«Դիանա Համբարձումյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 42.
 
Համբարձումյանը 20 գրքի հեղինակ է: Պատմվածքները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով. անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն, վրացերեն, պարսկերեն, ռումիներեն, արաբերեն, կորեերեն, ուկրաիներեն, խորվաթերեն: Գեղարվեստական երկերն ու գրական թարգմանությունները տպագրվել են Հայաստանում և արտասահմանում։
1990 թվականին [[ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ|ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ]]ում պաշտպանել է «Շելլին հայ գրական-հասարակական մտքի գնահատությամբ» ատենախոսությունը և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան, 1999 թվականին ստանձնել է դոցենտի պաշտոն, 2004 թվականին ստացել է դոցենտի կոչում, 2007 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է «Գեղարվեստական ստեղծագործությունը և նրա թարգմանությունը որպես բանասիրական համալիր քննության առարկա» ատենախոսությունը և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան, 2007 թվականին ստանձնել է պրոֆեսորի պաշտոն, 2009 թվականին ստացել է լեզվաբանության պրոֆեսորի կոչում։ 2018 թվականի ապրիլի 3-ից ընդգրկված է ԵրՊԼՀ գիտական խորհրդի կազմում, 2018 թվականի նոյեմբերի 30-ից ԵրՊԼՀ-ի «Բանբեր» գիտական ամսագրի խմբագրակազմի անդամ է։ Բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է։ Զեկուցումներով հանդես է եկել մի շարք հանրապետական, միջազգային գիտաժողովներում և համաժողովներում, հայերեն, ռուսերեն ու անգլերեն գիտական հոդվածները հրապարակվել են հայասատանյան և արտասահմանյան միջազգային գիտական ամսագրերում։
Տարիներ շարունակ նախագահել է Արցախի պետական համալսարանի ավարտական պետական քննությունների՝ օտար լեզուների հանձնաժողովը, անգլերենի ասպիրանտական մինիմումների հանձնաժողովը, ԵրՊԼՀ-ի և «Գլաձոր» համալսարանի անգլերենի ասպիրանտական մինիմումների հանձնաժողովը, եղել է ԵրՊԼՀ-ում գործող բուհի 059 մասնագիտական խորհրդի անդամ, գրախոսել է բազմաթիվ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ, ղեկավարել է բակալավրական, մագիստրոսական և թեկնածուական ատենախոսություններ։ Կազմել և խմբագրել է ԵրՊԼՀ-ում հրատարակվող «Մունետիկ» բազմալեզու գրական-թարգմանական ուսանողական ալմանախը։ Տարիներ շարունակ ղեկավարել է ԵրՊԼՀ-ի «Թարգմանչական գործ» բաժնի ուսանողների արտադրական պրակտիկան՝ նախաձեռնելով համագործակցություն ԵրՊԼՀ-ի և ՀՀ մշակույթի, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների, Սահմանադրական դատարանի միջև<ref>[https://avproduction.am/?ln=am&page=person&id=2071 Դիանա Համբարձումյանի կենսագրությունը avproduction կայքում]</ref>։