«Կիմ Չեն Ըն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Կիմ Ջոնգ Ուն''' (կորեերեն՝ 김정은), հայտնի նաև «Մեծ Հաջորդող» պատվանունով (ծն. 1983/1984 թ. [[հունվար...
(Տարբերություն չկա)

06:59, 11 հունվարի 2012-ի տարբերակ

Կիմ Ջոնգ Ուն (կորեերեն՝ 김정은), հայտնի նաև «Մեծ Հաջորդող» պատվանունով (ծն. 1983/1984 թ. հունվարի 8), Հյուսիսային Կորեայի գերագույն առաջնորդ: Նա երկրի նախկին գերագույն առաջնորդ Կիմ Ջոնգ Իլի երրորդ որդին և հաջորդողն է:

Նրա կյանքի մանրամասները գաղտնի էին պահվում ամբողջատիրական վարչակարգի կողմից մինչև 2010 թվականը: Իննսունական թվականներին Պակ Չոլ ծածկանունով սովորում էր Շվեյցարիայի մի մասնավոր դպրոցում: 2002—2007 թվականներին եղել է Կիմ Իր Սենի անվան Զինվորական Ակադեմիայի ուսանող: 2010 թվականին ստանձնել է բարձր պաշտոններ կոմունիստական կուսակցությունում և բանակում, ինչով ժառանգորդության փաստը պաշտոնաբար հաստատվել է: 2011 թ. դեկտեմբերի 29-ին, նրա հոր թաղումից մի օր անց Կիմ Յոնգ Նամի կողմից հայտարարվեց «մեր կուսակցության, բանակի և երկրի գերագույն առաջնորդ»: