«Կիմ Չեն Ըն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 25.
 
== Կիմ Ջոնգ Իլի մահվանից հետո ==
2011 թ. [[դեկտեմբերի 17]]-ին մահացավ Կիմ Ջոնգ Իլը: Նրա մահվան լուրը հայտարարվեց Հյուսիսային Կորեայի զլմ-ներում դեկտեմբերի 19-ին, ու Կիմ Ջոնգ Ունը ներկայացվեց որպես «Մեծ Հաջորդող»: [[Դեկտեմբերի 28]]-ին նա ղեկավարեց իր հոր թաղման արարողությունը:
 
Հյուսիսային Կորեայի մամուլը 2011 թ. [[դեկտեմբերի 24]]-ին Կիմ Ջոնգ Ունին հիշատակեց որպես Կորեայի Ժողովրդական Բանակի գերագույն հրամանատար: [[Դեկտեմբերի 30]]-ին Կորեայի Բանվորական Կուսակցության Քաղաքական Գրասենյակը հայտարարեց, որ Կիմ Ջոնգ Ունը ստանձնեց Կորեական Ժողովրդական Բանակի գերագույն հրամանատարության պաշտոնը: [[2012]] թ. [[հունվարի 9]]-ին Հյուսիսային Կորեայի զինված ուժերը տոնական հավաքման առթիվժամանակ արտահայտել են բանակի հավատարմությունը նոր ղեկավարի հանդեպ:
 
2011 թ. [[դեկտեմբերի 29]]-ին [[Կիմ Յոնգ Նամ]]ը հայտարարեց, որ Կիմ Ջոնգ Ունն է երկրի կուսակցական, ռազմական և պետական գերագույն ղեկավարը: Այնուամենայնիվ, չնայած արդեն զբաղեցնում է զինված ուժերի գերագույն հրամանատարի պաշտոնը, մյուս երկու անհրաժեշտ պաշտոնը (կոմկուսի գլխավոր քարտուղար և Կենտրոնական Զինվորական Հանձնաժողովի նախագահ) դեռ չի ստանձնել, այդտեղ ճանաչված է միայն պաշտոնակատար: Դա նշանակություն չունի, քանի որ Կիմ Ջոնգ Իլը միայն իր հոր մահից երեք տարի անգ կարողացավ ստանձնել այդ երկու պաշտոնը:
 
2011 թ. դեկտեմբերի 29-ից Կիմ Ջոնգ Ունը համարվում է Հյուսիսային Կորեայի գերագույն առաջնորդը ըստ համաշխարհային դիվանագիտական աղբյուրների:
 
== Կիմ Ջոնգ Ունի պատվանունները ==