«Մոնղոլական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 66.
Մյոնգե խանի մահից հետո (1259 թվական) հակառակորդ քուրուլթայ խորհուրդները միաժամանակ ընտրել են տարբեր իրավահաջորդների՝ Արըք Բուգա և [[Խուբիլայ|Խուբլայ խան]] եղբայրներին, ովքեր կռվել են իրար դեմ Թոլուիդի քաղաքացիական պատերազմում (1260-1264 թվականներ) և լուծել են Չինգիզ խանի այլ որդիների ժառանգների հետ մրցակցության հարցը<ref>{{cite web|url=https://www.ucalgary.ca/applied_history/tutor/islam/mongols/goldenHorde.html|title=The Islamic World to 1600: The Golden Horde|year=1998|publisher=University of Calgary|archiveurl=https://web.archive.org/web/20101113102742/http://www.ucalgary.ca/applied_history/tutor/islam/mongols/goldenHorde.html|archivedate=13 November 2010|accessdate=3 December 2010|deadurl=yes}}</ref><ref>Michael Biran. ''Qaidu and the Rise of the Independent Mongol State in Central Asia''. The Curzon Press, 1997, {{ISBN|0-7007-0631-3}}</ref>: Իշխանությունն անցել է Խուբլային, սակայն քաղաքացիական պատերազմը վերսկսվել է, երբ նա փորձել է իր իշխանությունը հաստատել Չաղաթայի և Ուգեդեյի ընտանիքների նկատմամբ:
 
Չինգիզ խանի և Ուգեդեյ խանի կառավարման շրջանում մոնղոլները պարտություններ էին կրում, երբ ոչ շատ հմուտ զորավար էր դառնում զորքերի հրամանատարը: Մոտ 1215-1217 թվականներին Սիբիրյան թումեդները Բորոխուլի գլխավորությամբ պարտության են մատնել մոնղոլական ուժերին, Ջալալ ադ-Դինը պարտության է մատնել Շիգի Քութուղուին Փարվանի ճակատամարտում, իսկ 1230 թվականին Քին դինաստիայից Հեդա և Փուա զորավարները պարտության են մատնել Դոլքոլքուին։ Ամեն անգամ մոնղոլները վերադարձել են կարճ ժամանակ անց ավելի մեծ զորքով և իրենց լավագույն զորավարներով, արդյունքում հաղթանակ են տարել։ 1260 թվականին [[Գալիլեա (Իսրայել)|Գալիլեայում]] տեղի ունեցած Այն Ջալուտի ճակատամարտը միակն էր, որից հետո մոնղոլները անմիջապես չեն վերադարձել՝ պարտության համար վրեժ լուծելու։ Սա պայմանավորված է նրանով, որ Մյոնգե խանը մահացել էր, իսկ Արըք Բուգայի և Խուբլայի միջև սկսել էր Թոլուիդի քաղաքացիական պատերազմը, միևնույն ժամանակ [[Ոսկե հորդա|Ոսկե Հորդայից]] Բերքե խանը հարձակվել էր [[Պարսկաստան|Պարսկաստանում]] [[Հուլավու|ՀուլագուՀուլաղու խանի]] վրա։ Չնայած մոնղոլները Լևանտի վրա բազմիցս են հարձակում գործել և կարճ ժամանակով գրավել են այն, այնուհետև 1299 թվականի Վադի ալ-Խազանդարի ճակատամարտից հետո արշավել են դեպի [[Գազա]], սակայն ստիպված են եղել հեռանալ տարածաշրջանից՝ պայմանավորված աշխարհաքաղաքական մի շարք գործոններով։  
 
1294 թվականին Խուբլայի մահվան ժամանակ Մոնղոլական կայսրությունը մասնատվել է 4 առանձին խաքանությունների կամ կայսրությունների, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր հետաքրքրություններն ու նկրտումները՝
Տող 151.
[[File:Цар Батий на престолі.jpg|thumb|left|[[Բաթու խան|Բաթու խանը]] միավորել է [[Ոսկե հորդա|Ոսկե Հորդան]]։]]
 
Երբ Չինգիզ խանի կրտսեր եղբայր Թեմուգեն սպառնացել է գրավել գահը, Գյույուքը տեղափոխվել է Կարակորում սեփական դիրքերի ամրապնդման համար<ref>The Academy of Russian science and the academy of Mongolian science ''Tataro-Mongols in Europe and Asia''. p. 89.</ref>։ 1246 թվականին Բաթու խանը ի վերջո համաձայնվել է իր եղբայրներին և զորավարներին ուղարկել քուրուլթայ։ Մինչ այդ Գյույուքն արդեն հիվանդ էր և ալկոհոլից կախվածություն ուներ, սակայն դեպի Եվրոպա և Մանջուրիա կատարած նրա արշավանքները մեծ խան դառնալու հարիր կարգավիճակ էին ստեղծել Գյույուքի կերպարի շուրջ։ Գյույուք խանը պատշաճ ձևով և հատուկ արարողությամբ ընտրվել է՝ իբրև նոր խան․ այս միջոցառմանը մասնակցել են ինչպես Մոնղոլիայից, այնպես էլ այլ երկրներից ազնվականներ, օրինակ՝ ներկայացուցիչներ Հռոմից<ref>Weatherford. p. 163.</ref><ref>Man. ''Kublai Khan''. p. 28.</ref>։ [[File:LetterGuyugToInnocence.jpg|thumb|Գյույուք խանը պահանջել է Հռոմի Ինոկենտիոս IV պապի հպատակությունը։ Նամակը գրված է պարսկերեն։|521x521փքս]]Գյույուք խանը քայլեր է կատարել՝ նվազեցնելու կոռուպցիան՝ հայտարարելով, որ շարունակելու է հոր՝ Ուգեդեյի և ոչ թե Թուրաքինեի քաղաքականությունը։ Նա նաև պատժել է վերջինիս համախոհներին՝ բացի կառավարիչ Արգուն աղայից։ Գյույուք խանը փոխարինել է Չաղաթայի խանության խան Կարա Հուլագուին՝Հուլաղուին՝ այս պաշտոնում նշանակելով իր սիրելի զարմիկ Յեսու Մունգեին<ref name="atwood-255">Atwood. p. 255.</ref>։ Նա վերականգնել է իր հոր պաշտոնյաներին իրենց հին պաշտոններում և իրեն շրջապատել ույղուր, նայման և կենտրոնաասիական պաշտոնյաներով, ովքեր օգնել էին իր հորը գրավել Հյուսիսային Չինաստանը։ Գյույուք խանը շարունակել է ռազմական գործողությունները Կորեայում՝ առաջանալով հարավում դեպի Սոն Չինաստան, արևմուտքում` [[Իրաք]]։ Այնուհետև հրամայել է ողջ կայսրությունում մարդահամար կատարել։ Գյույուքը նաև Ռումի սուլթանությունը բաժանել է Իզեդդին Քեյքավուսի և Ռուկն ադ-Դին Քըլըչ Արսլանի միջև՝ չնայած Քեյքավուսը այս որոշման հետ չի համաձայնվել<ref name="atwood-255" />։
 
Գյույուքի ընտրությունը կայսրության ոչ բոլոր մասերում է ողջունվել։ [[Ասսասիններ|Ասսասինները]]՝ մոնղոլական նախկին դաշնակիցները, ովքեր 1221 թվականին իրենց ղեկավար Հասան Ջալալ ուդ-Դինի գլխավորությամբ հպատակություն էին հայտնել Չինգիզ խանին, չեն ընդունել Գյույուքի իշխանությունը։ Դեռ ավելին՝ նա Պարսկաստանում սպանել է մոնղոլ զորավարների։ Գյույուք խանը իր լավագույն ընկերոջ հորը՝ Էլջիղիդեին, նշանակել է Պարսկաստանում զորքերի հրամանատար և նրան հանձնարարել վերջ դնել Ասսասինների մուսուլմանական շարժմանն ու հաղթել [[Աբբասյան խալիֆայություն|Աբբասյաններին]] իսլամական աշխարհի կենտրոնում՝ [[Իրան|Իրանում]] և Իրաքում<ref name="atwood-255" /><ref>D. Bayarsaikhan. ''Ezen khaaniig Ismailiinhan horooson uu'' (Did the Ismailis kill the great khan)</ref><ref>Weatherford. p. 179.</ref>։
Տող 168.
===Մյոնգե խանի գահակալություն (1251–1259 թվականներ)===
 
