«Ուիլյամ Շեքսպիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 204.
{{Main|Շեքսպիրի հեղինակության հարց}}
Շեքսպիրի մահվանից շուրջ 230 տարի անց սկսել են կասկածներ հայտնվել Շեքսպիրին վերագրվող ստեղծագործությունների հեղինակության վերաբերյալ{{sfn|Shapiro|2010|pp=77–78}}։ Ենթադրյալ այլընտրանքային հեղինակների թվում նշվել են [[Ֆրենսիս Բեկոն]]ը, [[Քրիստոֆեր Մառլո]]ն և Օքսֆորդի 17-րդ կոմս Էվարդ դե Վերը{{sfn|Gibson|2005|pp=48, 72, 124}}։ Ըստ մի շարք վարկածների՝ Շեքսպիրի ստեղծագործությունները գրել է ոչ թե առանձին անհատ, այլ հեղինակների խումբ{{sfn|McMichael|Glenn|1962|p=56}}։ Գիտնականների միայն մի փոքր մասն է համակարծիք, թե պատճառ կա կասկածի տակ դնելու ավանդական ակադեմիական մոտեցումները{{sfn|The New York Times|2007}}, բայց այդ հարցի, մասնավորապես Շեքսպիրի հեղինակության օքսֆորդյան տեսության վերաբերյալ հետաքրքրությունը շարունակվում է մինչև 21-րդ դար{{sfn|Kathman|2003|pp=620, 625–626}}{{sfn|Love|2002|pp=194–209}}{{sfn|Schoenbaum|1991|pp=430–440}}։
 
Տեսություններից մեկը հիմնվում է այն փաստի վրա, որ չեն պահպանվել տեղեկություն Շեքսպիրի ուսումնառության վերաբերյալ, այնինչ նրա ստեղծագործությունների բառապաշարը, ըստ տարբեր հաշվարկների, կազմում է 17 500-29 000 բառ<ref>{{книга|автор=Nevalainen, Terttu|заглавие=Early Modern English Lexis and Semantics|ссылка=https://books.google.ru/books?id=CCvMbntWth8C&pg=PA332&redir_esc=y#v=onepage&q&f=false|издательство=Cambridge University Press|год=1999|страницы=332—458|isbn= 978-0-521-26476-1}}</ref>, ինչպես նաև նրանցում արտահայտություն են գտել հեղինակի խորը գիտելիքները պատմության և գրականության բնագավառում։ Քանի որ չի պահպանվել Շեքսպիրի ձեռքով գրված ոչ մի ձեռագիր, ավանդական տարբերակի հակառակորդները պնդում են, որ նրա գրական կարիերան կեղծվել է։
 
== Շեքսպիրը հայ իրականության մեջ ==