«Ուիլյամ Շեքսպիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 190.
 
== Քննադատություն ==
{{Quote box|align=right|quote=Նա ոչ թե մի դարաշրջանի համար է,<br> այլ բոլոր ժամանակների։<br>He was not of an age, but for all time.|source=[[Բենջամին Ջոնսոն|Բեն Ջոնսոն]]{{sfn|Jonson|1996|p=10}}}}
Շեքսպիրը չի մեծարվել իր կենդանության օրոք, բայց նրա ստեղծագործություններն արժանացել են բազմաթիվ գովասանությունների{{sfn|Dominik|1988|p=9}}{{sfn|Grady|2001b|p=267}}։ 1598 թվականին հոգևորական և գրող Ֆրենսիս Մերիսը Շեքսպիրին առանձնացրել է անգլիացի գրողների շարքում՝ նրա համարելով «ամենագերազանցը» ({{lang-en|the most excellent}}) ինչպես կատակերգության, այնպես էլ ողբերգության բնագավառում{{sfn|Grady|2001b|p=265}}{{sfn|Greer|1986|p=9}}։ Քեմբրիջի Սուրբ Ջոնի քոլեջի «Parnassus» պիեսների ժողովածուի հեղինակները նրան դասել են նույն շարքում [[Ջեֆրի Չոսեր]]ի [[Ջոն Գաուեր]]ի և [[Էդմունդ Սպենսեր]]ի հետ{{sfn|Grady|2001b|p=266}}։ Առաջին ֆոլիոյում [[Բենջամին Ջոնսոն]]ը Շեքսպիրին կոչել է«Դարաշրջանի հոգին, ծափահարությունների, հիացմունքի արժանի, մեր բեմի հրաշք ({{lang-en|Soul of the age, the applause, delight, the wonder of our stage}}), չնայած մի այլ տեղ նա գրել է, թե «Շեքսպիրը փնտրել է արվեստ» ({{lang-en|Shakespeare wanted art}}){{sfn|Jonson|1996|p=10}}։