«Մաղավուզ»–ի խմբագրումների տարբերություն
→top
(→top) |
|||
== Մաղավուզը Արցախյան պատերազմում ==
1988 թվականի վերջին Մաղավուզում կազմավորվել են ինքնապաշտպանական խմբեր, 1989 թվականին՝ կամավորական ջոկատ (հրամանատար՝ Գ. Բադալյան)։ 1990 թվականի ամռանը ջոկատը (հրամանատար՝ Վ. Գալստյան) գործել է Մարտակերտի շտաբի ղեկավարությամբ և մասնակցել է Մարտակերտի (Ումուդլու, Ջանյաթաղ, Թալիշ), Շահումյանի (Բուզլուխ, Էրքեջ) շրջանների ազատագրական մարտերին։ 1991 թվականի աշնանից (շուրջ 7 ամիս) պաշտպանել է նորաստեղծ [[Քաջավան]] գյուղը։ Ջոկատը 1992 թվականին Քաջավանից տեղափոխվել է Մադաղիս և մինչև հուլիսի 3-ը «Անկախության բանակի» (հրամանատար՝ [[Լեոնիդ Ազգալդյան]]) կազմում պաշտպանել Հակոբ Կամարի-Մաղավուզ ուղղությամբ դիրքերը, հուլիսի 4-ին տեղափոխվել [[Դրմբոն]]։ Մասնակցել է Մադաղիսի, Մեծշենի, Հակոբ Կամարիի, Սարսանգի հիդրոհանգույցի և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
== Ծանոթագրություններ ==
|