1251 թվականի հուլիսի 1-ին Մյոնգեի մայրն ու զարմիկ Բերքն հրավիրել են երկրորդ քուրուլթայ, որտեղ հավաքվածները Մյոնգեին հռչակել են Մոնղոլական կայսրության խան։ Սրանով կայսրության ղեկավարի փոփոխություն է տեղի ունեցել՝ իշխանությունը Չինգիզ խանի որդի Ուգեդեյի ժառանգներից փոխանցելով Չինգիզ խանի մյուս որդի Թոլուի ժառանգներին։ Այս որոշումը ընդունվել է Ուգեդեյի և Չաղաթայի շատ քիչ արքայազնների կողմից, օրինակ՝ Մյոնգեի զարմիկ Քադանի և խան Քարա ՀուլագուիՀուլաղուի, սակայն օրինական ժառանգներից Շիրեմունը տարբերակներ է որոնել Մյոնգեին գահընկեց անելու համար<ref name="Morgan. pp. 103">Morgan. ''The Mongols''. pp. 103–04.</ref>։
 
Շիրեմունն իր զորքով շարժվել է խանի քոչվորական պալատ զինված հարձակում գործելու մտադրությամբ, սակայն Մյոնգեի բազեապանը նրան տեղեկացրել էր ծրագրի մասին։ Մյոնգեն հրամայել է հետաքննել տեղի ունեցածը, որը հանգեցրել է ողջ կայսրությունում մի շարք դատավարությունների իրականացմանը։ Մոնղոլական վերնախավի շատ ներկայացուցիչներ մեղադրվել են և մահապատժի ենթարկվել․ նրանց ընդհանուր թիվը 77-300-ի սահմաններում է եղել։ Չինգիզ խանի ժառանգ արքայազնները մահապատժի ենթարկվելու փոխարեն աքսորվել են<ref name="Morgan. pp. 103"/>։
Տող 175.
 
====Վարչական բարեփոխումներ====
Մյոնգե խանը շատ լուրջ մարդ էր, ով հետևում էր իր նախնիների օրենքներին և խուսափում էր [[Հարբեցողություն|հարբեցողությունից]]։ Նա շատ հանդուրժող էր օտար կրոնների և արվեստի ոճերի նկատմամբ, որի արդյունքում թույլ էր տալիս մոնղոլական մայրաքաղաքում կառուցել օտար առևտրականների թաղամասեր, բուդդիստական վանքեր, [[Մզկիթ|մզկիթներ]] և [[Եկեղեցի|քրիստոնեական եկեղեցիներ]]։ Շինարարական նախագծերի իրականացման արդյունքում Կարակորումը զարդարվել է չինական, եվրոպական և պարսկական ճարտարապետական նմուշներով։ Հայտնի օրինակներից է ծառը, որը հատուկ խողովակների միջոցով տարբեր խմիչքներ էր բաժանում։ Այս ծառը, որի գագաթին հաղթական հրեշտակ էր կանգնած, պատրաստված էր պարսիկ ոսկերչի կողմից<ref>{{cite journal|author=Guzman, Gregory G.|date=Spring 2010|title=European Captives and Craftsmen Among the Mongols, 1231–1255|journal=The Historian (journal)|volume=72|issue=1|pages=122–50|doi=10.1111/j.1540-6563.2009.00259.x}}</ref>։ [[File:Hulagu Khan.jpg|thumb|left|alt=Stylized line drawing of Hulagu, seated and drinking from a bowl|[[Հուլավու|ՀուլագուՀուլաղու]]՝ Չինգիզ խանի թոռը և [[Իլխանություն|Իլխանության]] հիմնադիրը։ Պատկեր պարսկական միջնադարյան ձեռագրից]]
 
