«Ուիլյամ Շեքսպիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 183.
== Ազդեցություն ==
[[File:Macbeth consulting the Vision of the Armed Head.jpg|thumb|upright|left|''Մակբեթը տեսնում է զինված գլուխը'', Հենրի Ֆյուզելի, 1793-1794, Ֆոլջերի Շեքսպիրի գրադարան, Վաշինգտոն]]
Շեքսպիրը ստեղծագործությունը տևական ազդեցություն է թողել հետագայում թատրոնի և գրականության վրա։ Մասնավորապես նա ընդլայնել է բնութագրման, սյուժեի, լեզվի և ժանրի դրամատիկական ներուժը{{sfn|Chambers|1944|p=35}}։ Նախքան «Ռոմեո և Ջուլիետ» պիեսը, օրինակ, ռոմանտիկան չի դիտարկվել որպես արժանի թեմա ողբերգության համար{{sfn|Levenson|2000|pp=49–50}}։ [[Մենախոսություն|Մենախոսություններն]] օգտագործվել են հիմնականում կերպարների ու իրադարձությունների մասին տեղեկություններ հաղորդելու համար, բայց Շեքսպիրը դրանց օգնությամբ ներկայացրել է կերպարների մտքերը{{sfn|Clemen|1987|p=179}}։ Նրա ստեղծագործություններն ուժեղ ազդեցություն են թողել հետագա պոեզիայի վրա։ [[Ռոմանտիզմ]]ի ներկայացուցիչ բանաստեղծները փորձել են վերականգնել շեքսպիրյան չափածո դրաման, բայց մեծ հաջողություն չեն ունեցել։ Քննադատ Ջորջ Սթայները անգլիական չափածո դրամաները, որ ստեղծվել են [[Սամուել Քոլրիջ]]ից մինչև [[Ալֆրեդ Թեննիսոն]]ի ապրած ժամանակաշրջանում, կոչել է «թույլ վարիացիաներ շեքսպիրյան թեմաներով»{{sfn|Steiner|1996|p=145}}։
 
Շեքսպիրի ազդեցությունը կրել են այնպիսի գրողներ, ինչպիսիք են [[Թոմաս Հարդի]]ն, [[Ուիլյամ Ֆոլքներ]] և [[Չարլզ Դիքենս]]ը։ Ամերիկացի գրող [[Հերման Մելվիլ]]ի մենախոսությունները շատ բանով պարտական են Շեքսպիրին․ նրա «[[Մոբի Դիք]]» վեպի հերոս Կապիտան Ահաբը դասական [[ողբերգական հերոս]] է, որի կերպարի ստեղծումը ներշնչվել է Լիր արքայից{{sfn|Bryant|1998|p=82}}։ Գիտնականներն հաշվել են Շեքսպիրի երկերի հետ կապված 20 000 երաժշտական ստեղծագործություններ։ Դրանք թվում են [[Ջուզեպպե Վերդի]]ի հեղինակած երեք օպերաներ՝ «[[Մակբեթ (օպերա)|Մակբեթ]]», «[[Օթելլո (Վերդիի օպերա)|Օթելլո]] և «[[Ֆալստաֆ (օպերա)|Ֆալստաֆ]]», որոնք քննադատների կողմից նույն գնահատականին են արժանացել, ինչ իրենց համար հիմք հանդիսացած գործերը{{sfn|Gross|2003|pp=641–642}}։ Շեքսպիրը ոգեշնչել է նաև բազմաթիվ նկարիչների, որոնց թվում եղել են ռոմանտիկներ և [[պրեռաֆայելիտներ]]։ Շվեյցարացի ռոմանտիկ նկարիչ [[Հենրի Ֆյուզելի]]՝ [[Ուիլյամ Բլեյք]]ի ընկերը, նույնիսկ թարգմանել է «Մակբեթը» գերմաներեն{{sfn|Paraisz|2006|p=130}}։ [[Հոգեվերլուծություն|հոգեվերլուծաբան]] [[Զիգմունդ Ֆրոյդ]]ը հիմնվել է շեքսպիրյան հոգեբանության վրա, մասնավորապես օգտագործել է Համլետի կերպարը մարդու էության վերաբերյալ իր տեսության համար{{sfn|Bloom|1995|p=346}}։
 
== Շեքսպիրը հայ իրականության մեջ ==