին գործարանը գտնվում են [[Բերլինգտոն (Վերմոնտ)|Բերլինգտոն]] քաղաքում (Հյուսիսային Կարոլինա)<ref name=":1">{{cite web|url=http://www.airframer.com/news_story.html?release=850|title=Honda Aero, Inc. to build headquarters and manufacturing plant|date=2007-07-17|publisher=Stansted News Limited|language=en|accessdate=2016-08-06}}</ref>: 2006 թվականի հոկտեմբերին ռեակտիվ ինքնաթիռների արտադրության գործարանը [[Գրինսբորո|Գրինսբորոյում]] սկսեց աշխատանքը (նաև Հյուսիսային Կարոլինայի նահանգ)<ref name=":2">{{cite web|url=http://world.honda.com/group/USA/|title=Honda Worldwide - USA|publisher=Honda Motor Co., Ltd.|language=en|accessdate=2016-08-07}}</ref>, իսկ 2016 թվականի ապրիլին Բերլինգտոնի գործարանը զգալիորեն ընդլայնվեց և արդիականացվեց<ref name=":3">{{cite web|url=http://world.honda.com/worldnews/2016/c160419Honda-Aero-Breaks-Ground-on.html|title=Honda Aero Breaks Ground on Expansion of Burlington Facility|date=2016-04-19|publisher=Honda Motor Co., Ltd.|language=en|accessdate=2016-08-07}}</ref>:
2006 թվականի դեկտեմբերին հիմնադրվեց «Honda Soltec» դուստր ընկերությունը, որն զբաղվում էր ֆոտոգալվանային տարրերի մշակմամբ։ 2008 թվականին այս ընկերությանը հաջողվեց մշակել CIGS- ի բարակ թաղանթով տարրերը՝ հիմնվելով պղնձի, ինդիումի, գալիումի և սելենի վրա, որոնք արտադրության մեջ առավել արդյունավետ և ավելի էժան էին, քան իրենց փոխարինիչները: Սակայն հետագա տարիներին ընկերությունը սկսել է զիջել մրցակիցներին և 2013 թվականի վերջին որոշում է կայացվել այն լուծարելու մասին<ref name=":4">{{cite web|url=http://world.honda.com/news/2013/c131030d/index.html|title=Honda to Discontinue Operations of Honda Soltec, a Photovoltaic Subsidiary|date=2013-10-30|publisher=Honda Motors Co., Ltd.|language=en|archiveurl=https://web.archive.org/web/20131105232541/http://world.honda.com/news/2013/c131030d/index.html|archivedate=2013-11-05|accessdate=2016-08-01|deadurl=yes}}</ref>։
[[Երկրաշարժ Ճապոնիայում (2011)|2011 թվականի մարտի 11-ի երկրաշարժը]] խիստ վնասել է [[Տոտիգի]] պրեֆեկտուրայում Honda հետազոտական կենտրոնը, և Ճապոնիայում մեկ ամսով դադարեցվել Է ընկերության բոլոր գործարանների աշխատանքը։ Ընկերության կրած ընդհանուր վնասը գնահատվել է 45,7 մլրդ յեն (500 մլն դոլար)<ref name="ar2011">{{cite web|url=https://www.sec.gov/Archives/edgar/data/715153/000119312511171350/d20f.htm|title=Annual Report 2011 on the SEC Filing Form 20-F|publisher=Honda Motor Co., Ltd.|language=en|accessdate=2016-08-03}}</ref>:
== Սեփականատերեր և ղեկավարություն ==
2016 թվականի մարտի 31-ի դրությամբ թողարկվել է 1,8 մլրդ բաժնետոմս։ Հիմնական բաժնետերերը.
*Japan Trustee Services Bank, Ltd. (6,4 % բաժնեմաս),
*Mitsubishi UFJ Financial Group (6,4 % բաժնեմաս),
*BlackRock (5,4 % բաժնեմաս)<ref name="ar2016">{{cite web|url=https://www.sec.gov/Archives/edgar/data/715153/000119312516629438/d194487d20f.htm|title=Annual Report 2016 on the SEC Filing Form 20-F|publisher=Honda Motors Co., ltd.|language=en|accessdate=2016-07-27}}</ref>։
=== Նախագահները ===
* Սոիտիրո Հոնդա (1948—1973)<ref name="funding" />
* Կյոշի Կավաշիմա (1973—1983)<ref name="sydfynmc">{{cite web|title=Establishing Honda of America Manufacturing (1980)|url=http://www.sydfynmc.dk/indexdele/mcdatamenu/hondaaargange/historie/1980erne/1980a.html|publisher=sydfynmc.dk|accessdate=2016-08-08|language=en}}</ref>
* Տադաշի Կումե (1983—1990)
* Նոբուխիկո Կավամոտո (1990—1998)
* Հիրոյուկի Յոշինո (1998—2004)<ref name="Penton">{{cite web|title=Yoshino Out as Honda CEO|url=http://wardsauto.com/news-analysis/yoshino-out-honda-ceo|date=2003-04-22|publisher=Penton|accessdate=2016-08-08|language=en}}</ref>
* Տակե Ֆուկու (2004—2009)<ref name="Penton" />
* Տանկո Իտո (2009—2015)<ref>{{cite web|title=В руководстве Honda произойдут перемены|url=http://www.f1news.ru/news/f1-101383.html|date=2015-02-23|publisher=F1News.ru|accessdate=2016-08-09|language=ru}}</ref>
* Տակահյա Հատիմա (2015— մինչև այսօր)<ref name="ria">{{cite web|title=Глава компании Honda Motor покидает свой пост|url=http://ria.ru/economy/20150223/1049185744.html|date=2015-02-23|publisher=ria.ru|accessdate=2016-08-09|language=ru}}</ref>
== Գործունեություն ==
[[Պատկեր:Honda_mountain_bike.jpg|thumb|Հոնդայի արտադրության հեծանիվ]]
[[Պատկեր:HONDA ASIMO.jpg|thumb|Ռոբոտ-մարդ [[ASIMO]] (Honda-յի արտադրություն)]]
Honda ընկերության հիմնական ստորաբաժանումները<ref name="ar2016" /><ref name=":5">{{cite web|url=https://www.reuters.com/finance/stocks/companyProfile?symbol=HMC|title=Honda Motor Co Ltd - Company Profile|publisher=[[Reuters]]|language=en|accessdate=2016-08-01}}</ref>.
*Մոտոցիկլետներ-արտադրում է մոտոցիկլետների լայն տեսականի՝ մոպեդներից մինչև սպորտային, շարժիչի ծավալով 50-ից մինչև 1800 սմ3, ինչպես նաև այս ստորաբաժանումը ներառում է [[Կվադրոցիկլ|կվադրոցիկլների]] արտադրությունը: 2016 թվականի ֆինանսական տարում (մինչև 2016 թվականի մարտի 31-ը) մոտոցիկլետների վաճառքները տվել են ¥1,8 տրլն (15 մլրդ դոլար) կամ հասույթի 12 տոկոսը: Վաճառքի հիմնական շուկան Ասիան է (բացառությամբ Ճապոնիայի), այնտեղ վաճառվել է 17 միլիոն մոտոցիկլներից 15 միլիոնը:
*Ավտոմեքենաներ — արտադրում է ավտոմեքենաներ (accord, Accord Hybrid, Amaze, Brio, Brio Amaze, Brio Satya, Domani 16 LEV, City, Civic, Civic Tourer, Civic Type R, Crider, CR-Z, Fit/Jazz, Fit/Jazz Hybrid, Freed, Freed Hybrid, Freed Spike, Freed Spike Hybrid, Grace, Grace Hybrid, Greiz, Honda Mobilio, Insight, Jade, Jade, Jade Hybrid, Legend Hybrid, Mobilio, Shuttle, Shuttle Hybrid, Spirior, Acura ILX, Acura RLX, Acura TLX), փիքափ (BR-V, Crosstour, CR-V, Elysion, Odyssey, Odyssey Հիբրիդ, Pilot, Step WGN, Vezel / HR-V, Vezel Hybrid, XR-V, Acura MDX, Acura RDX մոդելներ) և փոքրատարր ավտոմեքենաներ (Acty, N-BOX, N-BOX +, N-BOX Slash, N-ONE, N-WGN, S660, Vamos մոդելներ): 2016 թվականին այդ սեգմենտին բաժին է ընկել հասույթի 73 տոկոսը կամ ¥10,6 տրլն (88,5 մլրդ դոլար)։ Վաճառքի գլխավոր շուկան Հյուսիսային Ամերիկան է (4,7 մլն ավտոմոբիլներից 1,9 մլն-ը, դրամական արտահայտությամբ՝ ¥6,2 տրլն-ը՝ ¥10,6 տրլն-ից), որին հաջորդում են Ասիան և Ճապոնիան:
*Ֆինանսական ծառայություններ - այս ստորաբաժանումը զբաղվում է վաճառքի վարկով, [[Լիզինգ|լիզինգով]] և ֆինանսավորման դիլերներով. 2016 թվականի ֆինանսական տարում շրջանառությունից ¥1,8 տրլն ¥1,6 տրլն-ը բաժին է ընկել Հյուսիսային Ամերիկային, ¥162 մլրդ-ը՝ Ճապոնիային:
*Ինքնաթիռ - բիզնես-ջեթերի արտադրությամբ և վաճառքով զբաղվում է 2006 թվականին ստեղծված [[Honda Aircraft Company]]-ն: Ընկերությունը թողարկում է [[HondaJet]] ռեակտիվ երկշարժիչանի ինքնաթիռ՝ սեփական մշակման շարժիչով։
*Այլ արտադրանք - ներառում է [[Շարժիչ|շարժիչների]], [[Գեներատոր|գեներատորների]], [[Պոմպ|պոմպերի]], [[Խոտհնձիչներ|խոտհնձիչների]], [[Ձյունահավաք տեխնիկա|ձյունահավաք տեխնիկայի]] արտադրություն և այլն: Այս ստորաբաժանմանը բաժին է ընկնում հասույթի 2%-ը (¥334 մլրդ): Վաճառքի հիմնական շրջանները Հյուսիսային Ամերիկան և Ճապոնիան են:
Honda-ն արտադրական հզորություններ ունի հետևյալ երկրներում<ref name="ar2016" />:
*[[Ճապոնիա]] — — 4 գործարան, 15 հազար աշխատակից;
*[[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]] — 3 գործարան Օհայո նահանգում, 2 գործարան [[Հյուսիսային Կարոլինա|Հյուսիսային Կարոլինայում]] (երկուսն էլ զբաղվում են [[Ավիաշինություն|ավիաշինությամբ]]), մեկական՝ [[Ինդիանա|Ինդիանայում]] և [[Ալաբամա (նահանգ)|Ալաբամայում]], 17 հազար աշխատակից;
*[[Կանադա]] — 1 գործարան, 4200 աշխատակից;
*[[Մեքսիկա]] — 2 գործարան, 6300 աշխատակից;
*[[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիա]]— 1 գործարան, 2600 աշխատակից;
*[[Թուրքիա]]— 1 գործարան, 700 աշխատակից;
*[[Չինաստան]]— 1 գործարան, 800 աշխատակից;
*[[Հնդկաստան]]— 5 գործարան, 10 հազար աշխատակից;
*[[Ինդոնեզիա]] — 1 գործարան, 1400 աշխատակից;
*[[Մալայզիա]] — 1 գործարան, 2600 աշխատակից;
*[[Թաիլանդ]]— 3 գործարան, 7500 աշխատակից;
*[[Վիետնամ]] — 2 գործարան, 4500 աշխատակից;
*[[Արգենտինա]] — 1 գործարան, 1200 աշխատակից;
*[[Բրազիլիա|Բրազիլիա —]] 2 գործարան, 10 հազար աշխատակից.
2016 թվականին [[Forbes Global 2000]]-ի աշխարհի խոշորագույն հանրային ընկերությունների ցանկում Honda ընկերությունը 74-րդ տեղն Է զբաղեցրել, այդ թվում ՝ շրջանառության 36-րդը, զուտ շահույթով՝ 132-րդը, ակտիվներով՝ 175-րդը և շուկայական կապիտալիզացիայով՝ 176-րդ հորիզոնականները: Honda-ն նաև զբաղեցրել է 23-րդ տեղը ամենաթանկ բրենդների ցանկում և 239-րդ տեղը ԱՄՆ լավագույն գործատուների ցուցակում<ref name=":6">{{cite web|url=https://www.forbes.com/companies/honda-motor/|title=Honda Motor on the Forbes Global 2000 List|publisher=[[Forbes (журнал)|Forbes]]|accessdate=2016-08-01}}</ref>:
{| class="wikitable"
|+Գործունեության ցուցանիշները<ref name="ar2016" /><ref name="ar2011" /><ref name=":7">{{cite web|url=https://www.sec.gov/Archives/edgar/data/715153/000095016803002305/d20f.htm|title=Annual Report 2003 on the SEC Filing Form 20-F|publisher=Honda Motor Co., Ltd.|language=en|accessdate=2016-08-03}}</ref><ref name=":8">{{cite web|url=https://www.sec.gov/Archives/edgar/data/715153/000119312506140213/d20f.htm|title=Annual Report 2006 on the SEC Filing Form 20-F|publisher=Honda Motor Co., Ltd.|language=en|accessdate=2016-08-03}}</ref><ref name=":9">{{cite web|url=https://www.sec.gov/Archives/edgar/data/715153/000119312514242947/d737005d20f.htm|title=Annual Report 2014 on the SEC Filing Form 20-F|publisher=Honda Motor Co., Ltd.|language=en|accessdate=2016-08-03}}</ref><ref name=":10">{{cite web|url=http://world.honda.com/news/2014/c140129Sales-Production-Result/index.html|title=2013 Honda SALES & PRODUCTION RESULTS|publisher=Honda Worldwide|archiveurl=https://web.archive.org/web/20140203074554/http://world.honda.com/news/2014/c140129Sales-Production-Result/index.html|archivedate=2014-02-03|accessdate=2014-01-28|lang=en|deadlink=yes}}</ref>
! Տարեթիվ !! 1999 !! 2000 !! 2001 !! 2002 !! 2003 !! 2004 !! 2005 !! 2006 !! 2007 !! 2008 !! 2009 !! 2010 !! 2011 !! 2012 !! 2013 !! 2014 !! 2015 !! 2016
|-
|
|-
| Զուտ
|-
|Ակտիվները, տրիլիոն ¥
| 5,034 || 4,898 || 5,667 || 6,941 || 7,681 || 8,329 || 9,317 || 10,57 || 12,04 || 12,62 || 11,82 || 11,63 || 11,58 || 11,79 || 13,64 || 16,05 || 18,43 || 18,23
|-
| Սեփական կապիտալ,
տրիլիոն ¥
| 1,764 || 1,930 || 2,230 || 2,574 || 2,630 || 2,874 || 3,289 || 4,126 || 4,611 || 4,692 || 4,130 || 4,456 || 4,573 || 4,526 || 5,205 || 6,559 || 7,383 || 7,032
|-
| Մոտոցիկլ վաճառքի,
մլն հատ
| 4,295 || 4,436 || 5,118 || 6,095 || 8,08 || 9,206 || 10,48 || 10,27 || 10,37 || 9,32 || 10,11 || 9,639 || 11,45 || 15,47 || 16,79 || 17,01 || 17,59 || 17,06
|-
| Ավտոմեքենաների վաճառք,
մլն հատ
| 2,333 || 2,473 || 2,58 || 2,666 || 2,888 || 2,983 || 3,242 || 3,391 || 3,652 || 3,925 || 3,517 || 3,392 || 3,512 || 3,817 || 4,279 || 4,34 || 4,367 || 4,734
|}
<small>
== Honda-ն ավտոսպորտում և մոտոսպորտում ==
=== Ֆորմուլա-1 ===
Դեռ 1920-ականներին, երբ Սոիտիրո Հոնդան աշխատում էր Տոկիոյի արհեստանոցում, նա օգնում էր արհեստանոցի սեփականատիրոջը հավաքել մրցարշավային մեքենաներ, ինչպես նաև ինքն էր մասնակցում մրցարշավներին։ Նրա մրցարշավորդի կարիերան ավարտվել է 1936 թվականին, երբ, մասնակցելով Տոկիոյի և Յոկոգամայի միջև ռալիին, վթարի է ենթարկվել<ref name="Motorbooks" />:
1964 թվականին Honda-ն իր նորամուտը նշեց [[Գերմանիայի Գրան պրի]] [[Ֆորմուլա 1|Ֆորմուլա-1]]-ում, և [[Թիմ|թիմի]] առաջին մրցարշավորդը դարձավ [[Ռոնի Բակնեմ|Ռոնի Բակնեմը]]<ref name="gear" />։ 1965 թվականի մրցաշրջանում, երբ թիմ էր եկել [[Ռիչի Գինտերը]], Honda-ն առաջին միավորը ստացավ [[Բելգիայի Գրան պրի]]-ում, իսկ Մեքսիկայում ՝ առաջին հաղթանակը: Բայց 1968 թվականին, իր ավտոարշավորդ [[Ժո Շլեսերի]] մահից հետո, ավելի քան տասը տարով դադարեցրել է մասնակցությունը [[Ֆորմուլա 1|Ֆորմուլա-1]]-ում։ 1980-ականներին և 1990-ականների սկզբին Honda-ն շարժիչներ էր մատակարարում տարբեր թիմերի՝ [[Spirit Racing]], [[(1763) Վիլիամս|WilliamsF1]], [[McLaren Automotive|McLaren]] և այլն: 1990-ականների վերջին սկսել է շարժիչներ մատակարարել [[British American Racing]] (BAR) թիմի համար, իսկ 2005-ին գնել է այդ թիմը՝ այդպիսով վերադառնալով Ֆորմուլա-1-ին որպես կոնստրուկտոր, սակայն արդեն 2008-ի վերջին կրկին լքել է այն՝ փոխանցելով վերահսկողությունը [[Ռոս Բրաուն|Ռոս Բրաունի]] թիմին։ Honda ընկերությունը նաև շարժիչներ է մատակարարել այլ առաջնությունների տարբեր թիմերին, ինչպիսիք են [[Ֆորմուլա-2]]-ը, [[Champ Car]]-ը և այլն:
2013 թվականի մայիսի 16-ին Honda-ն պաշտոնապես հայտարարեց [[Ֆորմուլա 1|Ֆորմուլա-1]] վերադառնալու մասին։ 2015 թվականին ճապոնական ընկերությունը դարձել է [[McLaren Automotive|McLaren]] թիմի շարժիչների մատակարարը։ Երեք անհաջող մրցաշրջաններից հետո համագործակցությունը դադարեցվել է, և Honda-ն երկարաժամկետ պայմանագիր է կնքել [[Торо Россо|Toro Rosso]]-ի հետ<ref name=":11">{{Cite web|url=https://global.honda/newsroom/news/2017/c170915beng.html|title=Honda Global {{!}} September 15, 2017 Honda to Supply F1 Power Units to Scuderia Toro Rosso|publisher=global.honda|accessdate=2018-06-21|lang=en}}</ref>։ 2018-ի հունիսին հայտարարվել էր, որ 2019-ից Honda-ն նույնպես ուժային սարքեր կմատակարարի [[Red Bull Racing]] թիմին<ref name=":12">{{Cite web|url=https://global.honda/newsroom/news/2018/c180619eng.html|title=Honda Global {{!}} June 19, 2018 Honda to Supply F1 Power Units to Red Bull Racing|publisher=global.honda|accessdate=2018-06-21|lang=en}}</ref>։
Անկախ Honda-ից գոյություն ունի [[Mugen Motorsports]] ընկերությունը, որը 1973 թվականին հիմնադրվել է Սոիտիրո Հոնդա Հիրոտոշիի ավագ որդու կողմից: Այդ ընկերության թիմը հանդես է եկել [[Формула-2|Ֆորմուլա-2]]-ի 1992-1999 թվականների առաջնությունում:
=== Մոտոսպորտ ===
Մոտոցիկլետների մրցումներին մասնակցելու համար 1973 թվականին ստեղծվել է Racing Service Center ստորաբաժանումը: 1982 թվականին այն գրանցվել է որպես առանձին ընկերություն: Նրա խնդիրն էր մշակել, արտադրել և վաճառել մրցարշավային մոտոցիկլետները և դրանց մասերը: 2007 թվականից HRC-ն սկսել է համագործակցել իսպանական [[Repsol]]-Repsol Montesa team նավթային ընկերության թիմի հետ։
== Կարծիքներ և քննադատություններ ==
[[Պատկեր:Мотоцикл Honda F6C Valkyrie.JPG|thumb|[[Honda F6C Valkyrie]] մոտոցիկլետ c 6 մխոցային շարժիչով]]
