«Բարձրագույն կրթություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 19.
== Բարձրագույն կրթությունը Հայաստանում ==
[[Պատկեր:Commentary to David's psalms - portrait of Grigor Tatevatsi 1449.jpg|մինի|Գրիգոր Տաթևացի (1449 թ. ձեռագրից)]]
[[Միջնադարյան գրականություն|Միջնադարյան]] Հայաստանում գործել են մի շարք բարձր տիպի դպրոցներ, որոնք կոչվել են նաև վարդապետարան, ուսումնարան, վարժարան, ճեմարան, համալսարան։ Դրանք մեծ մասամբ կենտրոնացած էին խոշոր վանքերում, ունեին հոգևոր, մասամբ նաև՝ աշխարհիկ բնույթ։ Եկեղեցական գործիչներից բացի պատրաստում էին մանկավարժներ, գիտության, գրականության, արվեստի բնագավառի մասնագետներ՝ մատենագիրներ, իմաստասերներ, ճարտասաններ, քերականներ, մաթեմատիկոսներ, տոմարագետներ, գրիչներ, ծաղկողներ։ Բարձր տիպի դպրոցները մասնագիտացված էին․ Վաղարշապատի դպրոցում (V դ․) գերակշիռ տեղ են գրավել մանկավարժությունը, թարգմանությունը, աստվածաբանությունը, Սյունյաց դպրոցում (V-IX դդ․)՝ բնական և մաթեմատիկական գիտությունները, Հաղպատի դպրոցում (X-XV դդ․)՝ գրչությունն ու մանրանկարչությունը, [[Տաթևի համալսարան]]ում (IX-XV դդ․)՝ բնական ու համարողական գիտությունները, գրչությունն ու մանրանկարչությունը, Սանահինի համալսարանում (X-XIII դդ․)՝ գրչությունը, Անիի դպրոցում (XI-XIII դդ․)՝ լեզուն, իմաստասիրությունն ու ճշգրիտ գիտությունները, [[Գլաձորի համալսարան]]ում (XIII-XIV դդ․)՝ իմաստասիրությունը, ճշգրիտ գիտությունները, արվեստը, Մեծոփա վանքի դպրոցում (XV դ․)՝ գրչությունը, Ավագ վանքի դպրոցում (XV դ․)՝ գրչությունը։ Դասավանդել են անվանի գիտնականներ ու մանկավարժներ՝ Մաթուսաղան, Ստեփանոս Սյունեցին (Սյունյաց դպրոց), Հովհաննես Սարկավագը (Հաղպատ, Անի), Հովհաննես գիտնականը, [[Անանիա Սանահնեցի]]ն, [[Գրիգոր Մագիստրոս]]ը, [[Գրիգոր Տուտեորդի]]ն (Սանահին), [[Ներսես Մշեցի]]ն, [[Եսայի Նչեցի]]ն, Դավիթը, Տիրատուրը ([[Գլաձոր]]), [[Հովհաննես Որոտնեցի]]ն, [[Գրիգոր Տաթևացի]]ն, [[Առաքել Սյունեցի]]ն (Տաթև), [[Մովսես Երզնկացի]]ն, [[Կիրակոս Երզնկացի]]ն, Հակոբ Ղրիմեցին, [[Հովհաննես Համշենցի]]ն (Ավագ վանք) և այլն, որոնք դպրոց մտցրեցին աշխարհիկ գիտությունները։ Բարձր տիպի դպրոցներում դասավանդվում էին՝ իմաստասիրություն, մաթեմատիկա, բնագիտություն, տրամաբանություն, քերականություն, պոետիկա, պատմություն, մարդակազմություն, տարրաբանություն, աստղաբաշխություն, տոմարագիտություն, երաժշտություն, նկարչություն, գրչության արվեստ, Պլատոնի, Արիստոտելի, Փիլոնի և անտիկ աշխարհի այլ հեղինակների ուսմունքները, ուսումնասիրում էին հայ գիտնականների, հատկապես փիլիսոփաներ՝ [[Դավիթ Անհաղթ]]ի և [[Եզնիկ Կողբացի|Եզնիկ Կողբացու]] գրքերը։ Իմաստասիրական, բնական ու մաթեմատիկական գիտությունների տարածման, դպրոցներում այդ գիտությունների ուսուցման, նոր մեթոդների կիրառման ու զարգացման գործում բացառիկ դեր են խաղացել՝ [[Անանիա Շիրակացի]]ն, Գրիգոր Մագիստրոսը, [[Հովհաննես Սարկավագ]]ը, [[Հովհաննես Որոտնեցի]]ն, Գրիգոր Տաթևացին և ուրիշներ։ Միջնադարյան հայկական բարձր տիպի դպրոցները ունեին մատենադարաններ, գրատներ, գիշերօթիկ հարմարություններ։ Գլաձորի, Տաթևի համալսարանների, Մեծոփա վանքի դպրոցի շրջանավարտները հանդես էին գալիս գրավոր շարադրություններով, ատենախոսություններով, հրապարակային պաշտպանությամբ ստանում էին զանազան կոչումներ (տես Գիտական կոչում)։ XVI-XIX դարերում բարձր տիպի դպրոցներ են գործել՝ Բաղեշում, [[Լիմ]]ում, Մեծ Անապատում, Կաբինում, Արմաշում, [[Սյունիք]]ում, Երևանում, Վաղարշապատում և այլ վայրերում։ XIX դ․ պարսկական լծից ազատագրվելուց և Ռուսաստանին միանալուց հետո Արևելյան Հայաստանում բարենպաստ պայման ներ ստեղծվեցին տնտեսական, մշակութային կյանքի առաջադիմության համար։ Բացվեցին բազմաթիվ դպրոցներ Անդրկովկասում՝ Թիֆլիսում, Երևանում, Շուշիում, Էջմիածնում և այլուր։ Հայ ժողովրդի կրթության, մշակույթի զարգացմանը մեծ ծառայություն մատուցեցին հատկապես Մոսկվայի [[Լազարյան ճեմարան]]ը (1815), Թիֆլիսի [[Ներսիսյան դպրոց]]ը (1824) և Էջմիածնի [[Գևորգյան ճեմարան]]ը (1874)։
{{ՀՍՀ}}