«Դելեր Ռոունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 49.
== Դելեր Բոուրդ ընկերություն ==
Դելեր Բոուրդ ընկերությունը հիմնադրվել է [[Դելեր]] ընտանիքի կողմից՝ 1946 թվականին: Վերադառնալով գերմանական համակենտրոնացման ճամբարից՝ Թերրի Դելերը սկսեց իր եղբոր՝ Քենի և փեսայի՝ Արթուրի հետ, զբաղվել ցուցանակների պատրաստմամբ: Պատերազմի ժամանակ գերմանական օդուժի հարվածներից պաշտպանվելու համար Անգլիայի հարավային ափի փոքր քաղաքներում հանվեցին բոլոր փողոցային ցուցանակները: Արդյունքում, պատերազմի ավարտից հետո, ցուցանակների բիզնեսը Անգլիայում դարձավ ամենաեկամտաբերը: [[Քեն Դելեր]]<nowiki/>ը (ըստ մեկ այլ տարբերակի՝ Արթուրը) կատարելագործեց յուղանկարչության համար նախատեսված կտավի նոր տեսակ՝ որպես հիմք վերցնելով ստվարաթուղթը, որի հերմետիկ, կոշտ մակերեսը թույլ էր տալիս վրձինի վրայից հանել յուղաներկի ավելի խիտ շերտը: Ցանցկեն հյուսվածքով ստվարաթուղթն ի վերջո դարձավ Դելեր Բոուրդի կոմերցիոն արտադրանքը և հետպատերազմյան շրջանում փոխարինեց գեղանկարչության համար նախատեսված թանկարժեք կտավներին: 1945-ից 1960 թվականն ընկած ժամանակահատվածում Դելեր ապրանքանիշը նշանակալիորեն ընդլայնեց նկարիչների համար նախատեսված արտադրանքի տեսականին՝ նրանց մեջ ներառելով նոթատրեր, այդ թվում՝ կարմրադեղին Դելեր նոթատետրերի շարքը, որոնք մինչ օրս կազմում են տեսականու կարևոր մասը, ինչպես նաև՝ կտավներ շրջանակների վրա, ստվարաթղթեր, պայուսակներ նկարիչների համար: 1975 թվականին Դելեր ընկերությունը գեղարվեստական նյութերի շուկային ներկայացրեց Դալոն «Dalon» շարքի առաջին սինթետիկ վրձինը: Այդ վրձինը դարձավ ավանդական վրձինների իրական մրցակիցը:
 
 
 
1983 թվականին Դելեր Բոուրդը գնեց Ջորջ Ռոունի ընկերությունը և վերանվանվեց Դելեր Ռոունի Լիմիթեդ «Daler-Rowney Limited»: 1988 թվականին Դելեր Ռոունի ընկերությունը ներկայացուցչություն բացեց [[Կրանբերի]]<nowiki/>ում (Նյու Ջերսի, ԱՄՆ): 1991 թվականին ընկերությունը գնեց բելգիական Արթ էնդ Քրաֆթ «Art & Craft» մեծածածախ ընկերությունը՝ դառնալով Դելերի եվրոպական բացառիկ ներկայացուցիչը: 1944 թվականին Դելեր Ռոունին ձեռք բերեց հռչակավոր ամերիկյան նկարչական վրձինների Ռոբերտ Սիմմոնս «Robert Simmons» ապրանքանիշը: 2006 թվականին Դելեր Ռոունի ընկերությունը գնեց ամերիկյան Կաչետ «Cachet» ընկերությունը, որն զբաղվում էր կոշտ կազմով գրքերի արտադրությամբ:
 
 
 
2016 թվականի փետրվարին իտալական Ֆ.Ի.Լ.Ա. Գրուփ «F.I.L.A. Group» կորպորացիան գնում է Դելեր Ռոունի ընկերությունը: