[[Պատկեր:Oceania (orthographic projection).svg|մինի|աջից|Օվկիանիան կիսագնդային քարտեզում]]
{{Տեղեկաքարտ Բնակավայր}}
[[Պատկեր:Oceania (orthographic projection).svg|մինի|250փքս|Ավստրալիան և Օվկիանիան կիսագնդերի քարտեզի վրա]]
[[Պատկեր:LocationOceania.png|մինի|250փքս|Ավստրալիան և Օվկիանիան աշխարհի քարտեզի վրա]]
'''Օվկիանիա''', Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և արևմտյան մասերում կղզիների և օղակակղզիների լայնածավալ կուտակման հավաքական անվանումն է<ref>https://bse.slovaronline.com/24886-OKEANIYA Большая Советская энциклопедия</ref><ref>[https://www.britannica.com/place/Oceania-region-Pacific-Ocean Энциклопедия Британника]</ref>։ Օվկիանիայի սահմանները պայմանական են։ Արևմտյան սահմանն ընդունված է համարել [[Նոր Գվինեա]]<nowiki/>ն, արևելյանը՝ [[Զատկի կղզի]]<nowiki/>ն։ Որպես կանոն՝ Օվկիանիայի մեջ չեն մտցնում [[Ավստրալիա|Ավստրալիան]], ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի, Հեռավոր Արևելքի և Հյուսիսային Ամերիկայի կղզիներն ու կղզեխմբերը։ Աշխարհագրության բաժնում, [[Երկրագիտություն|երկրագիտության]] մեջ Օվկիանիան ուսումնասիրվում է որպես ինքնուրույն դիստեպլին՝ օվկիանիագիտություն։
'''Օվկիանիա'''<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=52}}</ref>, աշխարհագրական, աշխարհաքաղաքական [[Տարածաշրջաններ|տարածաշրջան]], որը կազմված է [[Խաղաղ օվկիանոս]]ի արևմտյան և կենտրոնական հատվածներում գտնվող հարյուրավոր [[կղզի]]ներից և [[ատոլ]]ներից։
''Օվկիանիա'' եզրն ունի 2 իմաստ։ Ֆիզիկաաշխարհագրական տեսանկյունից այն [[Խաղաղ օվկիանոս]]ի մաս է՝ բազմահազար կղզիների ամբողջությունը։ Օվկիանիայի տարածաշրջանի կազմում են [[Ավստրալիա (մայրցամաք)|Ավստրալիա մայրցամաքը]]՝ հարակից [[Թասմանիա (կղզի)|Թասմանիա]] և այլ փոքր կղզիներով։ Օվկիանիայի փոքր կղզիների տաք և խոնավ կլիման բարենպաստ է արևադարձային ջերմասեր բույսերի մշակման համար։
== Աշխարհագրական դիրք ==
[[Պատկեր:Oceania.jpg|մինի|աջից|200px|Ավստրալիայի և Օվկիանիայի ֆիզիկական քարտեզ]]
[[Պատկեր:Map of Oceania.png|մինի|աջից|200px|Ավստրալիայի և Օվկիանիայի տարածաշրջանները]]
[[Պատկեր:Oceania rus.svg|մինի|աջից|200px|Ավստրալիայի և Օվկիանիայի ֆիզիկական քարտեզը]]
Օվկիանիան իրենից ներկայացնում է աշխարհում կղզիների խոշորագույն կուտակումը, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան և կենտրոնական մասերում, [[Հյուսիսային կիսագունդ|հյուսիսային կիսագնդի]] [[Մերձարևադարձային կլիմա|մերձարևադարձային]] և [[Հարավային կիսագունդ|հարավային կիսագնդի]] [[Չափավոր կլիմա|չափավոր լայնություններ]]<nowiki/>ի միջև<ref name="Часть">''БСЭ'', статья ''«Океания»''.</ref>։ Երկրի ամբողջ ցամաքային տարածքի աշխարհամասերի բաժանման ժամանակ Օվկիանիան սովորաբար միացնում են Ավստրալիայի հետ որպես մեկ ընդհանուր աշխարհամաս՝ [[Ավստրալիա և Օվկիանիա]]<ref name="Часть" />, չնայած երբեմն առանձնացնում են որպես ինքնուրույն աշխարհամաս<ref name="Деление">''БРЭ'', статья ''«Океания»''.</ref>
Խաղաղ օվկիանոսում, Ավստրալիա մայրցամաքից հյուսիս և արևելք, ցրված են բազմաթիվ կղզիներ ու [[Արշիպելագ|կղզիախմբեր]], որոնց ընդհանուր անվանումը Օվկիանիա է. կղզիների թիվը 10 000 է, ընդհանուր տարածքը՝ 1300 հզ քառ կմ, որի 80%-ը զբաղեցնում են [[Նոր Գվինեա]] և [[Նոր Զելանդիա]] կղզիները։ Տարածաշրջանը ներառում է [[Պապուա Նոր Գվինեա]]ն, Նոր Զելանդիան և 23 կղզային ու կղզախմբային ինքնիշխան պետություններ, այլ երկրների պատկանող տարածքներ։
Աշխարհագրորեն Օվկիանիան բաժանվում է մի քանի տարածաշրջանների․ [[Միկրոնեզիա]] (հյուսիս֊արևմուտքում), [[Մելանեզիա]] (արևմուտքում) և [[Պոլինեզիա]] (արևելքում), երբեմն առանձնացնում են նաև [[Նոր Զելանդիա|Նոր Զելանդիան]]<ref name="Деление" />։
Օվկիանիայի կղզիներն ունեն մայրցամաքային (Նոր Գվինեա, Նոր Զելանդիա), հրաբխային ([[Հավայան կղզիներ|Հավայան]], [[Սամոա]], [[Մարկիզյան կղզիներ|Մարկիզյան]]) և բուստային ([[Մարշալյան կղզիներ|Մարշալյան]], [[Կարոլինյան կղզիներ|Կարոլինյան]], [[Գիլբերտի կղզիներ|Գիլբերտի]], [[Նաուրու]]) ծագում։ Այս կղզիները բաժանվում են 3 խոշոր կղզիախմբերի՝ [[Մելանեզիա]], [[Միկրոնեզիա]] և [[Պոլինեզիա]]։
Օվկիանիայի կղզիների ընդհանուր մակերեսը, որոնցից ամենախոշորը Նոր Գվինեան է, կազմում է 1,26 մլն․ կմ² (Ավստրալիայի հետ միասին 8,52 մլն․ կմ²), բնակչությունը մոտ 10,7 մլն մարդ (Ավստրալիայի հետ միասին 32,6 մլն. մարդ)։ Առանց Ավստրալիայի Օվկիանիան ամբողջ մակերեսով և բնակչության թվով համեմատելի է Աֆրիկայի [[Չադ]] պետության հետ։
Մելանեզիան (հունարեն՝ սև կղզիներ) ընդգրկում է Ավստրալիային հարող խոշոր կղզիները՝ Նոր Գվինեա, [[Բիսմարկի արշիպելագ|Բիսմարկի]], [[Սողոմոնյան Կղզիներ|Սողոմոնյան]], Նոր Հեբրիդյան, Նոր Կալեդոնիա, [[Ֆիջի]] և այլ կղզիներ։
Օվկիանիայի կղզիները ողողվում են Խաղաղ ([[Կորալյան ծով]], [[Թասմանյան ծով|Թասմանի ծով]], [[Ֆիջի ծով]], [[Կորալյան ծով]], Սողոմոնյան ծով, Բիսմարկի ծով, [[Ֆիլիպինյան ծով]]) և [[Հնդկական օվկիանոս|Հնդկական օվկիանոսի]] ([[Արաֆուրյան ծով]]) ծովերով։
Միկրոնեզիան (հունարեն՝ փոքր կղզիներ) ներառում է [[Մարիանյան կղզիներ|Մարիանյան]], Մարշալյան, Կարոլինյան, Նաուրու և այլ կղզիներ։
Օկիանիայի տարածքով է անցնում [[Հասարակած|հասարակածը]] և ամսաթվի փոփոխման միջազգային գիծը։ Այն իրենից ներկայացնում է բեկյալ գիծ, ոռի մեծ մասն անցնում է 180° միջօրեականով։
Պոլինեզիան (հունարեն՝ բազմաթիվ կղզիներ) ընդգրկում է Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և հարավային շրջանների Հավայան, [[Տոնգա]], Տուամոթու, [[Տուվալու]], [[Կուկի կղզիներ|Կուկի]], [[Զատկի կղզի|Զատկի]] և այլ կղզիներ։
=== Ծովային հոսանքներ ===
Ամբողջ Օվկիանիայով, հասարակածին զուգահեռ անցնում են տաք Հյուսիս պասատային և Հարավ պասատային հոսանքները և Միջպասատային հակահոսանքը։ Օվկիանիայի հարավ֊արևմտյան մասով անցնում է տաք հարավ֊ավստրալական հոսանքը։ Օվկիանիայի համար հատկանշական է սառը օվկիանոսային հոսանքների բացակայությունը (բացառությամբ Խաղաղ օվկիանոսի Նոր Զելանդիայի հարավարևելյան մասին հարող գոտին), որով էլ առավելապես պայմանավորված է այդ տարածաշրջանի կլիման։
== Աղբյուրներ ==
== Անկախ պետություններ ==
{{ծանցանկ}}
{| class="standard"
!Տարածաշրջանի երկրի անվանումը և [[Դրոշ|դրոշը]]
![[Список стран по площади|Տարածքը]](կմ²)
![[Список стран по населению|Բնակչությունը]]([[2002]] թ֊ի հուլիսի [[1 июля|1]]–ի տվյալներով)
![[Список стран по плотности населения|Բնակչության խտությունը]](մարդ/կմ²)
![[Столица|Մայրաքաղաքը]]
![[Государственная валюта|Դրամական միավորը]]
