«Արփենիկ Նալբանդյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 46.
Երրորդ շրջանը ընդգրկում է նկարչուհու կյանքի վերջին հինգ տարիները` 1960-1964 թվականները: Արփենիկ Նալբանդյանի համար սկսում է նոր, ավելի հասուն և ավելի բեղմնավոր մի շրջան: «Պատանիները», «Խնձորեսկի» երկու տարբերակները, «Խնձորեսկի երեխաները», «Գորիսեցի Օվսաննա մայրիկը», մի քանի դիմանկարներ և բնանկարային էտյուդներ, որոնք նա նկարել է մահվանից մի քանի ամիս առաջ:
 
Նկարչուհին աշխատել է թեմատիկ նկարի, դիմանկարի ու բնանկարի բնագավառում: Ստեղծագործական 25 տարիների ընթացքում վրձնել է շուրջ 300 կտավ (2 տասնյակից ավելի կոմպոզիցիոն աշխատանքներ, բազմաթիվ դիմանկարներ, ինչպես նաև նատյուրմորտներ, բնանկարներ և էտյուդներ)<ref>{{Cite web|url=http://eduardisabekyan.com/?page_id=10145|title=Էդուարդ Իսաբեկյանի պաշտոնական կայք. eduardisabekyan.com|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>:
 
Արփենիկ Նալբանդյանի գեղանկարչական գործերը (շուրջ 300) գտնվում են [[Հայաստանի ազգային պատկերասրահ]]ում (մոտ 45)<ref>{{Cite web|url=http://gallery.am/hy/database/?d_l=1&d_s=1&d_a=56&kyw=&search-it=%25D5%2588%25D6%2580%25D5%25B8%25D5%25B6%25D5%25A5%25D5%25AC|title=Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ|website=gallery.am|accessdate=2016-08-09}}</ref>, [[Վրաստանի ազգային թանգարան|Վրաստանի ազգային պատկերասրահում]], Գյումրիի պատկերասրահում, մասնավոր հավաքածուներում։[[Պատկեր:Arpenik Nalbandian 100, Exhibition.jpg|մինի|Արփենիկ Նալբանդյան. 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում]]