«Ուիլյամ Շեքսպիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 180.
 
Շեքսպիրը բանաստեղծական հանճարը համատեղել է թատրոնի գործնական ընկալման հետ{{sfn|Gibbons|1993|p=4}}։ Իր ժամանակի բոլոր դրամատուրգների նման նա թատերականացրել է այնպիսի հեղինակների աշխատանքներ, ինչպիսիք են [[Պլուտարքոս]]ն ու Ռաֆայել Հոլինշեդը{{sfn|Gibbons|1993|pp=1–4}}։ Նա փոփոխությունների է ենթարկել այդ սյուժեները, որպեսզի ստեղծե հետաքրքրության մի քանի կենտրոն և պատմությունը հանդիսատեսին ներկայացնի հնարավորինս շատ կողմերից։ Դրա շնորհիվ նրա ստեղծագործությունները կարող են թարգմանվել, կրճատվել կամ վերամեկնաբանվել՝ չկորցնելով իր հիմնական իմաստն ու դրաման{{sfn|Gibbons|1993|pp=1–7, 15}}։ Շեքսպիրի վարպետության զարգացմանը զուգահեռ նա իր կերպարներին տվել է ավելի հստակ ու բազմազան մոտիվացիաներ և խոսքի հատկանշական ձևեր։ Սակայն նա պայպանել է իր վաղ շրջանի ոճի որոշ գծեր ուշ շրջանի պիեսներում։ Իր ուշ շրջանի ռոմանտիկական դրամաներում Շեքսպիրը վերադարձել է ավելի արհեստական ոճին, որպեսզի ընդգծի թատրոնի պատրանքային, երևակայական բնույթը{{sfn|McDonald|2006|p=13}}{{sfn|Meagher|2003|p=358}}։
 
== Ազդեցություն ==
[[File:Macbeth consulting the Vision of the Armed Head.jpg|thumb|upright|left|''Մակբեթը տեսնում է զինված գլուխը'', Հենրի Ֆյուզելի, 1793-1794, Ֆոլջերի Շեքսպիրի գրադարան, Վաշինգտոն]]
Շեքսպիրը ստեղծագործությունը տևական ազդեցություն է թողել հետագայում թատրոնի և գրականության վրա։ Մասնավորապես նա ընդլայնել է բնութագրման, սյուժեի, լեզվի և ժանրի դրամատիկական ներուժը{{sfn|Chambers|1944|p=35}}։ Նախքան «Ռոմեո և Ջուլիետ» պիեսը, օրինակ, ռոմանտիկան չի դիտարկվել որպես արժանի թեմա ողբերգության համար{{sfn|Levenson|2000|pp=49–50}}։ Մենախոսություններն օգտագործվել են հիմնականում կերպարների ու իրադարձությունների մասին տեղեկություններ հաղորդելու համար, բայց Շեքսպիրը դրանց օգնությամբ ներկայացրել է կերպարների մտքերը{{sfn|Clemen|1987|p=179}}։ Նրա ստեղծագործություններն ուժեղ ազդեցություն են թողել հետագա պոեզիայի վրա։ [[Ռոմանտիզմ]]ի ներկայացուցիչ բանաստեղծները փորձել են վերականգնել շեքսպիրյան չափածո դրաման, բայց մեծ հաջողություն չեն ունեցել։ Քննադատ Ջորջ Սթայները անգլիական չափածո դրամաները, որ ստեղծվել են [[Սամուել Քոլրիջ]]ից մինչև [[Ալֆրեդ Թեննիսոն]]ի ապրած ժամանակաշրջանում, կոչել է «թույլ վարիացիաներ շեքսպիրյան թեմաներով»{{sfn|Steiner|1996|p=145}}։
 
== Շեքսպիրը հայ իրականության մեջ ==