|-
|{{դրոշ|Ավստրալիա}} Ավստրալիա<ref name="Australasia">Австралия не является частью Океании, а представляет собой отдельный [[материк]]. Однако при разделении всей суши на части света Океания объединяется с Австралией. В данный раздел включены территории, которые относятся к части света Австралия и Океания, но не относятся ни к одной из трёх его частей.</ref>
| align="right" |7 692 024
| align="right" |21 050 000
| align="right" |2,5
|Կանբերրա
|Ավստրալական դոլլար (AUD)
|-
|{{դրոշ|Վանուատու}} Վանուատու
| align="right" |12 190
| align="right" |196 178
| align="right" |16,1
|[[Պորտ Վիլա]]
|[[վատու]] (VUV)
|-
|{{դրոշ|Պապուա Նոր Գվինեա}} Պապուա Նոր Գվինեա<ref name="pngaus">[[Папуа — Новая Гвинея|Папуа — Новую Гвинею]] часто относят к [[Австралазия (география)|Австралазии]].<br /></ref>
| align="right" |462 840
| align="right" |5 172 033
| align="right" |ե
|[[Պորտ Մորսբի]]
|[[կինա]] (PGK)
|-
|{{դրոշ|Սողոմոնյան կղզիներ}} Սողոմոնյան կղզիներ
| align="right" |28 450
| align="right" |494 786
| align="right" |17,4
|[[Հոնիարա]]
|[[Սողոմոնյան կղզիների դոլլար]] (SBD)
|-
|{{դրոշ|Ֆիջի}} Ֆիջի
| align="right" |18 274
| align="right" |856 346
| align="right" |46,9
|[[Սուվա]]
|[[ֆիջիական դոլլար]] (FJD)
|-
|{{դրոշ|Կիրիբատի}} Կիրիբատի<ref name="Kiribati">В [[Микронезия|Микронезии]] расположены только [[острова Гилберта]] и остров [[Банаба]], на которых проживает большая часть населения страны. [[Острова Феникс]] и [[Острова Лайн|Лайн]] находятся в [[Полинезия|Полинезии]].</ref>
| align="right" |811
| align="right" |96 335
| align="right" |118,8
|[[Հարավային Տարավա]]<ref name="Тарава">На российских картах столицей чаще всего обозначается Баирики, являющийся одним из городских муниципалитетов Южной Таравы.</ref>
|[[ավստրալական դոլլար]] (AUD)
|-
|{{դրոշ|Նաուրու}} Նաուրու
| align="right" |21
| align="right" |12 329
| align="right" |587,1
|չկա<ref name="Науру">Официальной столицы и городов на острове нет. Резиденция правительства находится в округе [[Мененг (округ)|Мененг]], а правительственные учреждения и парламент — в округе [[Ярен]].</ref>
|[[ավստրալական դոլլար]] (AUD)
|-
|{{դրոշ|Նոր Զելանդիա}} Նոր Զելանդիա<ref name="nzpol">Очень часто [[Новая Зеландия|Новую Зеландию]] относят к [[Австралазия (география)|Австралазии]].<br /></ref>
| align="right" |268 680
| align="right" |4 108 037
| align="right" |14,5
|[[Վելինգտոն]]
|[[նորզելանդական դոլլար]] (NZD)
|-
|{{դրոշ|Սամոա}} [[Սամոա]]<ref name="Samoa">На российских картах это независимое государство, расположенное в западной части [[Самоа (архипелаг)|архипелага Самоа]], часто обозначают как ''«Западное Самоа»''.</ref>
| align="right" |2 935
| align="right" |178 631
| align="right" |60,7
|[[Ապիա]]
|[[Սամոանյան տալա]] (WST)
|-
|{{դրոշ|Տոնգա}} [[Տոնգա]]
| align="right" |748
| align="right" |106 137
| align="right" |141,9
|[[Նուկուալոֆա]]
|[[պաանգա]] (TOP)
|-
|{{դրոշ|Թուվալու}} [[Թուվալու]]
| align="right" |26
| align="right" |11 146
| align="right" |428,7
|[[Ֆունաֆուտի]]
|[[ավստրալական դոլար]] (AUD)
|}
== Արտաքին հղումներ ==
== Կախյալ և հսկողության ներքո գտնվող տարածքներ ==
* [http://www.australien.s-cool.org/ Փաստեր և վիճակագրություն Օվկիանիայի պետությունների վերաբերյալ]
{| class="standard"
* [http://de.allmetsat.com/bilder/australien-ozeanien.php Արբանյակային լուսանկարներ]
!Շրջանի անվանում, երկրներ
* [http://www.everyculture.com/Oceania/index.html Համաշխարհային մշակույթի հանրագիտարան/Օվկիանիա]
և երկրի [[դրոշ]]<ref name="region" />
{{Աշխարհի մայրցամաքներ}}
!Մակերես (կմ²)
{{Երկրամասեր}}
!Բնակչություն ([[հուլիսի 1]] [[2002]])
{{Վիքիպահեստ երկար| Oceania}}
![Բնակչության խտություն (մարդ/կմ²)
![[Վարչական կենտրոն]]
![[Դրամական միավոր]]
|-
| colspan="6" style="background:#eee; text-align:center;" |'''[[Австралия]]'''<ref name="Australasia" />
|-
|{{դրոշ|Ավստրալիա}} [[Աշմոր և Կարտյե կղզիներ]] ([[Ավստրալիա]])
| align="right" |5
| align="right" |անբնակ
| align="right" |—
|—
|
|-
|{{դրոշ|Ավստրալիա}} [[Մարջանների ծովի կղզիների տարածք]] ([[Ավստրալիա]])
| align="right" |7
| align="right" |անբնակ
| align="right" |—
|—
|
|-
|{{դրոշ|Նորֆոլք կղզի}} [[Նորֆոլք կղզի]] ([[Ավստրալիա]])
| align="right" |35
| align="right" |1 866
| align="right" |53,3
|[[Քինգսթոն]]
|ավստրալական դոլլար (AUD)
|-
| colspan="6" style="background:#eee; text-align:center;" |'''[[Մելանեզիա]]'''<ref name="Melanesia">В таблице не приведены острова [[Индонезия|Индонезии]] и некоторых других стран [[Юго-Восточная Азия|Юго-Восточной Азии]], которые иногда включаются в регион.<br /></ref>
|-
|{{դրոշ|Ինդոնեզիա}} ''[[Արևմտյան Նոր Գվինեա]]''<ref name="Ириан">Включает в себя провинции [[Папуа (провинция Индонезии)|Папуа]] и [[Западное Папуа]].</ref> (''[[Ինդոնեզիա]]'')
| align="right" |424 500
| align="right" |2 646 489
| align="right" |6
|[[Ջայապուրա]], [[Մանոկվարի]]
|[[ինդոնեզական ռուփի]] (IDR)
|-
|{{դրոշ|Նոր Կալեդոնիա}} ([[Ֆրանսիա]])
| align="right" |18 575
| align="right" |207 858
| align="right" |10,9
|[[Նումեա]]
|[[ֆրանսիական խաղաղօվկիանոսյան ֆրանկ]] (XPF)
|-
| colspan="6" style="background:#eee; text-align:center;" |'''[[Միկրոնեզիա]]'''
|-
|{{դրոշ|Գուամ}} ([[ԱՄՆ]])
| align="right" |541
| align="right" |160 796
| align="right" |292,9
|[[Հագատնա]]
|[[ԱՄՆ դոլլար]] (USD)
|-
|{{դրոշ|Մարշալյան կղզիներ}}
| align="right" |181
| align="right" |73 630
| align="right" |406,8
|[[Մաջուրո]]
|[[ԱՄՆ դոլլար]] (USD)
|-
|{{դրոշ|Պալաու}}
| align="right" |458
| align="right" |19 409
| align="right" |42,4
|[[Նգերուլմուդ]]<ref name="Palau">До [[7 октября]] [[2006 год]]а официальной столицей страны был город [[Корор (город)|Корор]].<br /></ref>
|ԱՄՆ դոլլար (USD)
|-
|{{դրոշ|Հյուսիսային Մարիանյան կղզիներ}} ([[ԱՄՆ]])
| align="right" |463,63
| align="right" |77 311
| align="right" |162,1
|[[Սայպան]]
|ԱՄՆ դոլլար (USD)
|-
|{{դրոշ|ԱՄՆ}} Ուեյք ([[ԱՄՆ]])<ref name="Wake2">Атолл оспаривается [[Маршалловы Острова|Республикой Маршалловы Острова]].</ref>
| align="right" |7,4
| align="right" |—<ref name="Wake">Постоянного населения на острове нет: только военнослужащие [[США]] (в [[1980 год]]у — 302 человека), обслуживающие военную базу.</ref>
| align="right" |—
|—
| align="right" |
|-
|{{դրոշ|Միկրոնեզիա}} [[Միկրոնեզիայի ֆեդերատիվ Նահանգներ]]
| align="right" |702
| align="right" |135 869
| align="right" |193,5
|[[Պալիկիր]]
|ԱՄՆ դոլլար (USD)
|-
| colspan="6" style="background:#eee; text-align:center;" |'''[[Պոլինեզիա]]'''
|-
|{{դրոշ|Ամերիկյան Սամոա}}<ref name="AmSamoa">На российских картах эту территорию США, занимающую восточную часть [[Самоа (архипелаг)|архипелага Самоа]], принято обозначать ''«Восточное Самоа»''.</ref> ([[США]])
| align="right" |199
| align="right" |68 688
| align="right" |345,2
|[[Պագո֊Պագո]], [[Ֆագատոգո]]<ref name="ASamoa">В [[Фагатого]] расположено правительство [[Американское Самоа|Американского Самоа]].<br /></ref>
|ԱՄՆ դոլլար (USD)
|-
|{{դրոշ|ԱՄՆ}} [[Բեյքերի կղզի]] ([[ԱՄՆ]])
| align="right" |1,24
| align="right" |անբնակ
| align="right" |—
|—
| align="right" |
|-
|{{դրոշ|Հավայի}} ([[ԱՄՆ]])
| align="right" |28 311
| align="right" |1 211 537
| align="right" |72,83
|[[Հոնոլուլու]]
|ԱՄՆ դոլլար(USD)
|-
|{{դրոշ|ԱՄՆ}} [[Ջարվիս (կղզի)]] ([[ԱՄՆ]])
| align="right" |4,45
| align="right" |անբնակ
| align="right" |—
|—
| align="right" |
|-
|{{դրոշ|ԱՄՆ}} [[Ջոնստոն (օղակակղզի)]] ([[ԱՄՆ]])
| align="right" |2,52
| align="right" |—<ref name="Джонстон">Постоянное население на Джонстоне отсутствует. В конце [[XX век]]а на острове проживало около 1100 военнослужащих США. По состоянию на май [[2005 год]]а весь персонал покинул атолл.</ref>
| align="right" |—
|—
| align="right" |
|-
|{{դրոշ|ԱՄՆ}} [[Քինգմեն խութ]] ([[ԱՄՆ]])
| align="right" |0,01
| align="right" |անբնակ
| align="right" |—
|—
| align="right" |
|-
|{{դրոշ|ԱՄՆ}} [[Միդուեյ (կղզի)]] ([[ԱՄՆ]])
| align="right" |6,23
| align="right" |—<ref name="Мидуэй">Постоянное население на островах Мидуэй отсутствует. В настоящее время на островах проживает около 40 служащих Службы охраны рыбных ресурсов и диких животных (США).</ref>
| align="right" |—
|—
| align="right" |
|-
|{{դրոշ|Նյուեյ}} [[Նյուեյ]] ([[Նոր Զելանդիա]])
| align="right" |261,46
| align="right" |2 134
| align="right" |8,2
|[[Ալոֆի]]
|նորզելանդական դոլլար (NZD)
|-
|{{դրոշ|Կուկի կղզիներ}} ([[Նոր Զելանդիա]])
| align="right" |236,7
| align="right" |20 811
| align="right" |86,7
|[[Ավարուա]]
|նորզելանդական դոլլար (NZD)
|-
|{{դրոշ|ԱՄՆ}} [[Պալմիրա (օղակակղզի)]] ([[ԱՄՆ]])
| align="right" |6,56
| align="right" |—<ref name="Пальмира">Постоянное население на атолле Пальмира отсутствует. В настоящее время на островах проживает около 20 служащих Служба охраны рыбных ресурсов и диких животных США.</ref>
| align="right" |—
|—
| align="right" |
|-
|{{դրոշ|Չիլի}} [[Զատկի կղզի (նահանգ)]] ([[Չիլի]])
| align="right" |163,6
| align="right" |3791
| align="right" |23,1
|[[Հանգա Ռոա]]
|չիլիական պեսո (CLP)
|-
|{{դրոշ|Փիթքերն կղզիներ}} [[Փիթքերն կղզիներ]] ([[Մեծ Բրիտանիա]])
| align="right" |47
| align="right" |67
| align="right" |1,4
|[[Ադամսթաուն]]
|նորզելանդական դոլլար (NZD)
|-
|{{դրոշ|Տոկելաու}} [[Տոկելաու]] ([[Նոր Զելանդիա]])
| align="right" |10
| align="right" |1 431
| align="right" |143,1
|—<ref name="Tokelau">В [[Токелау]] нет столицы.<br /></ref>
|նորզելանդական դոլլար (NZD)
|-
|{{դրոշ|Ուոլիս և Ֆուտունա}} [[Ուոլիս և Ֆուտունա]] ([[Ֆրանսիա]])
| align="right" |274
| align="right" |15 585
| align="right" |56,9
|[[Մատա֊Ուտու]]
|ֆրանսիական խաղաղօվկիանոսյան ֆրանկ (XPF)
|-
|{{դրոշ|Ֆրանսիական Պոլինեզիա}} [[Ֆրանսիական Պոլինեզիա]] ([[Ֆրանսիա]])
| align="right" |4 167
| align="right" |257 847
| align="right" |61,9
|[[Պապեետե]]
|ֆրանսիական խաղաղօվկիանոսյան ֆրանկ (XPF)
|-
|{{դրոշ|ԱՄՆ}} [[Հաուլենդ կղզի|Հաուլենդ կղզի]] ([[ԱՄՆ]])
| align="right" |1,62
| align="right" |անբնակ
| align="right" |—
|—
| align="right" |
|}
[[Կատեգորիա:Օվկիանիա]]
== Երկրաբանություն ==
[[Պատկեր:Puncakjaya.jpg|մինի|200px|աջից|Ջայա լեռը Արևմտյան Նոր Գվինեայում(Ինդոնեզիա)՝Օվկիանիայի ամենաբարձր կետը]]
Երկրաբանության տեսանկյունից Օվկիանիան մայրցամաք չէ․ միայն [[Ավստրալիա|Ավստրալիան]], [[Նոր Կալեդոնիա|Նոր Կալեդոնիան]], [[Նոր Զելանդիայի աշխարհագրություն|Նոր Զելանդիան]], [[Նոր Գվինեա|Նոր Գվինեան]] և [[Թասմանիա (կղզի)|Թասմանիան]] ունեն մայրցամաքային ծագում, որոնք ձևավորվել են Հարավային կիսագնդի [[Գոնդվանա]] ենթադրյալ մայրցամաքի տեղում։ Նախկինում այս կղզիները իրենցից ներկայացնում էին մեկ ընդհանուր ցամաք, սակայն Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման հետևանքով մակերեսի զգալի մասը մնացել է ջրի տակ։ Այս կղզիների ռելիեֆը լեռնային է և խիստ կտրտված։ Օրինակ՝ Օվկիանիայի ամենաբարձր լեռները, այդ թվում՝ Ջայա լեռը (5029 մ), գտնվում են [[Նոր Գվինեա]] կղզում։
Օվկիանիայի կղզիների մեծամասնությունն ունեն հրաբխային ծագում․ դրանց մի մասն իրենցից ներկայացնում են ստորջրյա խոշոր հրաբուխների գագաթներ, որոշները մինչ այսօր ցուցաբերում են բարձր հրաբխային ակտիվություն (օրինակ՝ [[Հավայան կղզիներ|Հավայան կղզիները]])։
Կղզիների մի մասն էլ ունեն կորալային ծագում, հանդիսանալով օղակակղզիներ, որոնք արաջացել են կորալային կարույցների ձևավորման արդյունքում՝ ջրի տակ անցած հրաբուխների շուրջը (օրինակ, Գիլբերտի կղզիները, Տուամոթուն)։Այս կղզիների տարբերիչ արանձնահատկությունը հանդիսանում են խոշոր լագունաները՝ ծովալճակները, որոնք շրջապատված են բազմաթիվ կղզյակներով, որոնց միջին բարձրությունը չի անցնում երեք մետրից։ Օվկիանիայում է գտնվում աշխարհում խոշորագույն ծովալճակով աթոլը՝ Կվաջալեյնը Մարշալյան կղզեխմբում<ref name="БритКвадж">{{cite web|url=https://edit.britannica.com/getEditableToc?tocId=9046545|title=Kwajalein Atoll.|last=Encyclopædia Britannica.|first=|authorlink=|work=|publisher=|format=|accessdate=18 июня 2008|coauthors=|datepublished=|lang=en|description=}}</ref>։ Չնայած նրան, որ ցամաքի մակերեսը կազմում է ընդամենը 16,32 կմ², խովալճակի մակերեսը կազմում է 2174 կմ² <ref name="ЦРУ">{{cite web|url=http://www.spc.int/prism/country/mh/stats/Geography/Geography.pdf|title=Geography of the Marshall Islands.|last=South Pacific Commission|first=|authorlink=|work=|publisher=|format=PDF|archiveurl=https://www.webcitation.org/60qN3Fqfi|archivedate=2011-08-11|accessdate=18 июня 2008|coauthors=|datepublished=|lang=en|description=}}</ref>։ Մակերևույթով խոշորագույն աթոլ է հանդիսանում Սուրբ Ծննդյան կղզին Լայն կղզեխմբում՝ 322 կմ²<ref name="Киритимати">{{cite web|url=http://www.britannica.com/eb/article-9045608/Kiritimati-Atoll|title=Kiritimati Atoll.|last=Encyclopædia Britannica.|first=|authorlink=|work=|publisher=|format=|archiveurl=https://www.webcitation.org/618xCmkaX|archivedate=2011-08-23|accessdate=18 июня 2008|coauthors=|datepublished=|lang=en|description=}}</ref>. Սակայն աթոների շարքում հանդիպում են և առանձնահատուկ տեսակի՝ բարձր կամ բարձրացված աթոլներ, որոնք իրենցից ներկայացնում են կրաքարային հարթություններ օվկիանոսի մակարդակից մինչև 50—60 մ բարձրությամբ։Այս տիպի կղզիներում ծովալճակները բացակայում են կամ էլ երևում են դրանց նախկին գոյության հետքերը։ Այդպիսի կղզիների օրինակներ կարող են ծառայել [[Նաուրու]]<nowiki/>ն, Նիուեն, Բանաբան։
[[Խաղաղ օվկիանոս|Խաղաղ օվկիանոսի]] հատակի ռելիեֆն ու երկրաբանական կառուցվածքը Օվկիանիայի տարածաշրջանում ունի բարդ կառուցվածք։ [[Ալյասկա (նահանգ)|Ալյասկա]] թերակղզուց (որը հանդիսանում է Հյուսիսային Ամերիկայի մաս) մինչև Նոր Զելանդիա տեղակայված են եզրային ծովերի մեծ թվով գոգավորություններ, խորջրյա օվկիանոսային իջվածքներ (Տոնգա, Կերմադեկ, Բուգենվիլի), որոնք ձևավորում են հրաբխային ակտիվությամբ, սեյսմիկությամբ և ռելիեֆի հակադրություններով բնորոշվող գեոսինկինալային գոտի<ref name="ТихийОкеан">''БСЭ'', статья ''«Тихий океан»''.</ref>։
Օվկիանիայի կղզիների մեծ մասում օգտակար հանածոները բացակայում են, միայն ամենախոշորներում արդյունահանվում են [[նիկել]] ([[Նոր Կալեդոնիա]]), [[նավթ]] և [[Մեթան|գազ]] ([[Նոր Գվինեա]] կղզի, [[Նոր Զելանդիայի աշխարհագրություն|Նոր Զելանդիա]]), [[պղինձ]] ([[Բուգենվիլ կղզի]]<nowiki/>ն [[Պապուա Նոր Գվինեա|Պապուա Նոր Գվինեայում]] ), [[ոսկի]] (Նոր Գվինեա, [[Ֆիջի]]), ֆոսֆորիտներ (կղզիների մեծամասնությունում հանքավայրերն համարյա կամ արդեն սպառվել են, օրինակ Նաուրույում, Բանաբա, Մակատեա կղզիներում). Նախկինում տարածաշրջանի կղզիների մեծ մասում տարվում էր գուանոյի(ծովային թռչունների թռչնաղբ) ակտիվ վերամշակում, որն օգտագործվում է որպես ազոտական և ֆոսֆորական պարարտանյութ։ Օվկիանոսի հատակից, մի շարք երկրների բացառապես տնտեսական գոտում գտնվում են [[երկաթ]]–[[մանգան]]<nowiki/>ային կազմով հանքավայրերի խոշոր կուտակումներ, ինչպես նաև [[կոբալտ]], սակայն ներկա պահին տնտեսապես ոչ շահավետ լինելու պատճառով որևէ աշխատանքներ արդյունահանման ուղղությամբ չեն իրականացվում։
== Կլիմա ==
[[Պատկեր:Kwajalein Atoll.png|thumb|150px|left|Կվաջալեյն աթոլի արբանյակային լուսանկարը]]
[[Պատկեր:CarolinePic-Kepler-South.jpg|мини|250px|Կարոլայն աթոլի առափնյա մասըПобережье атолла Каролайн (Լայն կղզի, Կիրիբաթի)]]
Օվկիանիան ընկած է մի քանի կլիմայական գոտիներում․ [[Հասարակածային կլիմա|հասարակածային]], [[Մերձհասարակածային կլիմա|մերձհասարակածային]], [[Արևադարձային կլիմա|արևադարձային]], [[Բարեխառն գոտիներ|բարեխառն]]։ Կղզիների մեծ մասում տիրապետում է արևադարձային կլիման։ Մերձհասարակածային կլիման տիրապետող է Ավստրալիային և Ասիային մոտ գտնվող կղզիներում, ինչպես նաև 180° միջօրեականից դեպի արևելք հասարակածային գոտում, հասարակածայինը՝ 180° միջօրեականից դեպի արևմուտք, մերձարևադարձային գոտին՝ արևադարձից հյուսիս և հարավ, և բարեխառն գոտին՝ Հարավային [[Նոր Զելանդիայի աշխարհագրություն|Նոր Զելանդիա]] կղզու մեծ մասում<ref name="Часть" />։
Օվկիանիայի կլիման գերազանցապես պայմանավորված է պասսատներով, այդ պատճառով դրանց մեծ մասում թափվում են առատ տեղումներ։ Տարեկան տղումների միջին քանակը տատանվում է 1500 մինչև 4000 մմ, չնայած որոշ կղզիներում (մասնավորապես ռելիեֆի առանձնահատկությունների և հողմահայաց կողմի) կլիման կարող է լինել ավելի չոր կամ ավելի խոնավ։ Օվկիանիայում է տեղակայված երկրագբդի վրա ամենախոնավ վայրերից մեկը <ref name="ваиалеале1">{{cite web|url=http://starbulletin.com/2002/05/27/news/story3.html|title=Rain supreme: Heavy showers and the gauges to measure them rest atop Kauai's Mount Waialeale.|last=Honolulu Star-Bulletin.|first=|authorlink=|work=|publisher=|format=|archiveurl=https://www.webcitation.org/618xDg331|archivedate=2011-08-23|accessdate=19 июня 2008|coauthors=|datepublished=|lang=en|description=}}</ref>: Կաուաի կղզու Վաիալեալե լեռան արևելյան լանջերին օրական թափվում է մինչև 11 430 մմ տեղումներ (բացարձակ առավելագույնի հասել է 1982 թվականին՝ երբ թափվել 16 916 մմ տեղումներ<ref name="ваиалеале">{{cite web|url=https://edit.britannica.com/getEditableToc?tocId=9075861|title=Waialeale, Mount.|last=Encyclopædia Britannica.|first=|authorlink=|work=|publisher=|format=|accessdate=19 июня 2008|coauthors=|datepublished=|lang=en|description=}}</ref>). Արևադարձերին մոտ միջին ջերմաստիճանը կազմում է մինչև 23 °C, հասարակածի մոտ՝ — 27 °C, ամենատաք և ամենացուրտ ամիսների միջև աննշան տարբերությամբ։
Օվկիանիայի կղզիների կլիմայի ձևավորման վրա իրենց ազդեցությունն ունեն այնպիսի անոմալիաներ, ինչպիսիք են Էլ–Նինիո և Լա–Նինյա հոսանքները։ Էլ–Նինիոյի ժամանակ միջարևադարձային ճնշման մարզը շարժվում է հյուսիս դեպի հասարակած, Լա–Նինյայի ժամանակ՝ հասարակածից դեպի արևելք։ Վերջինիս դեպքում կղզիների վրա դիտվում է ուժեղ երաշտ, իսկ առաջինի դեպքում՝ առատ տեղումներ։
Օվկիանիայի կղզիների մեծ մասը ենթարկվում են բնական կատակլիզների աղետալի ազդեցությանը․ հրաբուխների ժայթքումներ, (Հավայան կղզիներ, Նոր Հիբրիդներ), [[Երկրաշարժ|երկրաշարժեր]], [[ցունամի]]<nowiki/>ներ, [[ցիկլոն]]<nowiki/>ներ, որոնք ուղեկցվում են [[պտտահողմ]]<nowiki/>երով և ուժեղ անձրևներով, երաշտներ։ Դրանցից շատերը բերում են նշանակալի մարդկային և նյութական կորուստների։ Օրինակ, Պապուա Նոր Գվինեայում 1999 թվականի հուլիսին ցունամիի արդյունքում զոհվեց 2200 մարդ<ref name="цунами">{{cite web|url=http://islandsbusiness.com/archives/islands_business/index_dynamic/containerNameToReplace=MiddleMiddle/focusModuleID=4147/overideSkinName=issueArticle-full.tpl|title=Oceania's worst tsunami: How more than 2000 people died in Aitape.|last=Islands Business International.|first=|authorlink=|work=|publisher=|format=|archiveurl=https://www.webcitation.org/618xEPCbE|archivedate=2011-08-23|accessdate=18 июня 2008|coauthors=|datepublished=|lang=en|description=}}</ref>.
