«Կլոդ Դեբյուսի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
{{Այլ|Դեբյուսի (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Երաժիշտ}}
'''Կլոդ Արշիլ Դեբյուսի''' (ֆրանսերեն՝ Achille-Claude Debussy, {{ԱԾ}}), [[ֆրանսիա]]ցի նշանավոր երգահան, երաժշտական քննադատ։ Նրա երաժշտական ոճը հաճախ անվանվում է [[իմպրեսիոնիզմ]]՝ եզրույթ, որը նա երբեք չի ընդունել։ Նրա երաժշտությունը միջանկյալ դիրք է զբաղեցնում ուշ ռոմանտիկ երաժշտության և 20-րդ դարի մոդեռնիզմի միջև։ Առավել հայտնի ստեղծագործություններն են «[[Պելեաս և Մելիսանդա (օպերա)|Պելեաս և ՄելիզանդաՄելիսանդա]]» օպերան (բեմադրվել է 1902 թ, Փարիզ), «Բաքոսի հետկեսօրյա հանգիստ» սիմֆոնիկ պրելյուդը (1894), «Ծովը» 3 սիմֆոնիկ էսքիզները (1905), պրելյուդներ դաշնամուրի համար և այլն։
 
1872-1884 թվականներին սովորել է Փարիզի կոնսերվատորիայում։ Դեբյուսին գնում է մինչ այդ երբևէ չեղած փոփոխությունների. Բացում է նոր ճանապարհ՝ դեպի մաքուր հնչյունի անկակախությունը, տոնայնական հարմոնիայից փոփոխումը դեպի կոլորիստիկ հարմոնիայի, որտեղ կարևորը ոչ թե մի ֆունկցիայից մեկ այլ ֆունկցիայի անցումը, ֆունկցիոնալ հաջորդականությունն է, այլ ակորդի առանձին հնչողությունն է, նրա առանձին գույնը։ Բնականաբար, փոփոխման է ենթարկվում նաև նվագախումբը. Այն դառնում է նույնքան գունային, որքան և նրա հարմոնիան։ Դեբյուսին բերում է անհատական գործիքի տեմբր, գույն հասկացությունը, բերում է յուրաքանչյուր գործիքի ինքնուրույնությունը նվագախմբի մեջ, ինչպես նաև՝ մինչդ այդ եղած գործիքների ֆունկցիոնալ պատկանելությունն է փոխում։ Դեբյուսիի երաժշտությունը արտահայտում է իրավիճակ, ոչ թե ընթացք, նրա մոտ տեսնում ենք պատկեր, ակնթարթ, ասինքն տիպիկ իմպրեսիոնիստական մոտեցում։