«The Daily Telegraph»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Հետ է շրջվում 6225080 խմբագրումը, որի հեղինակն է՝ Vardik9 (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Տող 37.
Առաջին համարը լույս է ընծայվել 1855 թվականի [[Հունիսի 29|հունիսի 29-ին՝]] «The Daily Telegraph & Courier» անվանումով։ Հիմնադրվել է գնդապետ Արթուր Սլայի կողմից։ Ստեղծման միակ նպատակն է եղել քննադատել Քեմբրիջի հերցոգ Գեորգին, որը [[բրիտանական բանակ]]ի ապագա ղեկավարն էր լինելու։ Մի քանի ամիս անց թերթը գնվեց հրատարակիչ Ջոզեֆ Մոսես Լեվիի կողմից։ Վերջինս այդ ժամանակ ''[[The Sunday Times]]'' թերթի ղեկավարն էր։ Ջոզեֆը կամենում էր ստեղծել նոր էժան թերթ, որը հասու կլինի ընթերցողների լայն շրջանակներին։ 1855 թվականի [[Սեպտեմբերի 17|սեպտեմբերի 17-ին]] լույս տեսավ «The Daily Telegraph & Courier» թերթի վերափոխված տարբերակը։ Անվանումը կրճատվել է 1856 թվականին և այդ թվականից ցայսօր կրում է «The Daily Telegraph» վերնագիրը։ Այն նույն թվականին Բրիտանիայում կոչվեց «ամենամեծ, ամենալավ և ամենաէժան թերթն աշխարհում»: Դրանից հետո թերթը դարձավ Մեծ Բրիտանիայի ամենամեծ տպաքանակն ունեցող թերթը։
[[Պատկեր:Telegraph29061855.jpg|մինի|«The Daily Telegraph & Courier» շապիկով թերթը]]
[[1937]] թվականի հոկտեմբերին հրատարակությունը միավորվեց ''Morning Post''-ի հետ (հիմնադրված [[1772]] թվականին) և սկսեց կոչվել «The Daily Telegraph & Morning Post»: Այս անվանումով թերթը լույս տեսավ ընդուպընդհուպ մինչև [[1969]] թվականը, որից հետո կրկին հանդես եկավ նախկին անվանումով։
 
[[1985]] թվականի հունիսին թերթի բաժնետոմսերի մի մասը ձեռք բերեց [[Կանադացիներ|կանադացի]] մեդիամագնատ Կոնրադ Բլեքը։