«Ստելլա Ռոման»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ « Ստելլա Ռոման (անգլ.՝ Stella Roman , ), ռումինացի օպերային երգչուհի, սոպրանո՝ հայտնի հատկապես Իտալիայու...»: |
(Տարբերություն չկա)
|
07:20, 29 Մարտի 2019-ի տարբերակ
Ստելլա Ռոման (անգլ.՝ Stella Roman , ), ռումինացի օպերային երգչուհի, սոպրանո՝ հայտնի հատկապես Իտալիայում և ԱՄՆ-ում, որտեղ դասական ստեղծագործություններում բազմաթիվ գլխավոր դերեր է կատարել:
Կենսագրություն
Ստելլա Ռոման (լրիվ անունը Ֆլորիկա Վիորիկա Ալմա Ստելլա Բլազու), ծնվել է 1904 թվականի օգոստոսի 23-ին Ավստրո-Հունգարիա կայսրության (այժմ Կլուժ-Նապոկա՝ Ռումինիա) Կոլաժվոր քաղաքում: Մեծացել է երաժիշտների ընտանիքում և սովորել երգել 8 տարեկանից, նրա դեբյուտային համերգը տեղի է ունեցել Կլուժում, ապա Բուխարեստում: Այնուհետև ստացել է կրթաթոշակ՝ Ջուզեպպինա Բալդասար-Թոդեչիի միջնորդությամբ, ուսումը Իտալիայում շարունակելու նպատակով:
Ավելի ուշ Ստելլան ասել է, որ «իր ուսուցչի ոճն իրեն չի գոհացնում»:
Ստելլայի հաջորդ ուսուցիչը եղել է ռումինացի սոպրանո երգչուհի Հարիկլեա Դարկլը (1860-1939), ում համար ժամանակի բազմաթիվ կոմպոզիտորներ գրել են օպերաներ, այդ թվում Ջակոմո Պուչինիին, ով ստեղծել է իր անմահ «Տոսկա» օպերան:
Իր ուսուցչի՝ Դարկլի մասին երգչուհին երախտագիտությամբ արտահայտվել է. «Հարիկլեան սովորեցրել է ինձ գնահատել ամեն բառ և արտահայտություն»:
Կարիերա
Երգչուհու խոսքերով, նրա պրոֆեսիոնալ օպերային դեբյուտը տեղի է ունեցել 1934 թվականին՝ Բոլոնում, Մադլենի «Անդրեն Չենյեր» խմբի հետ, (այլ աղբյուրներ հիշատակում են 1932 թվականին Պյաչենցայի կատարումը): Նրա կատարումը «Տոսկա» օպերայում տենոր Ջակոմո Լաուրի-Վոլպինի հետ երկարատև համագործակցության սկիզբն էր:Օպերան ներկայացվել է Նեապոլում գտնվող Սան-Կարլո թատրոնում: 1937 թվականին իտալացի դիրիժոր Տուլիո Սերաֆինը Ստելլա Ռոմանին առաջարկում է 3-ամյա պայմանագիր Հռոմի օպերային թատրոնի հետ և շուտով նա ելույթ է ունենում Հռոմեական օպերայի բեմում՝ Աիդայի կերպարով:
Ռոմանը 1941 թվականին առաջին անգամ Աիդայի դերով հայտնվեց Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի բեմում և շարունակեց այնտեղ հանդես գալ 1940-ականների ընթացքում, իրար հետևից կատարելով իտալական ռեպերտուարի ամենախոշոր կանացի ձայնի պարտիտուրաներ՝ «Տրուբատուր», «Օթելլո», «Պարահանդես-դիմակահանդես», «Գեղջկական ասպետություն», «Ջոկոնդա», «Տոսկա» և այլ իտալական օպերաններից: Սակայն Ստելլա Ռոմանը այդ ստիպված էր լինում դերերը կիսել խորվաթական դրամատիկական սոպրանո Զինկա Միլանովայի հետ Մետրոպոլիտեն օպերայում խաղալիս: 1951 թվականին գլխավոր մենեջեր Ռուդոլֆ Բինգի գալուց հետո Ստելլա Ռոմանը հեռանում է Մետրոպոլիտեն օպերայից:
Ստելլա Ռոմանը հատուկ հարաբերություններ է ունենեցել կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսի հետ, ով ընտրել էր իրեն «Կինն առանց ստվերի» օպերայի պրեմիերայում կայսրուհու դերի համար, որը տեղի է ունեցել Լա Սկալայում 1940 թվականին: Ավելի ուշ 1948 թվականին նա գալիս է Պոնտրեսզինա Շտրաուսի մոտ, «Չորս նոր երգեր» երաժշտական ստեղծագործության մեջ երգելու և «Վարդերի ասպետ» օպերայու Մարշալշայի դերակատարման համար: Հենց այս դերով ավարտվում է նրա կարիերան նեապոլիտանական Սան-Կարլո թատրոնում:
Ստելլա Ռոմանը բեմը թողել է 1953 թվականին՝ երկրորդ ամուսնությունից հետո: Նրա օպերային կարիերան տևել է 19 տարի: Կենսաթոշակի անցնելուց հետո նա զբաղվել է նկարչությամբ և նրա աշխատանքները բազմիցս ցուցադրվել են տարբեր ցուցահանդեսներում:
Երգչուհին մահացել է 1992 թվականի փետրվարի 12-ին՝ Նյու Յորքում, 87 տարեկան հասակում:
Ձայնագրություններ
Մետրոպոլիտեն օպերայի աշխատանքների ժամանակ ձայնագրվել են Ստելլա Ռոմանի մի քանի ելույթներ, որոնք մեր օրերում ձայնագրվել են CD-ի վրա: Դրանց թվում են՝
«Պարահանդես-դիմակահանդես» օպերա, Ամելիայի դերերգ (1942 թվականի փետրվար): «Ճակատագրի ուժը» օպերա, Լեոնորասի դերերգ (1943 թվականի հունվար): «Օթելլո»՝ Դեզդեմոնա (1946):
Բացի տարբեր օպերային արիաներից կան նաև ձայնագրություններ՝ Լոս-Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ:
Երգչուհին նշել է, որ ինքը ռումինիայի ժողովրդական երգերից մի քանի ձայնագրություններ է կատարել իր հայրենակից կոմպոզիտոր Ջորջե Էնեսկուի հետ, սակայն համոզված չէր, որ դրանք ձայնագրվել և պահպանվել են:
Գրականություն
The Last Prima Donnas, by Lanfranco Rasponi, Alfred A Knopf, 1982. ISBN 0-394-52153-6
Ծանոթագրություններ
Rasponi, Lanfranco. The last prima donnas. (London, Gollancz, 1984), pp.553-560
Rasponi, Lanfranco. The last prima donnas. (London, Gollancz, 1984), pp.553-560
Статья на сайте Брюса Барроуза
Статья на сайте Брюса Барроуза
Schauensee, Max de. "Stella Roman", in Grove Music Online ed. L. Macy, <http://www.grovemusic.com
Burt, A. Folkart (14 февраля 1992), "Stella Roman; Celebrated Operatic Star", Los Angeles Times (англ.)
Արտաքին հղումներ Роман, Стелла (англ.) на сайте AllMusic Articol din The New York Times (англ.) Аудио файл - Аве Мария, Отелло, 18 января 1941, Метрополитен-опера (англ.)