«Աղբյուր Սերոբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 31.
Թուրքական իշխանությունների դատաստանից խուսափելու համար [[1891]] թ. Սերոբին գաղտնի ուղարկում են Պոլիս։ Մի քանի ամիս Պոլսում անցկացնելուց հետո Սերոբը տեղափոխվում է Ռումինիայի Սուլինա քաղաք, ուր բնակություն էին հաստատել Հայաստանի տարբեր շրջաններից տարագրված պանդուխտ հայեր։ Հայրենակիցների օգնությամբ Սուլինայում բացում է մի փոքրիկ սրճարան, որը դառնում է պանդխտության գիրկն ընկած տեղի հայության մշտական հավաքատեղի։ Սերոբի ապագա գործունեության վրա մեծ ազդեցություն է գործում [[Հրայր Դժոխք]]ը, որն այդ օրերին գտնվում էր Սուլինա քաղաքում։ Հրայրի կոչը նոր ուժով է բորբոքում դեռ պատանեկան տարիներին ազատագրական պայքարի գաղափարներին հաղորդակից Սերոբին։
 
[[1893]] թ. վերջին հայրենիք մեկնելու հաստատ վճռականությամբ Սերոբը թողնում է Սուլինան և մեկնում Բաթում, ապա՝ Թիֆլիս։ Թիֆլիսում ծանոթանում է Քրիստափորի և Ռոստոմի հետ, որոնց խորհրդով և օգնությամբ [[1894]] թ. սկզբներին երեք ընկերներովընկերների հետ վերադառնում է հայրենի Ախլաթ։
 
== Պայքարի սկիզբը ==