«Առաջին համաշխարհային պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

'''Առաջին համաշխարհային պատերազմ''' կամ '''Առաջին աշխարհամարտ''' ({{lang-en|First World War, Great War կամ WWI}}), Եվրոպայում ծագած [[համաշխարհային պատերազմ]], որն սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին և շարունակվել մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը։ Պատերազմին, որը ժամանակին բնութագրվել որպես ''պատերազմ բոլոր պատերազմներին վերջ տալու համար''<ref>{{cite news |date=10 November 1998 |title=The war to end all wars |publisher=BBC News |url=http://news.bbc.co.uk/1/hi/special_report/1998/10/98/world_war_i/198172.stm}}</ref>, մասնակցել է ավելի քան 70 միլիոն զինվորական, որոնցից 60 միլիոնը՝ միայն Եվրոպայում, ինչի արդյունքում այն դարձել է խոշորագույն պատերազմներից մեկը պատմության մեջ<ref>{{harvnb|Keegan|1998|p=8}}</ref><ref>{{harvnb|Bade|Brown|2003|pp=167–168}}</ref>: Ըստ գնահատականների՝ 9 միլիոն [[Կոմբատանտներ|զինվորական]] և ավելի քան 7 միլիոն [[Խաղաղ բնակչություն|խաղաղ բնակիչ]] է զոհվել պատերազմում։ Զոհերի մեծ թվի պատճառ են եղել նաև տեղի ունեցած ցեղասպանություններն ու 1918 թվականին բռնկված [[Իսպանական գրիպ|գրիպի համաճարակը]]. արդյունքում ամբողջ աշխարհում մահացել է 50-100 մլն մարդ<ref>{{cite book |last1=Williams |first1=Rachel |title=Dual Threat: The Spanish Influenza and World War I |date=2014 |publisher=Trace: Tennessee Research and Creative Exchange |location=University of Tennessee Thesis |pages=4–10 |url=https://trace.tennessee.edu/cgi/viewcontent.cgi?referer=https://www.google.com/&httpsredir=1&article=2761&context=utk_chanhonoproj |accessdate=10 September 2018}}</ref>։ Ռազմական կորուստներն ավելացել են տեխնոլոգիական ու արդյունաբերական նորարարությունների և մարտավարական փակուղու պատճառով, ինչն արդյունք էր ծանր խրամատային պատերազմի։ Այն եղել է մարդկության պատմության ամենաարյունահեղ պատերազմներից մեկը, որը հանգեցրել է քաղաքական խոշոր փոփոխությունների, ներառյալ 1917-1923 թվականների հեղափոխությունների պատերազմին մասնակցած բազմաթիվ երկրներում։ Պատերազմի արդյունքում չլուծված հակամարտությունները նպաստել են շուրջ երկու տասնամյակ անց [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի սկսվելուն<ref>{{harvnb|Willmott|2003|p=307}}</ref>:
 
1914 թվականի հունիսի 28-ին բոսնիացի սերբ ազգայնական [[Գավրիլո Պրինցիպ]]ը Սարաևոյում [[Սարաևոյի սպանություն|սպանել]] է Ավստրո-Հունգարիայի թագավորության գահաժառանգ [[Ֆրանց Ֆերդինանդ]]ին, ինչը հանգեցրել է [[Հուլիսյան ճգնաժամ]]ին<ref name="AJPT2">{{harvnb |Taylor |1998 |pp=80–93}}</ref>{{sfn |Djokić |2003 |p=24}}։ Դրան ի պատասխան՝ Ավստրո-Հունգարիան վերջնագիր է ներկայացրել Սերբիային, սակայն վերջինս չի հրաժարվել է կատարել ավստրիացիների պահանջները։
 
Միմյանց դաշնակից պետությունները Բալկաններում ծագած երկկողմ հակամարտության արդյունքում սկիզբ առած ճգնաժամը վերածել են կոնֆլիկտի, որին մասնակցել է Եվրոպայի մեծ մասը։ 1914 թվականի դրությամ Եվրոպայի [[մեծ տերություններ]]ը բաժանված էին երկու խմբավորման՝ [[Անտանտ]]ի, որի կազմում ընդգրկված էին [[Ֆրանսիայի երրորդ հանրապետություն]], [[Ռուսական կայսրություն]]ն ու [[Բրիտանական կայսրություն]]ը, և [[Եռյակ դաշինք]]ի, որի կազմում էին [[Գերմանական կայսրություն]]ը, [[Ավստրո-Հունգարական կայսրություն]]ն ու [[Իտալիայի թագավորություն]]ը (Եռյակ դաշինքը հիմնականում ունեցել է պաշտպանական բնույթ և թույլ է տվել Իտալիային չմասնակցել պատերազմին 1914 թվականին)<ref name="Seymour">{{cite book |title=The Diplomatic Background of the War |author=Charles Seymour |publisher=Yale University Press |year=1916 |pages=35, 147}}</ref>։ Ռուսաստանը հարկ է համարել պաշտպանել Սերբիային, և հուլիսի 25-ին հրաման է արձակվել նախապատրաստվել պատերազմի, իսկ երբ հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան ռմբակոծել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադը, Ավստրիային սահմանակից ռազմական շրջաններում հայտարարվել է մասնակի զորահավաք<ref>{{cite book |last1=Lieven |first1=Dominic |title=Towards the Flame: Empire, War and the End of Tsarist Russia |date=2016 |publisher=Penguin |isbn=978-0141399744 |page=326}}</ref>։ Համառուսական զորահավաքը հայտարարվել է հուլիսի 30-ի երեկոյան, Գերմանիան և Ավստրո-Հունգարիան ընդհանուր զորահավաք են հայտարարել հուլիսի 31-ին, իսկ Գերմանիան Ռուսաստանից պահանջել է կատարել զորացրում տասներկու ժամվա ընթացքում<ref>{{cite book |last1=Martel |first1=Gordon |title=The Month that Changed the World: July 1914 and WWI |date=2014 |publisher=OUP |location=6286 |edition=Kindle |ref=B00K79UOPK}}</ref>։ Երբ Ռուսաստանը մերժել է, Գերմանիան օգոստոսի 1-ին պատերազմ է հայտարարել՝ սատարելով Ավստրո-Հունգարիային։ Վերջինս հետևել է նրա օրինակին օգոստոսի 6-ին, իսկ օգոստոսի 2-ին ընդհանուր զորահավաք է հայտարարել Ֆրանսիան՝ սատարելով Ռուսաստանին<ref>{{cite journal |title=Le Président de la République, R. [Raymond] Poincaré et al., 'A La Nation Française' |journal=Journal Officiel de la République Française |date=2 August 1914 |pages=7053–7054 |url=https://www.loc.gov/law/help/digitized-books/world-war-i-declarations/ww1-gazettes/France-doc-3-OCR-SPLIT.pdf |accessdate=26 August 2018}}</ref>։