Չնայած Մյոնգեն ուներ հզոր չինական կոնտինգենտ՝ մեծապես հենվում էր մուսուլման և մոնղոլ վարչական պաշտոնյաների վրա, ուստի նա նախաձեռնել է մի շարք տնտեսական բարեփոխումներ, որոնց նպատակն էր կառավարության ծախսերը դարձնել առավել կանխատեսելի։ Նրա արքունիքը սահմանափակել է կառավարության ծախսերը և արգելել ազնվականներին և զորքին ձեռք տալ քաղաքացիներին կամ [[Էդիկտ|էդիկտներ]] արձակել առանց թույլտվության։ Նա սահմանել է կոնկրետ հարկաչափ, որը հավաքվում էր կայսերական գործակալների կողմից և ուղղվում էր այն համակարգերին, որոնք դրա կարիքը ունեին<ref name="Allsen. p. 280">Allsen. ''Mongol Imperialism''. p. 280.</ref>։ Նրա արքունիքը նաև փորձ է կատարել թեթևացնել հարկային բեռը՝ նվազեցնելով հարկաչափը։ Նա նաև կենտրոնացրել է դրամական հարաբերությունների նկատմամբ վերահսկողությունը և ուժեղացրել փոստային փոխանցումների նկատմամբ վերահսկողությունը։ 1252 թվականին Մյոնխե խանի հրամանով կայսրության տարածքում կատարվել է մարդահամար, որը տևել է մի քանի տարի և չի ավարտվել մինչև 1258 թվականին հյուսիսարևմուտքում [[Մեծ Նովգորոդ|Նովգորոդի]] հաշվառումը<ref name="Allsen. p. 280" />։
 
Իր իշխանությունը ամրապնդելու համար Մյոնգե իր եղբայրներ ՀուլագուինՀուլաղուին և [[Խուբիլայ|Խուբլային]] նշանակել է Պարսկաստանի և մոնղոլական տիրապետության տակ գտնվող Չինաստանի ղեկավարներ։ Կայսրության հարավային շրջաններում շարունակել է իր նախորդների սկսած պայքարն ընդդեմ Սոն դինաստիայի։ Սոն դինաստիային հանկարածակիի բերելու համար Մյոնգեն մոնղոլական զորքերի մի մասը իր եղբայր Խուբլայի գլխավորությամբ ուղարկել է [[Յուննան]], մի մասը իր հորեղբայր Իյեկուի գլխավորությամբ ուղարկել է՝ ենթարկեցնելու Կորեան և ճնշում գործադրելու Սոն դինաստիայի վրա նաև այդ ուղղությունից<ref name="atwood-255" />։
 
1253 թվականին Խուբլայը գրավել է Դալի թագավորությունը այն բանից հետո, երբ Դալիի թագավոր Դուան Սինգզին անցել է մոնղոլների կողմը և օգնել Յուննանի մնացած մասի գրավմանը։ Մյոնգեի զորավարներից Քորիդային կայունացրել է Տիբեթի նկատմամբ վերահսկողությունը՝ ստիպելով գլխավոր վանքերին ենթարկվել մոնղոլական իշխանությանը։ Սուբութայի որդի Ուրյանխադայը ստիպել է Յուննանի հարևան բնակիչներին ենթարկվել մոնղոլներին, այնուհետև 1257 թվականին պարտության է մատնել հյուսիսային [[Վիետնամ|Վիետնամում]] Տրան դինաստիային, սակայն 1258 թվականին ստիպված է եղել հեռանալ այդ տարածքներից<ref name="atwood-255" />։ 1284 թվականին և 1287 թվականին Մոնղոլական կայսրությունը փորձել է կրկին գրավել Վիետնամը, սակայն երկու անգամ էլ պարտություն է կրել։
Տող 185.
{{See also|Բաղդադի ճակատամարտ (1258)}}
 
Կայսրության ֆինանսական վիճակը կայունացնելուց հետո Մյոնգեն ևս մեկ անգամ ստանձնել է սահմանների ընդարձակման գործը։ 1253 և 1258 թվականին Կարակորումում տեղի ունեցած քուրուլթայում նա հաստատել է [[Միջին Արևելք|Միջին Արևելքի]] և հարավային Չինաստանի նվաճումները։ Մյոնգեն ՀուլագուինՀուլաղուին նշանակել է Պարսկաստանում ռազմական և քաղաքացիական հարցերով պատասխանատու, ապա չաղաթայներին և ջուջիներին ուղարկել է՝ միանալու ՀուլագուիՀուլաղուի բանակին<ref name="Morgan. The Mongols. p. 1292">Morgan. ''The Mongols''. p. 129.</ref>։
[[Պատկեր:DiezAlbumsFallOfBaghdad.jpg|մինի|Բաղդադի նվաճումը մոնղոլների կողմից]]
[[Ղազվին|Ղազվինի]] մուսուլմանները դատապարտել են Նիզարի [[Իսմայիլականություն|իսմայիլականների]] ([[Շիա իսլամ|շիական]] ուղղություն) սպառնալիքը։ Մինչև 1256 թվականին ՀուլագուիՀուլաղուի առաջխաղացումը մոնղոլ նայման հրամանատար [[Կիտբուկա|Կիտբուկան]] 1253 թվականին հարձակումներ է կատարել մի շարք իսմայիլական ամրոցների վրա։ 1257 թվականին Իսմայիլական ղեկավար Ռուք ադ-Դին Հյուր շահը հանձնվել է և գլխատվել։ Պարսկաստանում իսմայիլական բոլոր ամրությունները բացի Գիրդկուհից, որը դիմադրել է մինրև 1271 թվականը, ոչնչացվել են [[Հուլավու|ՀուլագուիՀուլաղուի]] զորքերի կողմից 1257 թվականին։
 
Իսլամական աշխարհի կենտրոնն այդ ժամանակ [[Բաղդադ|Բաղդադն]] էր, որը 500 տարի շարունակ պահպանել էր իր հզորությունը, սակայն ներքին երկպառակություններից շատ էր տուժել։ Այն ժամանակ, երբ խալիֆ ալ-Մուսթասիմը հրաժարվել է ենթարկվել մոնղոլներին, 1258 թվականին մոնղոլները պաշարել և գրավել են Բաղդադը՝ սարսափելի ավերածություններ գործելով։ Այս դեպքերը իսլամական պատմության մեջ ամենաաղետալի դեպքերից են և հաճախ համեմատվում են Քաաբայի կամ Մեքքայի գրավման հետ։ Աբբասյան խալիֆայության ոչնչացումից հետո ՀուլագուիՀուլաղուի ճանապարհը դեպի Սիրիա և տարածաշրջանի այլ մուսուլմանական պետություններ բաց էր<ref name="Morgan. pp. 132">Morgan. ''The Mongols''. pp. 132–35.</ref>։
 
[[File:Bagdad1258.jpg|thumb|left|alt=Colorful medieval depiction of a siege, showing the city of Baghdad surrounded by walls, and the Mongol army outside|Բաղդադի անկումը, 1258 թվական]]
 
Նրա բանակը շարժվել է դեպի Սիրիա, որը գտնվում էր [[Այյուբյան սուլթանություն|Այյուբյանների]] իշխանության տակ, ճանապարհին գրավելով մի շարք փոքր պետություններ։ Այյուբյանների սուլթան Ան-Նասիր Յուսուֆը հրաժարվել է անձամբ ներկայանալ Հուլագուին՝Հուլաղուին՝ չնայած երկու տասնամյակ առաջ ընդունել էր մոնղոլական գերիշխանությունը։ Երբ ՀուլագունՀուլաղուն շարժվել է դեպի արևմուտք, [[Կիլիկիա|Կիլիկիայի]] [[Հայեր|հայերը]], [[Իկոնիայի սուլթանություն|Ռումի]] [[Սելջուկներ|սելջուկները]] և [[Անտիոքի դքսություն|Անտիոքի]] ու [[Տրիպոլիի կոմսություն|Տրիպոլիի]] քրիստոնեական թագավորությունները ընդունել են մոնղոլների իշխանությունը՝ միանալով նրանց մուսուլմանների դեմ հարձակման ժամանակ։ Որոշ քաղաքներ հանձնվել են առանց դիմադրության, սակայն որոշներն էլ, օրինակ՝ Մայաքարիքինը, պայքարել են․ նրանց բնակչությունը մորթվել է, իսկ քաղաքները վերածվել են ավերակների կույտի<ref name="Morgan. pp. 132" />։
 
====Մյոնգե խանի մահ (1259 թվական)====
[[File:Mongol Empire (greatest extent).svg|thumb|alt=Map of Asia|Մյոնխե խանի մահից հետո Մոնղոլական կայսրության չափերը (1251–1259 թվականներ)։]]
 
Այդ ընթացքում կայսրության հյուսիսարևելյան շրջանում Բաթու խանի հաջորդ և կրտսեր եղբայր Բերքեն պատժիչ զորքեր է ուղարկել [[Ուկրաինա]], [[Բելառուս]], [[Լիտվա]] և [[Լեհաստան]]։ Մոնղոլական կայսրության հյուսիսարևմտյան և հարավարևմտյան հատվածների միջև տարաձայնություններ էին սկսել, քանի որ Բաթու խանը կասկածներ ուներ, թե ՀուլագուիՀուլաղուի կողմից Արևմտյան Ասիայի գրավման արդյունքում իր գերակայությունը տարածաշրջանում կնվազի<ref>Morgan. ''The Mongols''. pp. 127–28.</ref>։
 
Կայսրության հարավային շրջանում Մյոնգե խանն անձամբ է առաջնորդել իր զորքին՝ ավարտին հասցնելու Չինաստանի վերջնական գրավումը։ Ռազմական արշավանքները հիմնականում հաջողությամբ են ավարտվել՝ չնայած երկարաձգվել են։ Արդյունքում զորքերը չեն շարժվել հյուսիս, ինչպես ընդունված էր այն դեպքերում, երբ եղանակը շատ տաք էր լինում։ Սրա հետևանքով հիվանդություններ և արյունոտ [[Համաճարակ|համաճարակներ]] են տարածվել մոնղոլական զորքի շրջանում, որի պատճառով 1259 թվականի օգոստոսի 11-ին մահացել է Մյոնգե խանը։ Վերջինիս մահը մոնղոլական պատմության մեջ մի նոր էջ բացեց, քանի որ անհրաժեշտ էր ևս մեկ անգամ մեծ խան ընտրել։ Ողջ կայսրությունով մեկ սփռված մոնղոլական զորքերը վերադարձել են իրենց արշավանքներից, որպեսզի մասնակցեն նոր քուրուլթային<ref>Lane. p. 9.</ref>։
Տող 206.
[[File:DiezAlbumsArmedRiders II.jpg|thumb|Մոնղոլները պատերազմի ժամանակ]]
 
Մյոնգեի եղբայր ՀուլագունՀուլաղուն դադարեցրել է իր հաջողություններով լեցուն արշավանքը դեպի Սիրիա՝ դուրս բերելով իր զորքերի մեծ մասին [[Մուղանի դաշտավայր]] և շատ քիչ զորք թողնելով զորավար [[Կիտբուկա|Կիտբուկայի]] հրամանատարության տակ։ Տարածաշրջանի քրիստոնյա խաչակիրները և մուսուլման մամլուքները, ովքեր հասկացել էին, որ մոնղոլները իրենց գլխավոր թշնամին են, օգտվելով մոնղոլական զորքի դիրքերի թուլացումից՝ ժամանակավորապես դադարեցրել են միմյանց նկատմամբ ռազմական գործողությունները<ref name="Morgan. The Mongols. p. 138">Morgan. ''The Mongols''. p. 138.</ref>։
 
1260 թվականին [[Եգիպտոս|Եգիպտոսից]] եկող [[Մամլուքներ|մամլուքները]], որոնց թույլ էր տրվել վրան խփել [[Աքքա]] քրիստոնեական ամրության մոտ և համալրել պաշարները, Կիտբուկայի ուժերին հանդիպել են [[Գալիլեա (Իսրայել)|Գալիլեայի]] հյուսիսում՝ սկսելով Այն Ջալուտի ճակատամարտը։ Այս ճակատամարտում մոնղոլները պարտության են մատնվել, իսկ Կիտբուկան մահապատժի է ենթարկվել։ Այս առանցքային ճակատամարտով որոշվել է Միջին Արևելքի ճակատագիրը՝ սահմանափակելով մոնղոլական հետագա ոտնձգությունները տարածաշրջանում։ Այս ամենից հետո մոնղոլներն այլևս չեն կարողացել Սիրիայից այն կողմ ռազմական լուրջ առաջխաղացում ունենալ<ref name="Morgan. The Mongols. p. 138" />։
 