Honda Motors-ը արտադրության [[Անվտանգության բարձիկ|անվտանգության բարձիկներն]] օգտագործող ընկերություններից մեկն է, որոնք հայտնվել են սկանդալի կենտրոնում, կապված այն բանի հետ, որ դրանցում օգտագործվող նյութը՝ [[Ամոնիումի նիտրատ|ամոնիումի նիտրատը]], որոշակի պայմաններում պայթյունավտանգ է դառնում<ref name=":13">{{cite web|url=https://www.nytimes.com/2016/05/05/business/takata-airbag-defect-recall.html|title=Takata Airbag Defect Is Traced to Moisture and Temperature|date=2016-05-04|publisher=[[New York Times]]|language=en|accessdate=2016-08-10|author=Hiroko Tabuchi}}</ref>: Արձանագրվել է Honda ավտոմեքենաների անվտանգության բարձիկների պայթյունի ավելի քան 100 դեպք, որոնցից 12-ը մահացու ելքով (9-ը ԱՄՆ-ում և 3-ը Մալայզիայում): Այս անվտանգության բարձիկները պատմության մեջ խոշորագույն հետկանչի պատճառ են դարձել. ընդհանուր առմամբ բարձիկների փոխարինման համար արձագանքել են ավելի քան 60 մլն մեքենաներ՝ այնպիսի արտադրողների, ինչպիսիք են <nowiki/>[[BMW]], [[Chrysler]], [[Ford]], [[Mazda]], [[Nissan]], [[Toyota]], [[General Motors]] и [[Ferrari]]<ref name=":14">{{cite web|url=https://www.bloomberg.com/news/features/2016-06-02/sixty-million-car-bombs-inside-takata-s-air-bag-crisis|title=Sixty Million Car Bombs: Inside Takata’s Air Bag Crisis|date=2016-06-02|publisher=[[Bloomberg]]|language=en|accessdate=2016-08-10|author=Susan Berfield, Craig Trudell, Margaret Cronin, Jeff Plungis}}</ref>, սակայն Honda-ին դա վերաբերում է մյուսներից շատ, քանի որ այն Takata-ի արտադրանքի խոշորագույն գնորդն է, ինչպես նաև նրան է պատկանում ճապոնական այդ ընկերության բաժնետոմսերի փաթեթը: Ինչպես հայտնի է դարձել ԶԼՄ-ներին, Honda-ն դեռևս 2009 թվականին, առաջին մահացու դեպքից հետո, Takata-ին խնդրել էր շտկել անվտանգության բարձիկների թերությունները, սակայն ավտոմեքենաների զանգվածային արձագանքները կատարվել են միայն 2014 թվականից (ընդհանուր առմամբ հետ է կանչվել 8,5 մլն «Հոնդա»)։ Բացի այդ Honda-ն այդ խնդիրների մասին չի տեղեկացրել մայրուղիներում երթևեկության անվտանգության ազգային վարչությանը<ref name="ria" /><ref name=":15">{{cite web|url=https://www.reuters.com/article/us-autos-honda-failsafe-idUSKCN0WQ22O|title=Exlusive: Honda and Takata's stealth airbag fix|date=2016-03-29|publisher=[[Reuters]]|language=en|accessdate=2016-08-09|author=Paul Lienert and Jessica Dye}}</ref><ref name=":16">{{cite web|url=http://hondaairbaginfo.com/takata-airbag-inflator-recall-fact-sheet/|title=Takata Airbag Inflator Recall Fact Sheet|date=2016-06-13|publisher=Honda Motors Co., Ltd.|language=en|accessdate=2016-08-09}}</ref>:
2009 թվականին Honda գործարանի գովազդը ճանաչվել է լավագույնը Մեծ Բրիտանիայում։ Winner of Winners (հաղթողներից հաղթող) կոչումը գովազդին շնորհվել է Awards for National Newspaper Advertising<ref name=":17">{{cite web|url=https://lenta.ru/news/2010/01/28/honda/|title=Названа лучшая британская реклама в прессе за 2009 год|date=2010-01-28|publisher=lenta.ru|language=ru|accessdate=2016-08-11}}</ref> կայքի կողմից:
2012 թվականի արդյունքներով Մեծ Բրիտանիայի ապահովագրողները ամենահուսալին ճանաչել են Honda ավտոմեքենաները:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ|2}}
== Արտաքին հղումներ ==
* {{cite web|url=http://world.honda.com/index.html|title=Honda Worldwide|publisher=Honda Worldwide|accessdate=2014-01-28|lang=en|description=Ընկերության միջազգային կայք}}
* [http://www.honda.com Ընկերության պաշտոնական կայք] {{ref-en}}
* [https://www.sec.gov/cgi-bin/browse-edgar?action=getcompany&CIK=0000715153&type=20-F&dateb=&owner=exclude&count=40 Honda Motor Co., ltd.-ը Արժեթղթերի և բորսաների կոմիտեի կայքում] {{ref-en}}
{{Արտաքին հղումներ}}
|