«Հարրի Փոթերը և Ազքաբանի բանտարկյալը (ֆիլմ, 2003)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 35.
Հանկարծակի տիրեց ցուրտը, և զգացվում էր, որ գնացքի միջանցքով դեպի նրանց խուցը ինչ-որ մեկն է գալիս: Եվ երբ կուպեի դուռը բացվում է, ընկերները տեսնում են սև պատմուճաններում մի ահասարսուռ էակի՝ դեմենտորի: Հարրին հանկարծակի լսում է կնոջ ճիչ, և ապա դեմենտորի հարձակումից կորցնում է գիտակցությունը: Պրոֆեսոր Լյուպինը զարթնում է և օգտագործում է մարտական մի հմայություն՝ «Էքսպեկտո Պատրոնում», որի արդյունքում դեմոնտորը հեռանում է: Հասնելով Հոգվարթս՝ Հարրին, Ռոնը և Հերմայոնին իմանում են, որ իրենց դպրոցը այսուհետ պետք է հսկեն դեմենտորները, որոնք փնտրում են Սիրիուս Բլեքին: Հարրին խնդրում է Լյուպինին սովորեցնել իրեն դեմենտորներից պաշտպանվելու համայություններ:
 
Լյուպինը համաձայնում է պարապմունքներ անցկացնել Հարրի հետ, բայց կեսգիշերներին նա ինչ-ինչ պատճառներով խախտում է պարապմունքները: Մոգական արարածների մասին դասերը արդեն Հագրիդն է դասավանդում: Դրանից գոհ չեն սլիդերինցիները (հատկապես Դրակո Մալֆոյը): Հագրիդը առաջին դասին ուսանողներին ծանոթացնում է հիպոգրաֆ Կտցաթևի հետ, ով բոլորից իր նկատմամբ պահանջում է հարգանք: Մինչ նրան մոտենալը պետք է անպայման խոնարվելխոնարհվել: Հարրի մոտ դա ստացվում է, և ի պատասխան դրան, հիպոգրաֆ Կտցաթևը նույնպես խոնարհվում է Հարրիին, որից հետո Հարրին կատարում է Կտցաթևի վրա իր առաջին թռիչը, որը բարեհաջող է ավարտվում: Մալֆոյն էլ, չցանկանալով խոնարհվել գրիֆինդորցիների առաջ, նեցաղնում է Կտցաթձին, որի արդյունքում ստանում է ձեռքի վնասվածք, և ապա դիմում է հորը՝ Լյուսիս Մալֆոյին: Արդյունքում Կտցաթևին մահապատժի են դատապարտում:
 
Կախարդների միակ գյուղում՝ Հոգսմիթում, ձմեռային զբոսանքի ժամանակ, Հարրին, իր անտեսանելի թիկնոցի տակից մտնում է մադամ Ռոսմերթի բարը և իմանում է, որ խուզարկման մեջ գտնվող Սիրիուս Բլեքը իր կնքահայրն է: Նա նաև Հարրիի հոր՝ Ջեյմսի լավագույն ընկերն էր: Համարվում է, որ նա մատնել է Փոթերների ընտանիքին այն ժամանակ, երբ նրանք թաքնվում էին Վոլնդեմորից։ Համարվում էր նաև, որ Բլեքը սպանել է Փիթեր Փեթթեգրյուին՝ Փոթթերների ընտանիքի ևս մեկ ընկերոջ (նրանից գտել էին միայն նրա մատը, ուրիշ ոչինչ): Հարրին ցանկանում է գտնել Սիրիուսին և ստիպել պատասխան տալ իր ծնողներին դավաճանելու և սպանության համար: