«Մարի-Աննա Կոլլո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
#Art+Feminism
 
No edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն ==
15 տարեկանում Մարի-Աննա ԿոլլոըԿոլլոն քանդակագործ Ժան-Բատիստ Լեմուանի արվեստանոցում եղել է բնորդուհի: Նրա առաջին ուսուցիչը, հավանաբար, եղել է Ժան-Բատիստ Լեմուանը: 16 տարեկանում Մարի-Աննան դարձել է [[Էթիեն Մորիս Ֆալկոնե]]ի աշակերտուհին և մասնագիտացել դիմանկարային քանդակագործության բնագավառում: Կոլլոյի կողմից ստեղծված այս ժանրի ստեղծագործություններից են` «Դերասան Պրեվիլը Սգանարելի դերում» (1765-1766), «Դիդրոյի դիմանկարը» ([[1766]], [[Փարիզ]], [[Ճարտարապետության թանգարան (Փարիզ)]], {{lang-fr|Musée des monuments français}}), «Անհայտ դիմանկար» ([[1765]], Փարիզ, [[Լուվր]]), իշխան [[Դմիտրի Գոլիցին]]ի դիմանկարը ([[1766]]): Գոլիցինը ռուսական դեսպանորդն էր Փարիզում, որը կառավարության անունից պայմանագիր էր կնքել Ֆալկոնեի հետ [[Պետրոս I]]-ի հուշարձանի պատրաստման վերաբերյալ, կանցլեր Ա. Մ. Գոլիցինին գրում է. «Նա [Ֆալկոնեն] իր հետ բերում է մի երիտասարդ աշակերտուհու, որը որոշակի տաղանդ ունի դիմանկարների ստեղծման ոլորտում<ref name="Переписка">Переписка императрицы Екатерины II с Фальконетом. — Сборник РИО, 1876, 17 с. 379</ref>»:
 
Կոլլոն [[Սանկտ Պետերբուրգ]] է մեկնել Էթիեն Մորիս Ֆալկոնեի հետ 1766 թվականին և մինչև [[1778]] թվականը ապրել ու աշխատել [[Ռուսաստան]]ում: Այնտեղ նա հաջողություն է վայելում և ստեղծում մի մի շարք դիմանկարային մեդալիոններ ու կիսանդրիներ՝ կայսր [[Գրիգորի Օռլով]]ի դիմանկարով մեդալիոն (1767, Սանկտ Պետերբուրգ, [[Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)|Էրմիտաժ]]), [[Եկատերինա II]]-ին դափնե պսակով ([[1769]], Մեդալիոն, Գատչինսկի պալատ, առկա են կրկնօրինակներ), կիսանդրիներ` Եկատերինա II-ը ադամանդե թագով, երիտասարդ Վոլտերը (մոտ. [[1770]]), Դիդրոյի դասական կիսանդրին անտիկ ոճով, մերկ կրծքով և ուսերով ([[1772]]), Էթիեն Մորիս Ֆալկոնեի դիմանկարը (1773, բոլորը՝ Սանկտ-Պետերբուրգ, [[Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)|Պետական Էրմիտաժ]]):
 
[[Պատկեր:Bust of Peter the Great by Marie-Anne Collot 1770.JPG|thumb|180px|Մարի-Աննա Կոլլո, [[Պետրոս I]]-ի դիմաքանդակը 1768-1770 թվականներ, [[Պղնձե հեծյալ]]ի գլխի գիպսային տարբերակը]]
Տող 11.
1770-ականներին Կոլլոն պատկերեց [[Պավել I|Պավել Պետրովիչի]] ժառանգորդների, նրա առաջին կնոջ Նատալիա Ալեքսեևնայի և մյուսների դիմանկարները: 1767 թվականին արժանացավ [[Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա|Գեղարվեստի կայսերական ակադեմիայի]] դիպլոմին: Հավանաբար Կոլլոյի ամենանշանավոր ստեղծագործական աշխատանքներից մեկը, նրա մասնակցությունն էր Պետրոս I-ի գլխի պատրաստման աշխատանքներին, որը նախատեսված էր Էթիեն Մորիս Ֆալկոնեի կողմից կերտվող կայսրի, ձիով հուշարձանի համար: Դիմանկարը ստեղծվել էր Պյոտր Ռաստրելու հետմահու դիմակի հիման վրա: Այս գլխի [[գիպս]]ային մոդելի բնօրինակը պահվում է [[Ռուսական պետական ​​թանգարան|Սանկտ Պետերբուրգի ռուսական թանգարանում]] (1770-ականներ): Ֆալկոնեն այս աշխատանքը համարել է իր աշակերտուհու ամենամեծ հաջողությունը: Եկատերինան, ում շատ էր դուր եկել Կոլլոյի կողմից ստեղծված կերպարը, նկարչուհուն նշանակեց 10000 ռուբլի ցմահ թոշակ և ցանկացավ, որ նա ընտրվի Արվեստի Ակադեմիայում<ref name="Нева">Нева. Союз писателей РСФСР, Союз писателей РСФСР. Ленинградское отделение, Ленинградская писательская организация. Гос. изд-во худож. лит-ры, 1966, с. 213</ref>: Դատելով Ֆալկոնեի և կայսրուհու նամակագրությունից՝ Կոլլոյի մասնակցությունը հուշարձանի աշխատանքներին չէր սահմանափակվում Պյոտրի դիմանկարով:
 
Եկատերինայի պատվերով Կոլլոն կատարել է այլ «հետահայաց» դիմանկարներ, այդ թվում [[Հենրի IV (Ֆրանսիա)|Հենրի IV-ի]]-ի և նրա նախարար Սյուլլիի կիսանդրիները (մոտ. [[1769]]): Նկարագրելով այս աշխատանքների ստեղծումը՝ Ֆալկոնեն հաստատում է, որ Կոլլոն ավելի շատ առաջնորդվում էր սեփական երևակայությանբ: Որպես նմուշներ նկարչուհին օգտագործում էր Փարիզից բերված [[դիմակ]]ները:
 
[[1777]] թվականին նա ամուսնացավ Էթիեն Մորիս Ֆալկոնեի որդու՝ գեղանկարիչ Պիեռ Էթիենի հետ: Ամուսնությունը անհաջող էր, հայտնի է, որ Մարի-Աննան պաշտոնական բողոք է ներկայացրել ամուսնու դեմ դաժան վերաբերմունքի համար: Նա [[Փարիզ]]ից հեռացավ 1779 թվականին և Էթիեն Մորիս Ֆալկոնեի հետ միասին աշխատեց [[Հոլանդիա]]յում: Նա [[Հաագա]]յում պատրաստել է [[շտատհալտեր]] Վիլհելմ ֆոն Նասսաուի և նրա կնոջ՝ Ֆրեդերիկա Սոֆի Վիլհելմինա ֆոն Նասսաուի դիմանկարները (երկուսն էլ մոտ. [[1782]] թվական, [[Հաագա]], [[Մաուրիցհեյս]]): Կոլլոյի քանդակագործությամբ զբաղվելը թողնելու պատճառը անհայտ է: [[1783]]-1791 թվականներին նա բնակվել է Փարիզում, որտեղ խնամել է կաթվածից մասնակիորեն անդամալույծ եղած սկեսրայրին: Ամուսնու և սկեսրայրի մահից հետո ([[1791]]) Կոլլոն մեկնեց [[Լոթարինգիա]] և բնակություն հաստատեց Մարիմոնում (այժմ՝ [[Բուրդոննե]]ի համայնք):
 
== Պատկերասրահ ==