«Ռուսաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 162.
 
=== Կլիմայական պայմաններ ===
[[Պատկեր:Саблинский хребет.jpg|մինի|242x242px|Աշնանային տայգա անտառ Կոմի Հանրապետության [[Յուգիդ վա]] ազգային պարկի տարածում։]]
[[Ռուսաստանի աշխարհագրական դիրքը|Ռուսաստանի Դաշնության ցամաքային տարածքի]] մեծ մասը տեղակայված է [[Բարեխառն գոտիներ|բարեխառն գոտում]], [[Հյուսիսային սառուցյալ օվկիանոս|Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի]] կղզիները, ծայր հյուսիսի մայրցամաքային ափերը՝ [[Արկտիկա|արկտիկական]] և [[Մերձարկտիկական գոտի|մերձարկտիկական գոտիներում]], իսկ [[Կովկաս|Կովկասի սևծովյան հատվածը]]՝ [[Մերձարևադարձային կլիմա|մերձարևադարձային գոտում]]։ Կլիման ամենուրեք գրեթե ցամաքային է։ Աևմուտքից արևելք [[Ատլանտյան օվկիանոս|Ատլանտյան օվկիանոսի]] ազդեցության թուլացման համեմատ, ցամաքայնության աստիճանն աճում է։ [[Սիբիր|Սիբիրի]] և [[Հեռավոր Արևելք|Հեռավոր Արևելքի]] հյուսիսային շրջանների խստաշունչ և խիստ ցամաքային կլիման (հուլիսի և հունվարի միջին ջերմաստիճանների տատանումները՝ 50-65°C) բազմամյա [[Սառույց|սառցակալությունների]] (երկրի սահմաններում գրավում է ավելի քան 10 մլն կմ²) առաջացման պատճառ է դառնում։