Կայսրության մեկ այլ մասում ՀուլագուիՀուլաղուի և Մյոնգեի մյուս եղբայր [[Խուբիլայ|Խուբլայ խանը]] Չինաստանի [[Հուայհե|Հուայհե գետի]] մոտ գտնվելիս տեղեկացել է մեծ խանի մահվան մասին։ Կայսրության մայրաքաղաք վերադառնալու փոխարեն նա շարունակել է իր առաջխաղացումը դեպի [[Յանցզի|Յանցզի գետի]] մոտակայքում Ուչանի շրջան։ Նրանց կրտսեր եղբայր Արըքբուգեն, օգտվելով Խուբլայի և ՀուլագուիՀուլաղուի բացակայությունից, օգտագործել է իր դիրքը մայրաքաղաքում և ինքն իրեն հռչակել մեծ խան՝ նախապես ստանալով նաև Կարակորումում հրավիրված քուրուլթայում ընտանիքի բոլոր անդամների հավանությունը։ Սակայն երբ Խուբլայը տեղեկացել է սրա մասին, նա Քայփինում հրավիրել է մեկ այլ քուրուլթայ․ Հյուսիսային Չինաստանի և [[Մանջուրիա|Մանջուրիայի]] գրեթե բոլոր ավագ արքայազնները և նոյոնները պաշտպանել են Խուբլայի թեկնածությունը Արըքբուգեի փոխարեն<ref name="Morgan. p. 104" />։
 
====Մոնղոլական քաղաքացիական պատերազմ====
Տող 217.
Խուբլայ խանի և նրա եղբայր Արըքբուգե միջև պայքար է սկսվել, որի մեջ ընդգրկվել են նաև Մյոնեխե խանի նախկին վարչակարգին հավատարիմ ուժերը։ Խուբլայի զորքը կարողացել է կարճ ժամանակում ոչնչացնել Արըքբուգեի համախոհներին և Մոնղոլիայի հարավում գերիշխանությունն իր ձեռքը վերցնել։ Հետագա մրցակցությունն ու պայքարը արդեն կապված էին մյուս զարմիկների՝ Չաղաթայների հետ<ref name="Wassaf p. 12">Wassaf. p. 12.</ref><ref name="Jackson. p. 109">Jackson. ''Mongols and the West''. p. 109.</ref><ref name="Barthold. Turkestan. p. 488">Barthold. ''Turkestan''. p. 488.</ref>։ Խուբլայ խանը չաղաթայներից իրեն հավատարիմ արքայազն Աբիշկային ուղարկել է վերահսկողություն հաստատելու Չաղաթայների թագավորության նկատմամբ։ Սակայն Արըքբուգեն բռնել և մահապատժի է ենթարկել Աբիշկային՝ նրա փոխարեն թագադրելով իրեն հավատարիմ մարդկանցից Ալգուին։ Խուբլայ խանի նոր վարչակարգը փակել է Մոնղոլիայում այն ճանապարհները, որոնցով Արըքբուգեին ուտելիք էր մատակարարվում՝ այսպիսով պատճառ դառնալով սովի տարածմանը։ Կարակորումը անմիջապես անցել է Խուբլայ խանին, սակայն Արըքբուգեն ապստամբել է և 1261 թվականին վերագրավել մայրաքաղաքը<ref name="Wassaf p. 12" /><ref name="Jackson. p. 109" /><ref name="Barthold. Turkestan. p. 488" />։
 
Իլխանության հարավարևմուտքում ՀուլագունՀուլաղուն հավատարիմ էր Խուբլայ խանին, սակայն 1262 թվականից բախումների մեջ էր իրենց զարմիկ Բերքեի՝ Ոսկե Հորդայի ղեկավարի հետ։ ՀուլագուինՀուլաղուին ծառայող ջուջի արքայազներից մեկի կասկածելի մահը, ռազմական ավարի անհավասար բաշխումը և մուսուլմանների նկատմամբ ՀուլագուիՀուլաղուի կողմից իրականացրած ջարդերը հանգեցրել են Բերքեի զայրույթին, ով սկսել է աջակցություն ցույց տալ 1259-1260 թվականներին ՀուլագուիՀուլաղուի դեմ Վրացական թագավորության կազմակերպած ապստամբությանը<ref>L. N.Gumilev, A. Kruchki. ''Black legend''</ref>։ Ստեղծված իրավիճակում Բերքեն դաշինք է կնքել եգիպտական մամլուքների հետ ըննդեմ ՀուլագուիՀուլաղուի և աջակցել է Խուբլայ խանի հակառակորդ Արըքբուգեին<ref name="barthold">Barthold. ''Turkestan Down to the Mongol Invasion''. p. 446.</ref>։
 
