«Եվրոպական միություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1381.
Եվրոպայի հարավի երկրների մեծ մասում նկատվել է ծնելիության և մահացության բարձր աճի փոխակերպում ցածր ծնելիության և մահացության, թեև այս երևույթը ի հայտ է եկել տասնամյակներ ուշ, քան եվրոպական մյուս զարգացած երկրներում: Ներկայումս Եվրամիության անդամ ոչ մի երկիր չի ապահովում ծնելիության բավարար նակարդակ<ref>{{cite web |title=Todos los países europeos registran niveles insuficientes de natalidad |url=http://www.eldia.es/2009-01-12/sociedad/sociedad1.htm |editorial=El Día |date=21 de septiembre de 2011}}</ref>: Դրանով հանդերձ՝ ծնելիության մակարդակը աճում է վերջին տարիներին, որը ներգաղթի հետ Եվրամիության աճը դարձնում է դրական<ref name=natalidadESP>{{Cite web |title=España en la UE de los 27. Población y territorio |url=http://www.ine.es/ss/Satellite?L=es_ES&c=INEPublicacion_C&cid=1259924856205&p=1254735110672&pagename=ProductosYServicios%2FPYSLayout&param1=PYSDetalleGratuitas |date=31 de marzo de 2013 |author=Instituto Nacional de Estadística}}</ref>:
 
[[Իսպանիա|Իսպանիայում]] ծնելությունը 1960-1990 թվականների միջև նվազել է ավելի քան կիսով չափ՝ հազար բնակչի համար 21,7-ից իջնելով 10,2-ի: ԵՄ ոչ մի այլ երկրում ծնելիության մակարդակն այնքան ցածր չէ, որքան Իսպանիայում, սակայն մյուս կողմից՝ այս երկիրն ընդունում է ներգաղթի ամենամեծ քանակը (2003 թվական)<ref name=natalidadESP />: 1900 թվակաինթվականին Իսպանիայում կյանքի տևողությունը 35 տարի էր, մահացության մակարդակի շարունակական նվազումը այն բարձրացրեց մինչև 62 տարի 1950 թվականին, որը 1985 թվականին հասավ գրեթե 80 տարեկանի կանանց համար և 73 տարեկանի տղամարդկանց համար:
 
Մինչև 2004 թվականի ընդլայնումը Միության բնակչությունը աճում էր տարեկան 0,23%-ով (2,3 յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով)՝ հիմնականում շնորհիվ ներգաղթյալ բնակչության աճի, որի լրացուցիչ հաշվեկշիռը 2000 թվականին կազմել է 735 000 մարդ, մինչդեռ բնակչության բնական աճը նույն տարում եղել է 372 000 մարդ: