«Համազգային թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up using AWB
Կատեգորիաների ավելացում
Տող 1.
{{կատեգորիա չկա}}
'''Համազգային թատրոն''', հիմնադրվել է 1991-ին, Երևանում, [[Սոս Սարգսյան]]ի նախաձեռնությամբ (մինչ 1999՝ հովանավոր՝ Համազգային մշակութային միության [[Հայաստան]]ի վարչություն)։ Բացվել է դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը» պիեսի բեմադրությամբ (1991, ռեժիսոր՝ Ս․ Սարգսյան)։ Բեմադրություններից են նաև՝ Հ․ Հակոբյանի «Լեռնային կակաչներ» (1993), Սայմոնի «Շիկացած սիրեկանն անկողնում» (1994), Մոլիերի «Տարտյուֆ» (1998, երեքն էլ՝ ռեժիսոր Հ․ Գասպարյան), «Մենք» (ըստ Լեռ Կամսարի, 1993, ռեժիսոր Ե․ Ղազանչյան), Վ․ Սարոյանի «Մի գավաթ բարություն» (1994), [[Շեքսպիր]]ի «Լիր արքա» (1996, երկուսն էլ՝ ռեժիսոր՝ Ս․ Սարգսյան), Մրոժեկի «Բաց ծովում», Կ․ Մանիեի «Օսկար» (երկուսն էլ՝ 1995, ռեժիսոր՝ Դ․ Հակոբյան)։ Թատրոնը բեմադրում է նաև մանկական ներկայացումներ (Թումանյանի «Անբան Հուռին» և այլն)։ Տարբեր տարիներ թատրոնում են աշխատել [[ՀՀ]] վաստակավոր արտիստ Մ․ Ղարագյոզյանը, արտիստներ Գ․ Սեդրակյանը, Տ․ Ներսիսյանը, Հ․ Վանյանը, նկարիչ Գ․ Նալչաջյանը և ուրիշներ։ Թատերախմբում են (1999) Հ․ Գասպարյանը (գլխավոր ռեժիսոր 1995-ից), կոմպոզիտոր՝ ՀՀ արվեստների վաստակավոր գործիչ Մ․ Վարդազարյանը, ՀՀ վաստ․ արտիստ Շ․ Ղազարյանը, արտիստներ Գ․ Նովենցը, Կ․ Ջանիբեկյանը, Դ․ Հակոբյանը (նաև ռեժիսոր), Ա․ Մկրտչյանը, Ա․ Էլբակյանը, Կ․ Ջանջուղազյանը, Ա․ Գալստյանը, Ն․ Հայկազյանը, Զ․ Բեկ-Գասպարենցը և ուրիշներ։ Համազգային թատրոնը հյուրախաղերով ելույթ է ունեցել [[Սիրիա]]յում, [[Լիբանան]]ում (1994), [[Իրան]]ում (1997)։
 
==Աղբյուր==
[http://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BC%D5%B8%D5%BF_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%E2%80%A4_%D5%80_%D5%BF%D5%A1%D5%BC%D5%B8%D5%BE_%D5%B0%D5%B8%D5%A4%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8.djvu/34 Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները]
{{ՀՀՀ}}
 
[[Կատեգորիա:Հայկական թատրոն]]
[[Կատեգորիա:Հայկական մշակույթ]]