«Ուիլյամ Շեքսպիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 187.
Շեքսպիրի ազդեցությունը կրել են այնպիսի գրողներ, ինչպիսիք են [[Թոմաս Հարդի]]ն, [[Ուիլյամ Ֆոլքներ]] և [[Չարլզ Դիքենս]]ը։ Ամերիկացի գրող [[Հերման Մելվիլ]]ի մենախոսությունները շատ բանով պարտական են Շեքսպիրին․ նրա «[[Մոբի Դիք]]» վեպի հերոս Կապիտան Ահաբը դասական [[ողբերգական հերոս]] է, որի կերպարի ստեղծումը ներշնչվել է Լիր արքայից{{sfn|Bryant|1998|p=82}}։ Գիտնականներն հաշվել են Շեքսպիրի երկերի հետ կապված 20 000 երաժշտական ստեղծագործություններ։ Դրանք թվում են [[Ջուզեպպե Վերդի]]ի հեղինակած երեք օպերաներ՝ «[[Մակբեթ (օպերա)|Մակբեթ]]», «[[Օթելլո (Վերդիի օպերա)|Օթելլո]] և «[[Ֆալստաֆ (օպերա)|Ֆալստաֆ]]», որոնք քննադատների կողմից նույն գնահատականին են արժանացել, ինչ իրենց համար հիմք հանդիսացած գործերը{{sfn|Gross|2003|pp=641–642}}։ Շեքսպիրը ոգեշնչել է նաև բազմաթիվ նկարիչների, որոնց թվում եղել են ռոմանտիկներ և [[պրեռաֆայելիտներ]]։ Շվեյցարացի ռոմանտիկ նկարիչ [[Հենրի Ֆյուզելի]]՝ [[Ուիլյամ Բլեյք]]ի ընկերը, նույնիսկ թարգմանել է «Մակբեթը» գերմաներեն{{sfn|Paraisz|2006|p=130}}։ [[Հոգեվերլուծություն|հոգեվերլուծաբան]] [[Զիգմունդ Ֆրոյդ]]ը հիմնվել է շեքսպիրյան հոգեբանության վրա, մասնավորապես օգտագործել է Համլետի կերպարը մարդու էության վերաբերյալ իր տեսության համար{{sfn|Bloom|1995|p=346}}։
 
Շեքսպիրի օրոք [[անգլերեն|անգլերենի]] քերականությունը, [[ուղղագրություն|ուղղագրությունն]] ու առոգանությունն այնչափ խիստ կանոնակարգված չի եղել, ինչպես ներկայում{{sfn|Cercignani|1981|p=}}, և Շեքսպիրի լեզուն նպաստել է ժամանակակից անգլերենի ձևավորմանը{{sfn|Crystal|2001|pp=55–65, 74}}։ [[Սեմյուել Ջոնսոն]]ն իր «Անգլերենի բառարանում» ({{lang-en|A Dictionary of the English Language}}), որ եղել է առաջին լուրջ աշխատանքն իր տեսակի մեջ, Շեքսպիրից ավելի շատ մեջբերումներ է կատարել, քան որևէ այլ հեղինակից{{sfn|Wain|1975|p=194}}։ Նրա բառապաշարն աշխարհի բոլոր գրողներից ամենահարուստն է<ref>[https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/491 Շեքսպիր, ՀՍՀ, էջ 491։]</ref>։ Այնպիսի արտահատություններարտահայտություններ, ինչպիսիք են՝ ''with bated breath'' («շունչը պահած», «Վենետիկի վաճառականը») և ''a foregone conclusion'' (<!-- «ապացույց է մի նախկին դեպքի»<ref>[https://www.arak29.am/shakespeare/index.php?view=book&id=41&part=3&act=3&page=5 «Օթելլո», Շեքսպիր]</ref>????? -->, «Օթելլո») դարձել են անգլերենի խոսակցական ամենօրյա բառապաշարի մաս{{sfn|Johnson|2002|p=12}}{{sfn|Crystal|2001|p=63}}։
 
== Շեքսպիրը հայ իրականության մեջ ==