«Արամեացիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Հետ է շրջվում 6225109 խմբագրումը, որի հեղինակն է՝ Vardik9 (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Տող 3.
Մ.թ.ա. XI դ. սկզբին արամեացիներn անդամահատեցին և ժամանակավորապես անկման հասցրին հզոր [[Ասորեստան]]ի տիրապետությունը՝ կլանելով տեղաբնիկ ցեղերի զգալի մասը։ Մ.թ.ա. I հազարամյակի սկզբին առավելապես արամեացվեցին Ասորիքը և Հյուսիսային Միջագետքը։ Ասորիքը մ.թ.ա. XI-VIII դդ. արամեացիների անունով կոչվում էր Արամ։ <br />
Մ.թ.ա. I հազարամյակի երկրորդ կեսին արամեերենը Աքեմենյան աշխարհակալության պաշտոնական երկրորդ լեզուն էր, որի տարածման սահմանները ձգվում էին [[Կապադովկիա]]յից մինչև Հինդոսի ափերը։ Աքեմենյանների անկումից հետո սեպագիրն իր տեղը զիջեց [[արամեական գիր|արամեական գրին]]։ <br />
[[Հայաստան]]ում տակավին Աքեմենյան տիրապետության ժամանակաշրջանում հիմնվել էին արամեական դիվանատներ, որոնք պահպանվեցին ընդուպընդհուպ մինչև մ.թ.ա. II դ.։ Մեզ հասել են [[Արտաշես Ա]] թագավորի արամեական արձանագրությունները։ <br />
VII դ. հետո արամեացիները ձուլվեցին արաբներին՝ աստիճանաբար դադարելով ինքնուրույն ժողովուրդ լինելուց։ Արամեացիները փոքր քանակությամբ այժմ բնակվում են [[Սիրիա]]յի լեռնային Մաալուլա, Ջուբադին, Սեյդնայա գյուղերում, Տուր-աբդին (Հյուսիսային Միջագետք) քաղաքի շրջակայքում, Հայաստանում և Կովկասի այլ վայրերում (ասորիներ):