«Խաղտիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Խաղտիք''', Խաղտյաց երկիր, Խաղտյաց աշխարհ, խաղտյաց գավառ, պատմական երկիր [[Փոքր Ասիա]]յում, հին և միջին դարերում։ Խաղտիքը հույները կոչել են խալիբ կամ Արմենոխալիբ, իսկ բնակիչներին՝ արմենոխալիբներ։ Գտնվում էր Սև ծովի հարավարևելյան ափին։ Խաղտիքի սահմանները եղել են հարավից՝ [[Բարձր Հայք]]ի [[Սպեր]], արևելքից՝ [[Տայք]]ի [[Ոքաղե]] և [[Արսյաց փոր]] գավառները, հյուսիս-արևմուտքից՝ Պոնտական [[Կապադովկիա]]ն։ Խաղտիքի տարածքը համապատասխանում է [[Լազիստան]]ին ([[Թուրքիա]])։ Խաղտիքը հյուսիսից շրջապատված է [[Պարխարի լեռներ|Պարխարի]] ու [[Համշենի լեռներ|Համշենի]], իսկ հարավից՝ [[Դերջանի լեռներ]]ով, որոնց միջև ընկած տարածքը կոչվել է նաև Խաղտո ձոր, որտեղից հոսում է [[Ճորոխ]] (Ակամսիս) գետը։
 
Չնայած Խաղտիք վարչականորեն չի մտել [[Մեծ Հայք]]ի կազմի մեջ, բայց հնում որոշ ժամանակ ենթարկվել է հայկական պետությանը և, սահմանակից լինելով [[Բարձր Հայք]] և Տայք նահանգներին, միշտ բնակեցված է եղել հայերով, ընդհուպընդուպ մինչև 1915-ի [[Մեծ եղեռն]]ը։ [[Արտաշեսյաններ]]ի պետության վերացումից հետո Խաղտիքն ընկավ [[Պոնտոս]]ի պետության, [[Սասանյան Պարսկաստան]]ի և [[Հռոմ]]ի տիրապետության տակ։ Այնուհետև Խաղտիքին տիրել են ՝ բյուզանդացիները, սելջուկները, օսմանյան թուրքերը (XVI դ.)։ Հետագա դարերում այստեղ բնակվել են նաև թուրքեր։ Հայ մատենագիրները, ի նկատի ունենալով Խաղտիքի խիտ անտառներն ու խոնավ կլիման, այն կոչել են «անլոյս երկիրն խաղտեաց»։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խաղտիք» էջից