«Քարվաճառի ազատագրում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 13.
== Նախապատրաստական ռազմական գործողություններ ==
 
Քարվաճառն իր դիրքով չափազանց կարևոր էր: Քարվաճառից էր հրետանակոծվում Մարտակերտը, Քարվաճառում տեղակայված թշնամու զինուժը մեծ վտանգ էր ԺահումյանիՇահումյանի պարտիզանական ջոկատների համար համալրում հասցնող ինքնաթիռներին: Քարվաճառի ազատագրումը մեկ ուղղությամբ իրականացնել հնարավոր չէր. այն իրագործվեց երեք ուղղություններով միաժամանակյա հարձակմամբ: Վարդենիսի ուղղությամբ կրակակետերի հրետանային հետախուզությունն իրականացվեց հունվարին. պատրաստվեցին քսանից ավելի խոշոր կրակակետերի ու հենակետերի վերաբերյալ բոլոր տվյալները: Իսկ մարտին սկսվեց հրետանու՝ հիմնականում ԲՄ-21, Դ-20, Դ-30 և ինքնագնաց հրետանային կայանքների կրակադիրքերի զբաղեցումն ու նախապատրաստումը երեք՝ Զոդի, Ազիզլուի ու Զարքենդի ուղղություններով: Նախապատրաստական գործողություններն այս ուղղություններով ղեկավարում էին այսօր գնդապետներ Ալբերտ Մկրտչյանը, Վոլոդյա Մխիթարյանը եւ գեներալ-մայոր Մարտին Կարապետյանը, իսկ ողջ հրետանու գործողությունը համակարգում էր հրետանու վարչության շտաբի պետ գնդապետ Լևոն Միքայելյանը: Նախապատրաստական աշխատանքներ իրականացվել էին նաև Մարտակերտի ուղղությամբ, քանի որ այս կողմից ևս հարձակում էր պլանավորվում: Նախօրեին պաշտպանության բանակի շտաբը տեղափոխվեց Դրմբոն: Հրետանու մի մասն ուղարկվեց Քարվաճառի ճակատ, իսկ մյուս մասը մնաց պաշտպանելու Մարտակերտի թիկունքն ու հատկապես՝ դեպի Դրմբոն եւ Կուսապատ ձգվող ճանապարհը, որպեսզի թշնամին չկարողանար անցնել Քարվաճառը գրոհող ինքնապաշտպանության ուժերի թիկունք<ref>[http://www.hayzinvor.am/3158.html Քարվաճառի ազատագրումը]</ref>:
Նախապատրաստական աշխատանքներ իրականացվել էին նաև Մարտակերտի ուղղությամբ, քանի որ այս կողմից ևս հարձակում էր պլանավորվում: Նախօրեին պաշտպանության բանակի շտաբը տեղափոխվեց Դրմբոն: Հրետանու մի մասն ուղարկվեց Քարվաճառի ճակատ, իսկ մյուս մասը մնաց պաշտպանելու Մարտակերտի թիկունքն ու հատկապես՝ դեպի Դրմբոն եւ Կուսապատ ձգվող ճանապարհը, որպեսզի թշնամին չկարողանար անցնել Քարվաճառը գրոհող ինքնապաշտպանության ուժերի թիկունք<ref>[http://www.hayzinvor.am/3158.html Քարվաճառի ազատագրումը]</ref>:
 
== Քարվաճառի ազատագրում ==
1993 թվականի մարտի վերջին իրավիճակը կտրուկ սրվել է հյուսիսարևմտյան ռազմաճակատում։ [[Ադրբեջանական բանակ]]ի հրամանատարությունը հյուսիսարևելյան մարտագծում ղարաբաղյան ուժերի ուշադրությունը շեղելու նպատակով [[Քարվաճառ]]ում տեղակայված խմբավորումներին առաջադրանք է տվել թիկունքից հարվածել [[Մարտակերտ]]ի շրջանում տեղաբաշխված ղարաբաղյան ուժերին։ Դա ստիպել է [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակ|Պաշտպանության բանակ]]ի (ՊԲ) հրամանատարությանը առժամանակ հետաձգել «[[Պուշկենյալ]]» բարձունքի գրոհը և հոգալ Լեռնային Ղարաբաղի հյուսիսարևմտյան դարպասների պաշտպանության մասին։ Կարճ ժամանակում ավարտելով զինուժի և տեխնիկական միջոցների վերախմբավորումը՝ ռազմաճակատի հյուսիսարևմտյան հատվածում ստեղծվել է պաշտպանական ուժեղ պատնեշ, որն ի չիք է դարձրել ադրբեջանական զինուժի [[Մարտակերտի շրջան]]ում խորանալու բոլոր փորձերը։ [[Մարտի 27]]-ին ՊԲ ստորաբաժանումները, նախօրոք կանխարգելիչ հետախուզությամբ ուղեկցվող մի շարք հարվածներից հետո, 3 տարբեր ուղղություններով սկսել են Քարվաճառի ռազմական հենակետի ոչնչացման գործողությունը։ Հանկարծահաս հարվածներով ղարաբաղյան ուժերին հաջողվել է նույն օրն ազատագրել թշնամու զավթած [[Աղդաբան]], [[Չարեքտար]], [[Նարեշտար]], [[Թազաքենդ]] բնակավայրերը և հասնել Լեռնայիննախկին Ղարաբաղի Հանրապետության պետականԼՂԻՄ-ի սահմանին։ Նպատակ ունենալով ոչնչացնել հակառակորդի կրակակետերը և միաժամանակ ընդլայնել ու վնասազերծել կենսական կարևոր նշանակություն ունեցող [[Լաչինի միջանցք]]ը` ՊԲ զինուժը մարտի 29-ին մտել է Քարվաճառի շրջանի [[Ենիքենդ]] և [[Աղաջաքենդ|Աղջաքենդ]] գյուղերը։ Մարտի 30-ին ոչնչացվել են հակառակորդի կրակակետերը [[Բաղրլու]], [[Քեչիլիղայա]], [[Չորման]] գյուղերում, որտեղից ամիսներ շարունակ պարբերաբար հրետակոծության են ենթարկվել Մարտակերտի շրջանի արևմտյան տարածքները։ Ապրիլի 2-ին հայկական զինուժը ազատագրել է Քարվաճառը [[Գանձակ]]ին կապող խաչմերուկը։ Շրջափակման մեջ է հայտնվել ադրբեջանական բանակի քելբաջարյան խմբավորումը։ Վերջիններիս օգնության հասնելու նպատակով, խաչմերուկի ուղղությամբ շարժվել են հակառակորդի 8 միավոր [[զրահատեխնիկա]] և շուրջ 250 [[հետևակ]]: Մարտագծի այդ հատվածում գործող ՊԲ-ի 30 զինվորից բաղկացած ջոկատը, իր վրա վերցնելով հարվածը, մտել է անհավասար մարտի մեջ։ Ճակատամարտի ընթացքում հայ մարտիկները ոչնչացրել են 3 միավոր զրահատեխնիկա և մոտ 60 զինվոր։ Հակառակորդի գործադրած շրջափակումը ճեղքելու բոլոր ջանքերն ապարդյուն են անցել։ [[Մարտակերտի ՊՇ|Մարտակերտի]], [[Մարտունու ՊՇ|Մարտունի]], [[Շուշիի ՊՇ|Շուշիի]] պաշտպանական շրջանների և կենտրոնական ենթակայության ուժերի կողմից անցկացված Քարվաճառի ռազմական գործողությունն ավարտվել է Ադրբեջանի զինուժի լաչին-քելբաջարյան խմբավորման լիակատար ջախջախմամբ։ Արևելյան զորախմբի զորամասերի հետ փոխգործողությամբ զարգացնելով հարձակումը` ՊԲ ուժերը ապրիլի 5-ին դուրս են եկել [[Օմարի լեռնանցք]]։
 
== Քարվաճառի ազատագրման գործողությանն աչքի ընկած զինվորականներ ==