«Հունգարիայի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: փոխարինվեց: իր մեջ ներառ → ներառ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 58.
 
== Պատմություն ==
Մոտավորապես 900—1000 թվականներին հունգարական ցեղերը բնակեցնում են միջդնեստրյան հովիտը, ինչպես նաև Մերձկարպատիան ([[Տրանսիլվանիա]]), որտեղ բնակություն էին հաստատել հունգարներին մոտ [[սեկեյներ]]ը և [[չանգոշիներ]]ը։ Ի տարբերություն երեք-չորս դար առաջ հովտում թափառող սլավոնական ցեղերի, հունգարական երխուժումը համեմատաբար ուշ էր և կրում էր բավականին ռազմատենչ բնույթ, իրականացվելով [[սլավոններ]]ի (հյուսիսից և հարավից), [[գերմանացիներ]]ի (արևմուտքից) և [[ռումինացի|ռումին]]-[[վալախներ]]ի (արևելքից) հետ ռեսուրսների համար սուր մրցակցության պայմաններում։ Նշվում է, որ գործընթացը պատմական բեմ է դուրս բերում [[մադյարներ]]ին, իսկ նրանցից անմիջապես հետո [[խազարներ]]ին, [[պեչենգներ]]ին և [[կումանցիներ]]ին (պոլովցիներ), նման նրան, ինչը հինգ դար առաջ ոգեշնչում էր [[գուներ]]ին, այնպես, ինչպես նաև այլ հովտային ազգերին։ Ամբողջը՝ սոցիալական շարժառիթները, ռազմական մարտավարությունը, տնտեսական բնութագիրը, ընդհուպընդուպ մինչև նշանակման կետը՝ պանոնական ավազանը, ցուցադրում է ապշեցուցիչ նմանություն։ Այնպես որ, միջնադարյան հունգարական պատմագրության հավակնությունները [[Աթիլա]]յի ժառանգությանը, պատահական չեն<ref name="musse">''[[Мюссе, Люсьен|Мюссе Л.]]'' Варварские нашествия на Западную Европу. — СПб.: Евразия, 2006. — С. 14 -15. — ISBN 5-8071-0211-8</ref>։
[[Պատկեր:Crown, Sword and Globus Cruciger of Hungary.jpg|225px|մինի|ձախից|Իշտվան I Սուրբի թագը և սուրը]]
Հունգարիայի առաջին արքան եղել է [[Իշտվան I Սուրբ]]ը [[Արպադներ]]ի դինաստիայից, ով պաշտոնապես արքա է ճանաչվում [[1001]] թվականին, նրանից հետո, երբ [[Հռոմի պապ]] [[Սեղբեստրոս II (Հռոմի պապ)|Սեղբեստրոս II]]-ը նրան օծում է «առաքելական մեծություն» տիտղոսով։ 1102 թվականին հունգարական արքա [[Կալման I]]-ը պայմանագիր է կնքում խորվաթական ազնվականության հետ, ըստ որի նա, համաձայն իր իսկ հրովարտակի, դառնում է երկու պետությունների արքան։ Խորվաթական հողերի անմիջական կառավարմամբ զբաղվում էին խորվաթական [[բան (տիտղոս)|բան]]երը։ [[XII դար|XII]]—[[XIII դար]]երում հունգարական թագավորությունը վերջնականապես իրեն է ենթարկում մի շարք սլովակյան, խորվաթական, ռումինական և ուկրաինական հողեր։
 
Արպադների դինաստիայի մարումից հետո հունգարական թագը ժառանգում է [[Անժուական դինաստիա]]ն, որը ժառանգել էին լեհական Յագելոնները և այլ ոչդինաստիական կառավարիչներ։ [[Յանոշ Հունյադի]]ն, լինելով միաժամանակ կառավարիչ և զորահրամանատար, [[1456]] թվականին [[Բելգրադ]]ի պաշարման ժամանակ հետ է մղում [[Օսմանյան կայսրություն|օսմաններ]]ին, ինչով ապահովում է Հունգարիայի անկախությունը 70 տարով։ Նրա մահվանից հետո արքա է ընտրվում նրա որդի [[Մատյաշ Հունյադի]]ն, [[Վերածննդի դարաշրջան]]ի ամենափալյուն կառավարիչներից մեկը [[Եվրոպա]]յում։ [[1527]] թվականին Ցետինյան ամրոցում հավաքը [[Խորվաթիայի պատմություն|Խորվաթիայի]] արքա է ընտրում է [[Հաբսբուրգներ]]ի տոհմից էրցհերցոգ Ֆերդինանտին։ [[1526]] թվականից Հաբսբուրգները տիրապետում էին նաև հունգարական գահին, նրանք այն իրենց մոտ էին պահում ընդհուպընդուպ մինչև [[Ավստրո-Հունգարիա]]յի [[1918]] թվականի մասնատումը։
 
[[1541]]—[[1699]] թվականներին հնամյա Հունգարական թագավորությունը ռազմա-տնտեսական անկում է ապրում և մերձդանուբյան Հունգարիայի մեծ մասը անցնում է թուրք-օսմանների իշխանության տակ։ [[Ավստրիա]]ն պահպանում է վերահսկողությունը որոշ ծայրամասային շրջանների վրա։ [[Օսմանյան կայսրություն]]ը սկսում է ակտիվ (և բավական հաջող) գործունեություն շրջանի մահմեդականացման համար, մինչ չի բախվում Հաբսբուրգների կայսրությանն դիմադրությանը։ [[XVIII դար]]ի սկզբին թուրքերը վերջնականապես վտարվում են, իսկ Հունգարիան մտնում է [[Ավստրիական կայսրություն|Ավստրիական կայսրության]] կազմի մեջ, սակայն հունգարական վերնախավը չի հպատակվում և շարունակում է պայքարը ինքնավարության համար։