«Դոդոշներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 26.
== Ապրելակերպ ==
 
Ակտիվ են մթնշաղին և գիշերը։ Շարժվում են ցատկելով կամ քայլելով։ Սնվում են տարբեր անողնաշարավորներով, երբեմն՝ մանր ողնաշարավորներով։ Ձվադրումը սկսվում է մարտի վեջին մինչև օգոստոսի սկիզբը։ Դոդոշները գորտնկիթը դնում են երկար երիզների տեսքով. թրթուրները զարգանում են 3–[[6]] շաբաթում, որից հետո կերպարանափոխվում են մանր դոդոշիկների։ Սեռահասուն են կյանքի [[3]]-[[4]] տարում։ Դոդոշների կյանքի տևողությունը 6–[[8]] տարի է, անազատ պայմաններում կարող են ապրել մինչև [[40]] տարի։
 
Դոդոշները գիշերային ցամաքային երկկենցաղներ են, որոնք ջուրն են մտնում միայն ձվադրման համար չնայած կան նաև կիսաջրային տեսակներ (օրինակ աբզոնիաները) և ծառային (ծառային դոդոշներ)։ Ձմեռում են հողում։Սնվում են բացառապես փոքր անողնաշարներով ՝ միջատներով, որդերով, խխունջներով։Օգտակար են նրանով, որ ոճնճացնում են գյուղատնտեսական վնասատուներին։
 
== Արտաքին տեսք ==
Դոդոշների արտաքին տեսքը և չափերը տատանվում են մեծ չափերում: Մարմնի երկարությունը տատանվում է 20մմ-ից (գվինեական առլեկին) մինչև 250մմ: (Բլոմբերգի դոդոշ): Մարմինը լայն է, զանգվածեղ, վերջույթները կարճ: Կողերը բացակայում են: Մաշկը որպես կանոն, չոր, հաստ, ծածկված է բազմաթիվ հարթ կամ սուր տարբեր չափերի գորտնուկանման ելուստներով: Լեզուն նեղ է և երկար, ատամները մասնակի կամ լրիվ ռեդուցված են: Բիբը հորիզոնական է, հետին վերջույթի մատերը որպես կանոն կապված է մաշկային ծալքով:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դոդոշներ» էջից