«Լևոն Զ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 178.78.139.121 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Adrien8 մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
չNo edit summary
Տող 9.
[[Պատկեր:Cilician Armenia.tif|ձախից|մինի|Կիլիկյան Հայաստան]]
[[Պատկեր:Levon 6.png|alt=Կարապետ Բասմաջեանի «Վերջին Թագավոր Հայոց» գրքից 1908թ|ձախից|շրջափակել|Լևոն Զ Լուսինյան]]
'''Լևոն Զ Լուսինյան''' [[Լուսինյաններ|Լուսինյան]] (1342–29.11.1393, [[Փարիզ]]{{ԱԾ}}), Հայոց թագավոր [[Կիլիկիա]]յում 1374-1375 թվականներին։ Ջիվանի և Սուլթանի որդի Լևոնը ծնվել է Կիլիկիայում։ Խուսափելով [[Կոստանդին Դ]]-ի հալածանքներից՝ 1344 թվականին Սուլթանը իր որդիների հետ ապաստանել էր [[Կիպրոս]]ում։ Հայոց գահին Լևոնին հրավիրեց ունիթոռների կուսակցությունը՝ [[Կոստանդին Ե]]–ի դավադրական սպանությունից հետո։ Սեպտեմբերի 14-ին Լևոնը ժամանեց [[Սիս]] մայրաքաղաքը և ութ ամիս անց Ս. Սոփիայի մայր տաճարում լատինական ծեսով օծվեց թագավոր, ապա իշխանների դժգոհությունը մեղմելու համար՝ նաև հայկական ծեսով։ Սակայն Լևոնը իր լատինամոլ քաղաքականությամբ հարուցեց ոչ միայն հայերի, այլև շրջակա մուսուլմանական պետությունների դժգոհությունը։ [[Եգիպտոս]]ի սուլթան Մելիք Աշռաֆի զորքերը 1375 թվականի հունվարի 5-ին պաշարեցին Սիսը։ Սովից ու հիվանդություններից նեղված Լևոնն ապրիլի 22-ին հաշտություն խնդրեց և Հալեպի ամիրայից կյանքի ապահովության երաշխիք ստանալով՝ բերդը հանձնեց թշնամուն։ Լևոնը իր ընտանիքի, կաթողիկոսի և շուրջ 20 հայ մեծամեծների հետ գերեվարվեց Կահիրե։ Լևոնի խոստովանահայր Հովհաննես Դարդելի ջանքերով, Կաստիլիայի Հովհան I և Արագոնի Պեդրո IV թագավորների միջնորդությամբ 1382 թվականի սեպտեմբերին Լևոնը գերությունից ազատվեց և մեկնեց Եվրոպա։ 1383 թվականի ամռանը նա հասավ Կաստիլիա, որի թագավորը Լևոնին պարգևեց Մադրիդ, Վիլյարեալե, Անդուխար քաղաքները և խոստացավ օգնել նրան Կիլիկիայի գահը վերստանալու համար։ Արագոնի և Կաստիլիայի թագավորությունները ձգտում էին Լևոնին օգտագործել՝ Մերձավոր Արևելքում իրենց ազդեցությունն ընդարձակելու համար։ Լևոնը տասնմեկ տարի շարունակ շրջագայեց և դիմեց եվրոպական արքունիքներին՝ նրանցից օգնություն ստանալու ապարդյուն հույսով։ Կյանքի վերջին տարիներին Լևոնն ապրեց Փարիզի Սենտ–Օուեն պալատում, որը նրան 1384 թվականին հատկացրել էր Ֆրանսիայի [[Շառլ VI Խելագար|Շառլ VI]] թագավորը։
 
{{Հայոց արքաներ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լևոն_Զ» էջից