1264 թվականի փետրվարի 8-ին ՀուլագուՀուլաղու խանը մահացել է։ Առիթից օգտվելով՝ Բերքեն փորձել է հարձակվել և գրավել ՀուլագուիՀուլաղուի թագավորությունը, սակայն ճանապարհին մահացել է, իսկ մի քանի ամիս անց մահացել է նաև Չաղաթայի խանության խան Ալգուն։ Խուբլայ խանը ՀուլագուիՀուլաղուի [[Աբաղա (իշխան)|Աբաղա]] որդուն ճանաչել է նոր իլխան և Բաթուի թոռ Մյոնգե Թեմուրին նշանակել է Ոսկե Հորդայի ղեկավար։ Աբաղան օտարերկրյա դաշնակիցներ էր որոնում, մասնավորապես փորձ է կատարել ստեղծել ֆրանկո-մոնղոլական դաշինք ընդդեմ Եգիպտոսի մամլուքների<ref>Prawdin. ''Mongol Empire and Its Legacy''. p. 302.</ref>։ 1264 թվականի օգոստոսի 21-ին Արըքբուգեն Շանդուում հանձնվել է Խուբլայ խանին<ref>Weatherford. p. 120.</ref>։
 
==== Խուբլայ խանի արշավանքներ (1264–1294 թվականներ) ====
Տող 235.
 
===Մոնղոլական կայսրության մասնատում===
1200-ական թվականների վերջին Մոնղոլական կայսրությունում տեղի են ունեցել լուրջ փոփոխություններ։ Խուբլայ խանը, ով գրավել էր ամբողջ Չինաստանը և հիմք դրել Յուան դինաստիային, մահացել է 1294 թվականին։ Նրան հաջորդել է թոռը՝ Թեմուր խանը, ով շարունակել է Խուբլայ խանի վարած քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ Թոլուների քաղաքացիական պատերազմը, Բերքե-ՀուլագուիՀուլաղուի պատերազմը և դրան հաջորդած Խայդու-Խուբլայի պատերազմը թուլացրել էր ոչ միայն Մոնղոլական կայսրության ողջ տարածքում, այլև ինքնավար խանություններում, Յուան դինաստիայի շրջանում, արևմտյան երեք խանություններում՝ Ոսկե Հորդա, Չաղաթայի խանություն և Իլխանություն, մեծ խանի հեղինակությունը։ Միայն Իլխանությունն էր հավատարիմ մնացել Յուան դինաստիային, սակայն այստեղ էլ իշխանության համար պայքար էր ընթանում՝ պայմանավորված կայսրության հարավարևմտյան շրջաններում իսլամական խմբակցությունների հետ հակամարտությամբ<ref name="ReferenceA">Prawdin.{{Page needed|date=February 2012}}</ref>։ [[File:Funérailles de Tchaghataï.jpeg|thumb|Չաղաթայ խանի թաղումը։]]
 
Խայդուի մահից հետո Չաղաթայներից Դուվան խաղաղության հաստատման առաջարկով է հանդես եկել և համոզել է Ուգեդեյներին ենթարկվել Թեմուր խանին<ref>d.Ohson. ''History of the Mongols. p. II''. p. 355.</ref><ref>Sh.Tseyen-Oidov. ''Genghis bogdoos Ligden khutagt khurtel (khaad)''. p. 81.</ref>։ 1304 թվականին բոլոր խանությունները հաստատել են խաղաղության պայմանագիրը և ընդունել Թեմուր խանի գերիշխանությունը<ref>Vernadsky – ''The Mongols and Russia''. p. 74.</ref><ref>Oljeitu's letter to Philipp the Fair</ref><ref>J. J. Saunders ''The History of the Mongol conquests''</ref><ref>Howorth. p. 145.</ref>։ Սրանով, փաստորեն, Յուան դինաստիան կարողացել է իր անվանական գերիշխանությունը հաստատել արևմտյան խանությունների նկատմամբ, որը տևել է մի քանի տասնամյակ։ Սակայն այս անվանական գերիշխանությունը թույլ հիմքեր ուներ, արդյունքում 4 խանությունները սկսել են զարգանալ իրարից առանձին և ձևավորվել են իբրև անկախ պետություններ։