«Կիմ Չեն Ըն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 16.
Հյուսիսային Կորեան աշխարհի վերջին կոմունիստական պետություններից է: Երկիրը դե ֆակտո «գերագույն առաջնորդ» ունի, որը պետք է զբաղեցնի մի քանի բարձր պաշտոններ կոմունիստական կուսակցությունում ([[Կորեայի բանվորական կուսակցություն]]), բանակում և պետական ուրիշ մարմիններում: Գերագույն առաջնորդի պաշտոնը ժառանգական է: Նախորդ առաջնորդ Կիմ Ջոնգ Իլի ժառանգորդության գործընթացը մոտ քսան տարի տևեց: Այդ ընթացքում նա նախապատրաստվում էր իր հայր [[Կիմ Իր Սեն]]ի կողմից (հավանաբար [[1976]] թվականից մինչև [[1994]] թ.) ու զանազան պաշտոններ ստանձնեց ([[1980]]—[[1997]] թթ.): Իսկ Կիմ Ջոնգ Ունը միայն իր հոր վերջին տարիներին է ընտրվել և ընդամենը 2 տարի տևեց իր նախապատրաստությունը:
 
Նրա հայրը սկզբից [[Կիմ Ջոնդ Նամ]]ին (իր ավագ որդուն) էր նախընտրում որպես ժառանգորդ: Սակայն վերջինը [[2001]] թվականին Ճապոնիայի սահմանապահների կողմից ձերբակալվել է կեղծ անձնագրի պատճառով: Թեև անմիջապեսքիչ անց ազատվել է, Կիմ Ջոնգ Իլը փոխեց իր նախագիծը և հավանաբար իր միջնեկ որդի [[Կիմ Ջոնգ Չուլ]]ին ընտրեց որպես հաջորդ ժառանգորդ: Բայց ըստ Կիմ Ջոնգ Իլի նախկին խոհարար Կենջի Ֆուջիմոտոյի, Կիմ Ջոնգ Չուլը չափազանց «աղջկաբարո» էր համարվում երկիրը ղեկավարելու համար:
 
[[2008]] թ. օգոստոսին ու կրկին նոյեմբերին, ըստ հետախուզական տեղեկությունների, Կիմ Ջոնգ Իլը ուղեղի կաթված է ստացել: Հետագայում պետական տոնակատարություններին ավելի հազվադեպ էր երևում: Ըստ դիվանագիտական աղբյուրների, [[2009]] թվականին Կիմ Ջոնգ Իլը Կիմ Ջոնգ Ունին ներկայացրեց երկրի պետական մարմիններին, որպես հաջորդող: Կիմ Ջոնգ Իլի երրորդ որդին ներկայացվում էր որպես «Ճաճանչավառ Ընկեր» (영명한 동지, ''Յոնգմյոնգհան Տոնջի''):