«Տաղավար մարգագետնի վրա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
Նկարիչը նկարի հիմնապաստառը սկսել է նկարել դեռևս 1850 թվականին՝ [[Կենտ]]ում՝ [[Ուիլյամ Հոլման Հանտ]]ի ընկերակցությամբ: Սկզբում պլանավորվել էր, որ կենտրոնական ֆիգուրներ են հանդիսանալու երկնքում պատկերվող [[Դանթե Ալիգիերի|Դանթեն]] և [[Բեատրիչե]]ն, սակայն շուրջ 20 տարի նկարիչը չի անդրադարձել նկարին և այն մնացել է առանց գլխավոր հերոսների<ref name=arch/>: Նա վերսկսել է աշխատանքը 1871 թվականին:
 
Նկարի առաջին պլանում պատկերված են երկու կանայք, որոնք նվագում են երաժշտական գործիքներով. նկարվել է նկարի վրա աշխատանքը սկսելուց 20 տարի անց: Այս ընթացքում նախնական մտադրությունը փոխվել է, և ներշնչվելով [[Ջեյն Մորիս]]ի հետ ունեցած իր իր սիրավեպից, Ռոսետին ցանկացել է պատկերել ավելի թեթև և մելանխոլիկ կերպարներ<ref name=manch/>: Նկարի համար [[բնորդ|բնորդուհիներ]] են դարձել Մարիա Սպարտալի Ստիլմանը (ձախից) և Ալեկսա Ուսյլդինգը (աջից)<ref>{{cite book |last = Kern | first = Stephen | title = Eyes of love: the gaze in English and French paintings and novels, 1840-1900 | date = 1996 | publisher = Reaktion Books | location = London | isbn = 978-0-948462-83-2 | pages =274}} [http://books.google.pl/books?id=oJth3MSaAW0C&printsec=frontcover#v=onepage&q&f=false Книга на googlebooks]</ref><ref name=manch>{{cite web|url=http://manchesterartgallery.org/collections/search/collection/?id=1909.15|lang=en|title=The Bower Meadow|publisher=Manchester Art Gallery|accessdate=2016-05-09}}</ref>: Կանայք հագել են երկար շրջազգեստ և իրենցից ներկայացնում են նախառաֆայելական շրջանում հաճախակի պատկերվող գեղեցկության տիպարտիպարներ: Հետևի պլանում պատկերված են պարող կերպարներ, որոնց շրջազգեստները համաչափ անդրադարձնում են առաջնային պլանում պատկերված ֆիգուրների հագուստի և մազերի գույները, հեռվում պատկերված է նաև մի կին, որը տանում է մրգերով լցված զամբյուղ<ref name=arch>{{cite web|url=http://www.rossettiarchive.org/docs/s229.raw.html |title=The Bower Meadow — Rossettiarchive.org |lang=en|accessdate=2016-05-09}}</ref><ref name=manch/>: Քննադատները նշում են, որ նկարում առկա են [[սյուռեալիզմ]]ի տարրեր, մասնավորապես, նկարի վերևի աջ անկյունում առկա տարօրինակ բարձր շինությունը<ref name=arch/>:
 
Ռոսետին հաճախ է պատկերել կանանց, որոնք նվագում են [[երաժշտական գործիք]]ներ: [[Բնանկար]]ի այս տեսակը շատ հայտնի էր և հետաքրքրություն էր առաջացնում գնորդների շրջանում: 1872 թվականին հեղինակը կրկնել է այս սյուժեն գունամատիտե նկարում, սակայն կանանց արանքում նկարել է նետով [[հրեշտակ]]<ref>{{cite web|url=http://www.rossettiarchive.org/docs/s229a.rap.html|title=The Bower Meadow — Rossettiarchive.org|lang=en|accessdate=2016-05-09}}</ref>: Մեկ այլ նկարում հրեշտակն իր ձեռքում բռնել է [[թռչուն]], որը կարող է խորհրդանշել երկրային և երկնային երաժշտություն, մարդկայինի և աստվածայինի միաձուլում<ref>{{cite web|url=http://www.art-prints-on-demand.com/a/rossetti-dante-gabriel/study-for-the-bower-meado.html |title=Art-prints-on-demand.com|lang=en|accessdate=2016-05-09}}</ref>: