«Մատյաշ Հունյադի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
{{Տեղեկաքարտ Միապետ}}
'''Մատյաշ I Կորվին''' (հայտնի է նաև որպես Մատյաշ Հունյադի, [[1443]] թ. [[փետրվարի 23]], Կոլոժվար (Կլուժ–Նապոկա), Տրանսիլվանիա - [[1490]] թ. [[ապրիլի 6]], [[Վիեննա]], [[Ավստրիա]]{{ԱԾ}}), [[Հունգարիա]]յի թագավոր ([[1458]] թ. [[հունվարի 24]]-ից -1490 թթ.) Հունյադի տոհմից։ [[Յանոշ Հունյադի]]ի որդին։ Նրա օրոք միջնադարյան Հունգարական թագավորությունը հասել է իր հզորության գագաթնակետին։ Ֆեոդալական քաոսի տասնամյակներից հետո ամրապնդել է հունգարական պետականությունը և թագավորական իշխանությունը բազմաշերտ բարեփոխումների անցկացման միջոցով։ [[Վերածնունդ|Վերածննդի]] գաղափարներից ազդված Կենտրոնական և Արևելյան [[Եվրոպա]]յի առաջին տիրակալը, հովանավորել է նկարիչներին և ճարտարապետներին։ Վարել է պատերազմներ Ավստրիայի և Օսմանյան Թուրքիայի դեմ, որոնց ընթացքում նրան անգամ հաջողվել է գրավել Վիեննան։
 
«Կորվին» (թարգմանաբար նշանակում է «ագռավ») մականունը ստացել է այն բանի համար, որ նրա զինանշանի վրա պատկերված է եղել նույնանուն թռչունը։ Հունգարերն նրա անունը գրվում է որպես Hunyadi Mátyás կամ Mátyás király («Մատյաշ թագավոր»), լատիներեն՝ Matthias Corvinus, սլովակերեն՝ Matej Korvín, չեխերեն՝ Matyáš Korvín, ռումիներեն՝ Matei Corvin, սերբոխորվաթերեն՝ Matija Korvin։