Հարավային Նոր Զելանդիա կղզում և Նոր Գվինեա կղզու բարձր լեռներում կան սառցադաշտեր, սակայն գլոբալ տաքացման արդյունքում տեղի է ունենում դրանց մակերեսի անընդհատ նվազում<ref name="цунами" />։
== Հողեր և ջրաբանություն ==
[[Պատկեր:A stream on Efate, Vanuatu.jpg|thumb|left|200px|Գետակներ Էֆատե կղզում (Վանուատու)]] Տարբեր կլիմայական պայմանների պատճառով Օվկիանիայի հողերը շատ բազմազան են։ Աթոլների [[հողեր]]<nowiki/>ը բարձր ալկալիական են, կորալային ծագման, ամբողջովին աղքատ։ Սովորաբար դրանք ծակոտկեն են, որի պատճառով շատ վատ են պահում խոնավությունը, ինչպես նաև պարունակում են շատ քիչ քանակությամբ օրգանական և հանքային նյութեր, բացառությամբ [[Կալցիում|կալցիումի]], [[նատրիում]]<nowiki/>ի և [[մագնեզիում]]<nowiki/>ի։ Հրաբխային ծագման կղզիները որպես կանոն ունեն հրաբխային ծագում և առանձնանում են բարձր բերրիությամբ։ Խոշոր լեռնային կղզիներում հանդիպում են կարմրա–դեղնավուն, լեռնային լատերիտային, լեռնամարգագետնային, դեղնագորշ հողերը, դեղնահողերը, կարմրահողերը<ref name="Часть" />։
Խոշոր գետեր կան միայն Հարավային և Հուսիսային Նոր Զելանդիական կղզիներում, ինչպես նաև Նոր Գվինեա կղզում, որտեղ տեղակայված են Օվկիանիայի խոշոր գետերը, Սեպիկը (1126 կմ) և [[Ֆլայ (գետ)|Ֆլայը]] (1050 կմ). Նոր Զելանդիայի խոշորագույն գետը Ուաիկատոն է (425 կմ). Գետերի սնումը բացառապես անձրևային է, չնայած, որ Նոր Զելանդիայի և Նոր Գվինեայի գետերը սնվում են նաև հալվող սառցադաշտերի և ձյան ջրերից։ Աթոլներում գետերը իսպառ բացակայում են հողերի բարձր ծակոտկենության պատճառով։ Դրա փոխարեն անձրևաջրերը ներծծվելով հողի մեջ, ձևավորում են սորգետնյա ջրի ավազաններ, որոնց կարելի է հասնել հորեր փորելով։Ավելի խոշոր կղզիներում (որպես կանոն հրաբխային ծագման) հանդիպում են ջրի ոչ մեծ հոսանքեր, որոնք հոսում են դեպի օվկիանոս։
Ոչ մեծ քանակությամբ լճեր, այդ թվում նաև տաք, գտնվում են Նոր Զելանդիայում, որտեղ կան նաև [[գեյզեր]]<nowiki/>ներ։ Օվկիանիայի մյուս կղզիներում լճերը շատ հազվադեպ են պատահում։
== Բուսական և կենդանական աշխարհ ==
[[Պատկեր:TeTuatahianui.jpg|մինի|200px|աջից|Կիվին՝ Նոր Զելանդիայի խորհրդանիշը]]
Օվկիանիան մտնում է պալեոարևադարձային բուսական մարզի մեջ, դրա հետ մեկտեղ առանձնացվում է երեք ենթամարզ․ մելանեզա–միկրոնեզական, հավայն և նորզելանդական<ref name="Часть" />. Օվկիանիայում առավել լայն տարածում գտած բուսատեսակներից առանձնանում են [[Կոկոսյան արմավենի|կոկոսյան արմավենի]]<nowiki/>ն և [[Հացի ծառ|հացի ծառ]]<nowiki/>ը, որոնք կարևոր դեր են խաղում տեղաբնիկների կյանքում․ պտուղներն օգտագործում են սննդի մեջ, վառելափայտը հանդիսանում է ջերմության աղբյուր, շինանյութ, կոկոսյան արմավենու պտղի յուղոտ էնդոսպերմից արտադրում են [[կոպրա]], որը հանդիսանում է այդ տարածաշրջանի երկրների արտահանման հիմնական արտադրանքը։ Տարածաշրջանում շատ տարածված են մեծ թվով էպիֆիտները (պտերները, խոլորձները)։ Առավել մեծ թվով [[էնդեմիկ]]<nowiki/>ներ (ինչպես բուսական այնպես էլ կենդանական աշխարհի ներկայացուցիչներ) գրանցված են Նոր Զելանդիայում և Հավայան կղզիներում, դրա հետ մեկտեղ արևմուտքից արևելք տեղի է ունենեւմ տեսակային կազմի, ցեղերի և ընտանիքների նվազում<ref name="Часть" />։
Օվկիանիայի կենդանական աշխարհը մտնում է Պոլինեզական ֆաունիստական մարզի մեջ Հավայան կղզիների ենթամարզով։ Նոր Զելանդիայի կենդանական աշխարհը առանձնացվում է որպես ինքնուրույն մարզ, Նոր Գվինեան մտնում է Ավստրալական մարզի Պապուասյան ենթամարզի մեջ<ref name="Часть" />։ Առավել մեծ բազմազանությամբ առանձնանում են Նոր Զելանդիան և Նոր Գվինեան։ Օվկիանիայի փոքր կղզիներում, առաջին հերթին աթոլներում, կաթնասուններ համարյա չեն հանդիպում․ դրանց մեծ մասում բնակվում է միայն փոքր առնետը։ Դրա հետ մեկտեղ շատ հարուստ է տեղական թռչնաշխարհը։ Աթոլների մեծ մատում տեղակայված են [[թռչնաշուկա]]<nowiki/>ներ, որտեղ բնադրում են [[Ծովային թռչուններ|ծովային թռչուններ]]<nowiki/>ը։ Նոր Զելանդիայի կենդանական շխարհի առավել հայտնի ներկայացուցիչը հանդիսանում է կիվի թռչունը, որը դարձել է երկրի խորհրդանիշը։ Երկրի մյուս էնդեմիկներն են կեան ({{lang-la|Nestor notabilis}}, կամ նեստոր), կակապոն ({{lang-la|Strigops habroptilus}} կամ ''բվանման թութակ''), տակախեն ({{lang-la|Notoronis hochstelteri}}, կամ անթև ''սուլթանկա''). օվկիանիայի բոլոր կղզիներում բնակվում են մեծ քանակությամբ մողեսներ, օձեր և միջատներ։
Կղզիների Եվրոպական գաղութացման ընթացքում դրանց մեծ մասում տարածեցին այլ մայրցամաքներից բերված բույսերի և կենդանիների բազմաթիվ տեսակներ, որը բացասական ազդեցություն ունեցավ տեղի բուսական և կենդանական աշխարհի վրա։
Տարածաշրջանի տարածքում առանձնացված են մեծ քանակությամբ պահպանվող տարածքներ, որոնցից շատերը զբաղեցնում են նշանակալի մակերեսներ։ Օրինակ, [[Ֆելիքս Մենդելսոն|Ֆենիքս կղզին]] Կիրիբաթի Հանրապետությունում 2008 թվականի հունվարի 28–ից հանդիսանում է աշխարհում խոշորագույն ծովային [[արգելոց]]<nowiki/>ը (մակերեսը կազմում է 410 500 կմ²)<ref>{{cite web|url=http://www.phoenixislands.org/index.php#|title=PIPA Now World's Largest Marine Protected Area.|date=|publisher=Phoenix Islands Protected Area|archiveurl=https://www.webcitation.org/60qI4Mz8o|archivedate=2011-08-11|accessdate=21-02-2008}}</ref>.
== Պատմություն ==
=== Մինչգաղութային ժամանակաշրջան ===
[[Նոր Գվինեա]] կղզին և [[Մելանեզիա|Մելանիզիա]]<nowiki/>յին մոտիկ կղզիները ենթադրվում է, որ բնակեցվել են [[Հարավարևելյան Ասիա|Հարավ–Արևելյան Ասիա]]<nowiki/>յի բնիկներով, որոնք այստեղ են հասել կանոյեներով մոտավորապես 30—50 հազար տարի առաջ<ref name="История1">{{cite web|url=https://edit.britannica.com/getEditableToc?tocId=258731|title=History of Oceania.|last=Encyclopædia Britannica.|first=|authorlink=|work=|publisher=|format=|accessdate=20 июня 2008|coauthors=|datepublished=|lang=en|description=}}</ref>։ Մոտավորապես 2—4 հազար տարի առաջ բնակեցվել է [[Միկրոնեզիա]]<nowiki/>յի և [[Պոլինեզիա]]<nowiki/>յի մեծ մասը։ Կղզիների բնակեցումը ավարտվել է մոտավորապես մեր թվարկության 1200 թվականին<ref name="История1" />. XVI դարի սկզբին Օվկիանիայի ժողովուրդները ապրում էին նախնադարյան համայնական կարգերի ժամանակաշրջանը <ref name="Часть" />. Ակտիվ զարգանում էին արհեստները, գյուղատնտեսությունը, ծովագնացությունը։
=== Ռուս ծովագնացներն Օվկիանիայում ===
[[Պատկեր:Australia and Oceania Rus.jpg|thumb|left|Ռուս հետազոտողների անունները Խաղաղ օվկիանոսի արևադարձային մասի քարտեզում<ref name="Литвинов" />.]]
[[Պատկեր:Miklouho-Maclay Pacific Letter 30MAR1873.jpg|thumb|Ն․ Ն․ Միկլուխո–Մակլայի նամակը<small> Խաղաղ օվկիանոսում նավերի ջոկատի հրամանատարին քարածխի կուտակման համար կղզիների վրա տարածքներ ձեռք բերելու առաջարկի մասին, 30 մարտի 1873 թիվ։</small>]]
Ռուսական կայսրության մեջ Վ․ Բերինգի կողմից 1741 թվականին Ամերիկայի հյուսիս–արևմտյան ափերի հայտնաբերումից հետո, վաճառականների ընկերությունների կողմից սիբիրյան ադմինիստրացիայի աջակցությամբ մինչև XVIII դարի վերջը կազմակերպվել են մոտավորապես 90 արշավախմբեր դեպի Խաղաղ օվկիանոս։ Պետության կողմից հավանություն էր ստացել Ռուս–Ամերիկյան ընկերությունը (1799—1867 թթ.), որը զբաղվում էր ադմինիստրատիվ և առևտրային հարցերով Ալյասկայում և Խաղաղ օվկիանոսում։ 1804 թվականի մայիսին Հավայան կղզիներին մոտեցան երկու նավ՝ «Նադեժդա» և «Նեվա»։ Դրանք առաջին շուրջերկրյա ճանապարհորդություն կատարող ռուսական արշավախմբի նավերն էին<ref>Бендер Н. А. Имена русских людей на карте мира. — М.: ОГИЗ, 1948. (Русские путешественники)</ref>։ Խաղաղ օվկիանոսի արևադարձային մասի սրտում կան ռուսնական անուններով կղզիներ և աթոլներ․ Սուվորովի, Կուտուզովի, Լիսյանսկու, բելինսհաուզենի, Բարկլայ դե Տոլիի, Կրուզեյնշտեյնի և շատ ուրիշների։ Բոլոր կայացած ճանապարհորդությունների ևս մեկ հատկանշական կողմ էր հանդիսանում ռուսների և Խաղաղօվկիանոսյան ժողովուրդների բարեկամական հարաբերությունները։
[[Պատկեր:Miklouho-Maclay Oceania Map DEC1883.jpg|thumb|աջից|Նիկոլայ Նիկոլայեվիչ Միկլուխո–Մակլայի քարտեզը]]
[[Պատկեր:For Miklouho-Maclay Pacific Letter DEC1886.jpg|thumb|Նամակ արտաքին գործերի նախարարությունից Գլխավոր ծովային շտաբ Ն․ Ն․ Միկլուխո Մակլայի Խաղաղ Օվկիանոսում ձեռք բերված տարածքների վերաբերյալ զեկույցի առիթով․ <small> «…համարել այս գործը վերջնականապես փակված։ Մերժել Միկլուխո–Մակլային», դեկտեմբեր 1886 թիվ.</small>]] Նոր Գվինեայի Աստրոլյաբիայի տարածաշրջանում հաստատված և այն ուսումնասիրած առաջին եվրոպացու իրավունքով Ն․ Ն․ Միկլուխո Մակլայը բազմիցս առաջարկություններ է ներկայացրել խաղաղ զբաղեցնել կամ վերցնել Ռուսաստանի հովանավորության տակ Խաղաղ օվկիանոսի մի շարք կղզիներ։ Ռուս գիտնականը ուղարկել է բազմաթիվ նամակներ Ծովային նախարարություն, Արտաքին գործերի նախարարություն, անձամբ կայսր Ալեքսանդր 3–րդին։
=== Գաղութային ժամանակաշրջան ===
[[Պատկեր:Hodges, Resolution and Adventure in Matavai Bay.jpg|մինի|200px|աջից|Անգլիացի ճանապարհորդ Ջեյմս Կուկի նավերը և տեղացիների նավակները Թաիթի կզղու Մատավի ծովախորշում (Ֆրանսիական Պոլինեզիա), Նկարիչ Ուիլյամ Խոջես, 1776]]
XVI –ից XVIII դարերն ընկած ժամանակաշրջանում շարունակվում էր Օվկիանիայի ուսումնասիրումը եվրոպացիների կողմից, որոնք սկսել էին աստիճանաբար վերաբնակվել կղզիներում։ Սակայն եվրոպական գաղութացման գործընթացն անցունում էր շատ դանդաղ, քանի որ տարածաշրջանն օտարների մոտ առանձնահատուկ ուշադրության չէր արժանանում բնական հարստությունների բացակայության պատճառով, և բացասաբար էր ազդում տեղի բնակչության վրա․ այստեղ բերվեցին բազմաթիվ հիվանդություններ, որոնք երբեք չեն եղել Օվկիանիայում, իսկ դա բերեց [[համաճարակ]]<nowiki/>ների տարածման, որի արդյունքում մահացավ բնիկների զգալի մասը։ Միաժամանակ սկսվեց բնիկների շրջանում քրիստոնեության տարածումը, որոնք երկրպագում էին բազմաթիվ աստվածությունների և հոգիների։
XVIII—XIX դարերում տեղի ունեցավ Օվկիանիայի կղզիների բաժանումը գաղութատեր պետությունների միջև, առաջին հերթին [[Բրիտանական կայսրություն|Բրիտանական կայսրության]], [[Իսպանիա]]<nowiki/>յի և [[Ֆրանսիա]]<nowiki/>յի(հետագայում նրանց միացան [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]–ը և [[Գերմանական կայսրություն]]<nowiki/>ը). Առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրեց եվրոպացիների մոտ կղզիների վրա տնկատափերի ստեղծելու հնարավորությունը ([[Կոկոսյան արմավենի|կոկոսյան արմավեն]]<nowiki/>ու՝ [[կոպրա]]<nowiki/>յի արտադրության համար, [[շաքարի ճակնդեղ]]<nowiki/>ի), ինչպես նաև ստրկավաճառությունը (այսպես կոչված ''«սևերի որսը»'', որն առաջին հերթին կղզեբնակների հավաքագրում էր պլանտացիաներիում աշխատելու համար)։
1907 թվականին Նոր Զելանդիան դարձավ Բրիտանական [[դոմինիոն]], սակայն պաշտոնապես այն ամբողջովին անկախ պետություն դարձավ միայն 1947 թվականին։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]<nowiki/>ից հետո սկսեցին ձևավորվել առաջին քաղաքական կազմակերպությունները («Մաու»–ն Արևմտյան Սամոայում, «Ֆիջիի երիտասարդություն»–ը Ֆիջիում), որոնք պայքարում էին գաղութների անկախության համար։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]<nowiki/>ի ժամանակ Օվկիանիան ռազմական գործողությունների թատերաբեմերից մեկն էր, որտեղ տեղի ունեցան բազմաթիվ ճակատամարտեր (հիմնականում ճապոնացիների և ամերիկացիների միջև)։
Պատերազմից հետո տարածաշրջանում տենտեսական որոշակի բարելավումեր իրականացվեցին, սական գաղութների մեծ մասում այն կրեց միակողմանի բնույթ (տնկատափային տնտեսության գերակշռություն և փաստացի արդյունաբերության լրիվ բացակայություն)։ 1960-ական թվականներին սկսվեց ապագաղութացման գործընթացը․ 1962 թվականին անկախություն ստացան [[Արեւմտեան Սամոա|Արևմտյան Սամոա]]<nowiki/>ն, 1963 թվականին՝ [[Արևմտյան Իրիան]]<nowiki/>ը, 1968 թվականին՝ [[Նաուրու]]։ Արդյունքում գաղութների մեծ մասը դարձան անկախ։
=== Հետգաղութային ժամանամաշրջան ===
Անկախություն ստանալուց հետո Օվկիանիայի երկրների մեծ մասը չկարողացան ձերբազատվել լուրջ տնտեսական, քաղաքական և սոցիալական խնդիրներից, որոնց լուծումներն իրականացվում են միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ (այդ թվում [[Միավորված ազգերի կազմակերպություն|ՄԱԿ]]–ի) և տարածաշրջանային համագործակցության շրջանակներում։ Չնայած ապագաղութացման գործընթացին [[20-րդ դար|XX դար]]<nowiki/>ում, որոշ կղզիներ մինչև այժմ այս կամ այն չափով մնում են կախյալ․[[Նոր Կալեդոնիա]]<nowiki/>ն, [[Ֆրանսիական Պոլինեզիա]]<nowiki/>ն և [[Ուոլիս և Ֆուտունա|Ուոլլիս և Ֆուտունա]]<nowiki/>ն [[Ֆրանսիա]]<nowiki/>յից, [[Փիթքերն կղզիներ|Փիտքերն]] կզղիները [[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիա]]<nowiki/>յից, [[Կուկի Կղզիներ|Կուկի կղզիներ]]<nowiki/>ը, [[Նյուեյ|Նիուե]]<nowiki/>յը, [[Տոկելաու]]<nowiki/>ն Նոր Զելանդիայից, բազմաթիվ կղզիներ (բոլոր արտաքին փոքր կղզիները, բացի [[Նավասա կղզի|Նավասսա]]<nowiki/>յից) [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]–ից։
== Բնակչություն ==
[[Պատկեր:Hinepare.jpg|мини|200px|աջից|Նոր Զելանդիայի բնիկ ժողովրդի՝ մաորի ցեղի ներկայացուցչուհու դիմանկար ]]
Օվկիանիայի բնիկները հանդիսանում են [[պոլինեզիացիներ]]<nowiki/>ը, [[միկրոնեզացիներ]]<nowiki/>ը, [[Մելանեզիացիներ|մելանեզացիներ]]<nowiki/>ը և [[պապուասներ]]<nowiki/>ը։
[[Պոլինեզիացիներ|Պոլինեզացիներ]]<nowiki/>ը, որոնք ապրում են Պոլինեզիայի կղզիներում, ունեն խառը ռասսային տիպ, որոնք համատեղում են ավստրոլոիդ և մոնղոլոիդ ռասսաներին բնորոշ գծեր<ref>{{cite web|url=http://www.elamed-ural.ru/40/index_04_06.html|title=ЕВРОПЕОИДНАЯ РАСА|last=|first=Человеческие расы|archiveurl=https://www.webcitation.org/6BUyaTZMs|archivedate=2012-10-18|accessdate=2012-09-30|author=Н. Н, Чебоксаров, Г. Ф. Дебец}}</ref>։ Պոլինեզիայի առավել խոշոր ժողովուրդներն են [[հավայացիներ]]<nowiki/>ը, սամոացիները, թաիթցիները, տոնգացիները, մարկիզցիները, Զատկի կղզու բնակիչները և ուրիշներ։ Մայրենի լեզուները պատկանում են Ավստրական լեզվաընտանիքի Պոլինեզական լեզվախմբին․հավայերեն, սամոաերեն, թաիթերեն, տոնգաերեն, մաորի, մարկիզերեն և ուրիշներ։ Պոլինեզական լեզուների բնորոշ գիծը հնչյունների՝ հատկապես ձայնավորների քիչ քանակությունն է, բաղաձայնների առատությունը։
[[Միկրոնեզացիներ]]<nowiki/>ը բնակվում են Միկրոնեզիայի երկրներում։ Առավել խոշոր ժողովուրդներն են կորոլինցիները, կիրիբաթցիները, մարշալցիները, նաուրցիները, չամորոները և ուրիշներ։ Նրանց մայրենի լեզուները պատկանում են ավստրալական լեզվաընտանիքի միկրոնեզական խմբին․ կիրիբաթի, կարոլինյան, կուսայի, մարշալյան, նաուրյան և ուրիշներ։ Պալաու և չամորո լեզուները պատկանում են հյուսիս–մալայան–պոլինեզիականին, իսկ յապերի լեզուն առանձին ճյուղ է կազմում Օվկիանիայի լեզուների կազմում, որտեղ մտնում են նաև միկրոնեզական լեզուները։
[[Մելանեզիացիներ]]<nowiki/>ն ապրում են Մելանեզիայի երկրներում։ Պատկանում են ավստրոլոիդ ռասսայական տիպին՝ առավել արտահայտված մոնղոլոիդներին բնորոշ գծերով՝ մոտիկ Նոր Գվինեայի պապուասներին։ Մելանեզիացիները խոսում են մելանեզիական լեզուներով, սակայն նրանց լեզուները ի տարբերություն միկրոնեզիացիների և պոլինեզիացիների լեզուների չեն կազմում առանձին գենետիկ խմբեր, այլ լեզվական տարբերությունները շատ մեծ են, այնպես որ հարևան գյուղերի բնակիչները կարող են չհասկանալ միմյանց։
[[Պապուասներ]]<nowiki/>ն ապրում են [[Նոր Գվինեա]]<nowiki/>յում և [[Ինդոնեզիա]]<nowiki/>յի որոշ շրջաններում։ Մարդաբանական տիպով նրանք մոտիկ են մելանեզիացիներին, բայց նրանցից տարբերվում են լեզվով։ Ոչ բոլոր պապուասական լեզուներն են իրար հետ կապված։ Պապուա–Նոր Գվինեայի պետական լեզուն հանդիսանում է [[Կրեոլներ|կրեոլ]]<nowiki/>ական տոկ–պիսին լեզուն, որը հիմնված է [[անգլերեն]]<nowiki/>ի վրա։ Տարբեր տվյալներով հաշվվում են 300–800 պապուասական ժողովուրդներ և լեզուներ։Դրան զուգահեռ լեզուների և [[Բարբառ|բարբառներ]]<nowiki/>ի միջև կան տարբերությունների սահմանման դժվարություններ։
Օվկիանիայի շատ լեզուներ գտնվում են անհետացման եզրին։ Առօրյա կյանքում դրանց առավել շատ են դուրս մղում [[անգլերեն]] և [[ֆրանսերեն]] լեզուները։
Օվկիանիայի կղզիներում բնիկների տեղաբաշխվածությունը տարբեր է։ Եթե, օրինակ, [[Հավայան կղզիներ|Հավայան կղզինե]]<nowiki/>րում նրանց բաժինը շատ ցածր է, ապա Նոր Զելանդիայում [[Մաորիներ|մաորի]]<nowiki/>ները կազմում են երկրի բնակչության 15 %։ Պոլինեզացիների բաժինը Միկրոնեզիայում գտնվող [[Հյուսիսային Մարիանյան կղզիներ]]<nowiki/>ում կազմում է մոտ բնակչության մեջ 21,3 %։ [[Պապուա Նոր Գվինեա|Պապուա–Նոր Գվինեա]]<nowiki/>յում բնակչության մեծամասնությունը կազմում են բազմաթիվ պապուասական ժողովուրդներ, չնայած մեծ է նաև տարածաշրջանի մնացած կղզիներից եկվորների թիվը։
Նոր Զելանդիայում և Հավայան կղզիներում բնակչության մեծանասնությունը եվրոպացիներն են, որոնց բաժինը մեծ է նաև [[Նոր Կալեդոնիա|Նոր Կալեդոնիայում]] (34 %) և [[Ֆրանսիական Պոլինեզիա]]<nowiki/>յում (12 %)։ [[Ֆիջի]]<nowiki/>ի կղզիներում բնակչության 38,2 %–ը ներկայացված են հինդ–ֆիջիացիներով՝ հնդիկ պայմանագրային աշխատողների սերունդներով, որոնք կղզիներ են բերվել բրիտանացիների կողմից XIX դարում։
Վերջին ժամանակներում Օվկիանիայի կղզիներում մեծանում է [[Ասիա]]<nowiki/>յից ներգաղթյալների թիվը (առավելապես [[չինացիներ]]<nowiki/>ի և ֆիլիպինցիների)։ Օրինակ, Հյուսիսային Մարիանյան կղզիներում ֆիլիպինցիների բաժինը կազմում է 26,2 %, իսկ չինացիներինը՝ 22,1 %։
Օվկիանիայի կղզիների բնակիչները հիմնականում դավանում են [[Քրիստոնեություն|քրիստոնեության]] [[Բողոքականություն|բողոքական]] կամ [[Կաթոլիկություն|կաթոլիկ]] ուղղություններին։
== Տնտեսություն ==
[[Պատկեր:GlobalWorld FIC Trade Low L.jpg|մինի|350x350px|աջից|Օվկիանիայի տնտեսությունը։ Ներդրումները և տնտեսական համագործակցությունը<ref name="Литвинов" />]]
Օվկիանիայի երկրների մեծ մասն ունեն յուրահատուկ տնտեսություն, որը կապված է մի քանի պատճառների հետ․ բնական հարստությունների սահմանափակությամբ, ապրանքների ձեռքբերման համաշխարհային շուկաներից հեռու լինելով, բարձր որակավորում ունեցող մասնագետների պակասով։ Շատ պետություններ կախված են այլ երկրների ֆինանսական օգնությունից։
Օվկիանիայի երկրների մեծ մասի տնտեսության հիմքը կազմում է [[գյուղատնտեսություն]]<nowiki/>ը ([[կոպրա]]<nowiki/>յի և արմավենու յուղի արտադրությունը) և [[ձկնորսություն]]<nowiki/>ը։ Առավել կարևոր գյուղատնտեսական մշակաբույսերից առանձնացվում են [[կոկոսյան արմավենի]]<nowiki/>ն, [[բանան]]<nowiki/>ը, [[հացի ծառ]]<nowiki/>ը։ . Ունենալով հսկայական զուտ տնտեսական գոտիներ և չունենալով խոշոր ձկնորսական նավատորմ , Օվկիանիայի երկրների մեծ մասը տալիս են ձիրավունքի այլ պետությունների նավերինկան որսի արտոնագրեր (հիմնականում [[Ճապոնիա]]<nowiki/>յի, [[Թայվան]]<nowiki/>ի, [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]–ի), ինչը նշանակալիորեն համալրում է պետական բյուջեն։ Լեռնահանքային արդյունաբերությունը առավել զարգացած է [[Պապուա Նոր Գվինեա|Պապուա–Նոր Գվինեա]]<nowiki/>յում, [[Նաուրու]]<nowiki/>յում, [[Նոր Կալեդոնիա]]<nowiki/>յում, [[Նոր Զելանդիա]]<nowiki/>յում։
Բնակչության զգալի մասը զբաղված է պետական սեկտորում։ Վերջի ժամանակներում միջոցառումներ են իրականացվում տնտեսության [[Տուրիզմ|զբոսաշրջության]] ոլորտը զարգացնելու նպատակով։
«Ռազմավարական կառավարումը Ասիական–Խաղաղօվկիանոսյանտարածաշրջանի օրկնակով» գրքից<ref name="Литвинов" />
Օվկիանիայի կղզային պետությունների տնտեսություններն ունեն իրենց առանձնահատկությունները («Օվկիանիայի տնտեսությունը։ Համաֆինանսավորում և տնտեսական միություններ»)։ Կղզիների օգտակար հանածոները դեռևս քիչ են ուսումնասիրված։ Դեռևս առաջին տեղում է գտնվում տարբեր ռեսուրսների արդյունահանումը (այդ թվում նաև՝ մարգարիտի), գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, տուրիզմը (օրինակ, դայվինգը [[Պալաու]]<nowiki/>յում), ազգային արվեստի պարագաների և կահույքի պատրաստումը։ [[Ֆիջի]] կղզիներում հայտնաբերվել են նավթ և ոսկի։ Ֆոսֆատների արդյունահանումը, հանքային և այլ պարարտանյութերի արտադրությունը իրականացվում է [[Նաուրու]]<nowiki/>յում։ [[Պապուա Նոր Գվինեա|Պապուա–Նոր Գվինեա]]<nowiki/>ն հարուստ է ոսկով, պղնձով, նավթով, արժեքավոր փայտանյութով, իրականացվում է թունաձկան որս, զարգացած է գյուղատնտեսությունը։ Նիկել, մանգան և քրոմ արդյունահանում են [[Նոր Կալեդոնիա]] կղզում։
Արագ զարգանում է ծովային, օվկիանոսային և օդային տրանսպորտը։ Տարածքի դժվար հասանելիությամբ է բացատրվում մեծ թվով օդանավակայանների առկայությունը։ Օվկիանիայի ավիաուղիները սպասարկում են ընկերություններ, որոնք գտնվում են գործընկերային հարաբերությունների մեջ հոլանդական [[KLM]]–ի և ամերիկյան [[Northwest Airlines]]–ի հետ՝ դա {{iw|Pacific Island Aviation}}–նն է (Գուամ) և [[Hawaiian Airlines]] (Northwest Airlines Service Partner)–ը. [[Air Tahiti Nui]]–ը աշխատում է 1996 թվականից։ Ուղևորափոխադրումների զգալի աճ է տեղի ունենում, երբ ծովային ճամփորդական ընկերություններըօվկիանոսային նավերով բացում են իրենց սեզոնը։ Տարածաշրջանի օդանավերի շարքում կան նաև թեթև ուղղաթիռներ և ջրային ինքնաթիռներ, որոնք օպերատորներն օգտագործում են տուրիստական նպատակներով։Օրինակ, Նոր Զելանդիայում {{iw|Great Barrier Airlines}} ընկերությունը նման չվերթներ դեպի կղզիներ իրականացնում է Օկլենդ կղզուց։ Իրականացվում են թռիչներ նաև օդապարիկներով։ Առավել հանրահայտ են Ավստրալիայից դեպի Ֆրանսիական Պոլինեզիայի կղզիներ, Ֆիջիի կղզիներ և Վանուատու իրականացվող չվերթները։ Նկատելի է տեղական չվերթների տոմսերի ոչ մեծ արժեքը և գների բավականին բարձր մակարդակ երկար երթուղիների դեպքում։
Տրանսպորտի զարգացման հետ մեկտեղ բարելավվում է նաև սպասարկման ոլորտը, ավելանում է աշխատատեղերի քանակը։ Կղզիներում կառուցված է աշխարհում լավագույն հյուրանոցային ցանցերը՝ [[Ritz Carlton]], [[Marriott International|Marriott]], [[Four Seasons Hotels and Resorts]], [[Sheraton]], [[Shangri-La Hotels and Resorts|Shangri-La]], {{iw|Sofitel}} և ուրիշներ։ Կոկոսյան կղզիներից խոշորագույի՝ Արևմտյանի վրա է գտնվում օդանավակայանը, որը հանդիսանում է կարևոր կապող օղակ Ավստրալիա–Հարավաֆրիկյան Հանրապետություն մայրուղու վրա։ Բնակչության հիմնական զբաղմունք է հանդիսանում օդանավակայանի սպասարկումը, կոկոսյան արմավենու մշակությունը և կոպրայի արտադրությունը։ Օվկիանիայի երկրները բանկային ծառայություններ են մատուցում, նույնիսկ այնպիսի էկզոտիկ, ինչպիսին մետաղադրամների և կոլեկցիոն դրոշմանիշների վաճառքն է։(Տոնգա, Պիտկերն, Կուկի կղզիներ և ուրիշներ)։ Բացի դրանից, Օվկիանիայի կղզիներին նշանակալի եկամուտ է բերում ծովային և օդային բազաների, աստղադիտարանների, տիեզերակայանների սպասարկումը լողացող Морской старт–ում։
== Մշակույթ ==
[[Պատկեր:Moai Rano raraku.jpg|մինի|200px|աջից|Զատկի կղզու քարե արձանները]]
Օվկիանիայի մշակույթն ունի պարզունակ ոճ, որն էլնրան տալիս է յուրահատկություն։
Գեղարվեստում Պոլինեզիացիների մոտ գլխավոր դերը պատկանում է փայտի փարագրությանը և արձանների պատրաստմանը։Մաորիների մոտ փորագրությունը հասել է բարձր մակարդակի, նրանք զարդարում են նավերը, տների մասերը, փորագրում են աստվածների և նախնիների արձանները, այդպիսի արձան կանգնեցված է յուրաքանչյուր գյուղում։ Զարդարանքի հիմնական տարրը պարույրն է։ Քարե արձաններ մաորիները ստեղծել են Զատկի կղզում և Մարկիզյան կղզիներում։ Առավել կարևոր արհեստներից է նավակների պատրաստումը, քանի որ դրանք թույլ էին տալիս զբաղվել ձկնորսությամբ և ճամփորդել դեպի հեռավոր տարածքներ (դրա հետ կապված պոլինեզիացիների մոտ զարգացել է աստղագիտությունը). Պոլինեզիացիների շրջանում լայն տարածում ունեն դաջվածքները։ Որպես հագուստ ծառայել է տապան, որը պատրաստվում էր թթազգիներին պատկանող ծառի արմատից։ Պոլինեզիայում զարգացած էին առասպելները, լեգենդները, հեքիաթները, երգն ու պարը։ Գիրը, հավանաբար, կար միայն Զատկի կղզում (ռոնգո–ռոնգո), մնացած կղզիներում ժողովրդական բանահուսությունը փոխանցվում էր բանավոր։
Միկրոնեզիացիների մոտ մշակույթի ձևերից առավել տարածված են երգն ու պարը։ Յուրաքանչյուր ցեղ ունի իր լեգենդները։ Կղզեբնակների կենցաղում մեծ տեղ ունեն նավակները։ Կային տարբեր տիպի նավակներ․ դիբենիլ՝ առագաստային, վալաբ՝ մեծ ուրախ նավակ։ Յապ կղզիներում հանդիպում են մեգալիտներ։ Հատում ուշադրության է արժանի Նան–Մադոլը, որը հայտի է որպես ''«միկրոնեզիական Վենետիկ»''։ Դա մի ամբողջ քաղաք է ջրի վրա, Պոնապե կզղու ծովալճակում։ Արհեստական կղզիների վրա կառուցված են քարե շինություններ։
Մելանեզիացիների մոտ բարձր մակարդակի է հատկապես փայտի վրա փորագրությունը։ Ի տարբերություն պոլինեզիացիների, մելանեզիացիները այդքան էլ կապված չէին ծովին, նրանք ավելի շատ ցամաքի բնակիչներ էին։ Հիմնական երաժշտական գործիքը թմբուկն է, կամ տամտամը։ Պապուասների մոտ տարածված է ժողովրդական բանահուսյությունը, երգերը, պարերը, , լեգենդները։ Երգերն ու պարերը շատ պարզունակ են։Երգեցողությունը կոչվում է մուն, մեղեդին շատ թույլ է նվագակցում։ Կարևոր նշանակություն ունի նախնիների և գանգերի պաշտանմունքը։ Պապուասները պատրաստում են կորվարներ՝ նախնիների պատկերները։ Բուգենվիլ
== Տես նաև ==
*[[Կախյալ տարածքներ]]
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ|2}}
== Արտաքին հղումներ ==
* {{dmoz|World/Russian/Страны_и_регионы/Океания/|Океания}}
* [http://igras.ru/index.php?r=43 Институт географии Российской Академии Наук. Информация про Океанию.]
* [http://pubs.usgs.gov/prof/p1386h/contents.html U.S. Geological Survey, U.S.Department of the Interior. Glaciers of Irian Jaya, Indonesia, and New Zealand.]
|