«Առաքելոց վանքի կռիվ (1901)»–ի խմբագրումների տարբերություն

|Կորուստներ2 = 553 (ականատեսների վկայությամբ)<ref>''The Battle of Holy Apostles' Monastery by Gen. Andranik'', wr. Lewon K. Liwlēchean - London, 2008, {{ISBN|9781903656808}} - p. 55</ref>
}}
'''Առաքելոց վանքի կռիվ''', [[զինված հակամարտություն]] [[հայ ֆիդայիներ]]ի և [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան բանակի]] միջև [[Մուշ|Մշո]] [[Մշո Սուրբ Առաքելոց վանք|Սուրբ Առաքելոց վանք]]ում [[1901 թվական]]ին։ Ռազմագործողությունը հղացել է Հ. Կոտոյանը որպես բողոք [[Բարձր դուռ|թուրքական կառավարության]] հարստահարիչ քաղաքականության դեմ։ 1901 թ. նոյեմբերի սկզբին 25-27 անձից բաղկացած հայդուկային խումբը [[Զորավար Անդրանիկ]]ի գլխավորությամբ [[Սասուն]]ից իջել է [[Մշո Սուրբ Առաքելոց վանք]] և նոյեմբերի 6–ից պաշարվել [[Ֆերիկ Մուհամմեդ Ալի փաշա]]յի կողմից։ Ֆիդայիներին առաջարկվել է անձնատուր լինել կամ դուրս գալ վանքից, սակայն պաշարված հայերը մերժել են։ Թուրքական 4000–անոց զորքերը հարձակման են անցել, որը տևել է երեք օր։ Պաշարման րդհաջորդ օրը բանակցություններ են սկսվել թուրքերի և [[Տարոն]]ի առաջնորդ [[Խոսրով վարդապետ Պեհրիկյանի]] ու վանքի վանահայր [[Հովհաննես վարդապետ Մուրադյան]]ի միջև։ Պաշարվածները պահանջել են քաղաքական բանտարկյալների ազատում, [[Մշո դաշտ]]ում հարստահարություններից և սպանություններից տուժած հայերի փոխհատուցում։ Սուլթանը խոստացել է ընդառաջել ֆիդայիներին միայն նրանց անձնատուր լինելու դեպքում։ Նոյեմբերի 27-ի գիշերը պաշարման 21-րդ օրը, երբ սպառվել է ռազմամթերքը, ֆիդայիները ճեղքել են պաշարումը և բարձրացել լեռները։
 
== Ծանոթագրություններ ==
Անանուն մասնակից