«Դաշնակահարը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 30.
Ֆաշիստական կառավարությունը օրենք է ընդունում, որ բոլոր հրեաները պետք է բնակվեն հատուկ փակված թաղամասում՝ գետտոյում։ Շփիլմանն իր ընտանիքի և մյուս հրեաների հետ ստիպված գետտո է տեղափոխվում։ Այնտեղ դաշնակահարի ընտանիքը ականատես է լինում դաժան տեսարանների՝ նացիստները տանջամահ են անում որոշ հրեաների։ Վլադիսլավը ծանոթների միջոցով իր ընտանիքի անդամների համար աշխատանքի իրավունքի փաստաթղթեր է ձեռք բերում։ Նա կարծում է, թե դա նրանց հետագայում կօգնի։ Սակայն շուտով նացիստները գետտոյի բնակիչների մի մասին համակենտրոնացման ճամբար են տեղափոխում։ Շփիլմանն ու իր հարազատները նույնպես հայտնվում են այնտեղ։ Համակենտրոնացման ճամբարում նրանք հանդիպում են խելագարված, խեղճացած ու ստորացված մարդկանց։ Այստեղից բոլորին պետք է մեկ այլ համակենտրոնացման ճամբար տեղափոխեն՝ վերջնականապես ոչնչացվելու համար. մի վայր, որտեղից ոչ ոք կենդանի չի դուրս գալիս։ Երբ հրեաները քայլում են դեպի մահ տանող գնացքը, Վլադիսլավն անցնում է իր հին ծանոթ նացիստի կողքով, որը ժամանակին օգնել է դաշնակահարին։ Այդ զիվորականն անմիջապես Վլադիսլավին առանձնացնում է ամբոխից։ Վերջինս արտասվելով փախչում է համակենտրոնացման ճամբարից, մինչդեռ նրա ընտանիքի անդամներին մահվան են ուղարկում։
 
Շփիլմանը քաղաք է գալիս և սկսում որպես բանվոր աշխատել շինարարությունում։ Այդ շինարարությունն ավելի շատ համակենտրոնացման ճամբարի է նման, որտեղ նացիստական զինվորները բռնի ուժով աշխատեցնում են գերիներին։ Մի քանի անգամ Վլադիսլավը հրաշքով փրկվում է նացիստների վայրագություններից։ Մի օր պատահականորեն հանդիպում է այստեղ իր հին ընկերոջը՝ Մայորեքին, որը առանձին խոսակցության մեջ հասկացնում է Վլադիսլավին, որ ֆաշիստների նպատակն է ամբողջովին բնաջնջել հրեաներին։ Մայորեքը կարծում է, որ փրկվելու միակ ձևը զինված պայքար սկսելն է։ Երբ նացիստները հրաման են արձակում, որ աշխատողներն իրավունք ունեն իրենց մոտ երեք կիլոգրամ կարտոֆիլ ու մեկ հատ հաց պահել, Մայորեքն ու Վլադիսլավը խորամանկության են դիմում։ Նրանք քաղաքից զենք են հայթհայթումհայթայթում և հրեական գետտոյի պատերի կողքով անցելիս նետում են գետտոյի տարածք, որպեսզի հրեաները զինվեն և մասնակցեն ապագա պայքարին։
 
Մի անգամ Վլադիսլավը խնդրում է Մայորեքին, որ նա այցելի իր երկու ծանոթ երաժիշտներին և խնդրի, որպեսզի վերջիններս կազմակերպեն Շփիլմանի փախուստը։ Մյուս երեկո Մայորեքը հայտնում է, որ երաժիշտ կինն ու ամուսինը փոխել են իրենց հասցեն և նա չի կարողացել գտնել նրանց։ Այդ ժամանակ Վլադիսլավը զգուշորեն փախչում է շինարարությունից և գտնում հին ծանոթին և նրա կնոջը։ Վերջիններս կերակրում են Վլադիսլավին և ուղարկում վստահված անձ Գիբժինսկու մոտ, որը ապահով տեղում գիշերվա օթևան է տալիս Շփիլմանին։