«Արևմտյան Հայաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 11.
Օսմանյան տիրապետության հաստատումից հետո Արևմտյան Հայաստանից դեպի [[Կոստանդնուպոլիս]] են ներհոսել հայ վաճառականական և արհեստավորական դասերի ներկայացուցիչներ, մտավորականներ։ Դրան նպաստել են [[Պոլսի հայոց պատրիարքություն|Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության]] հիմնումը ([[1461]]) և [[հայեր]]ին տրամադրվող առանձնաշնորհումները, որոնց շնորհիվ առաջացել է չելեբիական, ապա՝ ամիրայական դասը։
 
Ամասիայի պայմանագրի կնքումից քիչ անց վերսկսված ռազմական գործողությունները երկու բռնապետությունների միջև փոփոխական հաջողություններով շարունակվել են մինչև Կասր–Շիրինի պայմանագիրը ([[1639]]), Որը նրանց միջև սահմանագիծ է հաստատել [[Ջավախք]]ի լեռները, [[Ախուրյան գետ]]ը (մինչև [[Արաքս]]ի հետ միացման վայրը), [[Հայկական Պար]]ը, [[Վասպուրական]]ի լեռները և Զագրոսի լեռնաշղթան։ Արևմտյան Հայաստանի տարածքը բաշխվել է [[Էրզրում]]ի, [[Կարս]]ի, [[Վան]]ի, [[Բայազետ]]ի, Չըլդըլրի, [[Դիարբեքիր]]ի և [[Սեբաստիա]]յի փաշայությունների միջև, որտեղ իրենց գոյությունը կարողացել էին պահպանել [[Սասուն]]ի, Սավուրի, [[Ճապաղջուր]]ի, [[Մանազկերտ]]ի, Իսյանի, [[Խնուս]]ի, Տուժկի կիսաանկախ հայկական համայնքները։ Չնայած երկարատև պատերազմներին, բռնի և կամավոր արտագաղթերին, քրդական աշիրեթների վերաբնակեցմանը՝ ընդհուպընդուպ մինչև [[19–րդ դար]] Արևմտյան Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին։
 
[[1897]] թվականին արդեն Արևմտյան Հայաստանը բաժանված էր [[Վանի վիլայեթ|Վանի]], [[Էրզրումի վիլայեթ|Էրզրումի]], [[Սեբաստիայի վիլայեթ|Սեբաստիայի]] (Սվազ), [[Բիթլիսի վիլայեթ|Բիթլիսի]], [[Դիարբեքիրի վիլայեթ|Դիարբեքիրի]], [[Խարբերդի վիլայեթ|Խարբերդի]], [[Տրապիզոնի վիլայեթ|Տրապիզոնի]] վիլայեթների, որոնք չնչին փոփոխություններով հարատևեցին մինչև [[առաջին համաշխարհային պատերազմ]]ը։
Տող 36.
Ամենուր և միշտ չէ, որ երիտթուրքական վանդալներին հաջողվել է հեշտությամբ ի կատար ածել իրենց դժոխային ծրագիրը։ Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի հայաբնակ բազմաթիվ վայրերում հայ ժողովուրդը զենքը ձեռքին ծառացել է դարավոր ոսոխի դեմ՝ գիտակցելով, որ փրկության այլ ելք չկա։ Հայ ժողովրդի պատմության տարեգրության էջերում ընդմիշտ կմնան [[Վան]]ի, [[Շատախ]]ի, [[Հայոց Ձոր]]ի, [[Արճեշ]]ի, [[Թիմար]]ի, [[Սասուն]]ի, [[Մուշ]]ի, [[Մուսա լեռ]]ան, [[Շապին Գարահիսար]]ի, [[Ուրֆա]]յի հերոսամարտերը։
 
1915-16 թվականներին ռազմական գործողությունների ընթացքում ռուսական զորքերը գրավել են Արևմտյան Հայաստանի տարածքի նշանակալի մասը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1917 թվականին դեկտեմբերի 29–ին հրապարակեց Թուրքահայաստանի մասին դեկրետը, որով պաշտպանվում էր [[Ռուսաստան]]ի օկուպացրած Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպընդուպ մինչև լիակատար անկախություն։ Երաշխիքներ էին համարվում ռուսական զորքերի դուրսբերումը և հայ ժողովրդական միլիցիայի կազմակերպումը, տարբեր երկրներում գտնվող գաղթական և վտարանդի, պատերազմի ժամանակ բռնի արտաքսված հայերի անարգել վերադարձը։ Սակայն այս դեկրետը հազիվ թե իրական հիմքեր ուներ, որովհետև ռուսական զորքերի դուրսբերումը ինքնըստինքյան հարցականի տակ էր դնում դեկրետի հիմնադրույթների կենսագործումը։ 1918 թվականին Բրեստի հաշտության պայմանագրի 4–րդ հոդվածում ասված էր. Ռուսաստանը կանի այն ամենը, ինչ որ իրենից կախված է, որպեսզի ապահովի իր զորքերի դուրսբերումը Արևելյան Անատոլիայի նահանգներից և վերջիններիս կանոնավոր վերադարձը Թուրքիային։ Պայմանագրում Թուրքահայաստանը վերածվել է Արևելյան Անատոլիայի, որի նահանգները պետք է վերադարձվեին Թուրքիային՝ լիովին անտեսելով Թուրքահայաստանի մասին դեկրետը։ Ավելին՝ ռուսական զորքերը պետք է դուրս բերվեին նաև 1877-78 թվականներին ռուս–թուրքական պատերազմի հետևանքով Ռուսաստանին անցած Կարսի, Արդահանի և Բաթումի մարզերից, և նրանց ապագա կացությունը պետք է սահմանվեր Թուրքիայի համաձայնությամբ։ Բրեստ–Լիտովսկի պայմանագիրը առավել քան ողբերգական հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար (ռազմաճակատի մերկացում, մուսավաթական–մենշևիկյան բլոկի հակահայկական վարքագիծ, թուրք զորքերի ներխուժում [[Հարավային Կովկաս]], [[Բաքու|Բաքվում]] ու այլ վայրերում կազմակերպված հայկական նոր ջարդեր)։
 
Պարտություն կրելով առաջին համաշխարհային պատերազմում՝ Թուրքիան, այնուամենայնիվ, պահմանել էր իր տիրապետությունը Արևմտյան Հայսստանի նկատմամբ։ Դաշնակիցները Արևմտյան Հայաստանի և առհասարակ Հայաստանի հարցը լայնորեն քննարկել են Սան Ռեմոյի կոնֆերանսում (1920)։ Հայաստանի Հանրապետությանը պետք է տրվեին Արևմտյան Հայաստանի Էրզրումի, Վանի, [[Բիթլիս]]ի և [[Տրապիզոն]]ի վիլայեթներից մասեր՝ դեպի ծով ելք ունենալու պայմանով։ Հայաստանի մանդատը առաջարկվում էր [[ԱՄՆ]]–ին, իսկ հրաժարվելու դեպքում խնդրվում էր ԱՄՆ–ի պրեզիդենտից՝ անցկացնել սահմանագծում։